Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Արթրիտ. ախտանշանները, ախտորոշումը, բուժումը. armeniamedicalcenter.am
Արթրիտն արտահայտվում է օրգանիզմում որոշակի բորբոքային գործընթացով, որն ընդգրկում է կենսական օրգանները և հոդերը: Այն սկսում է հոդացավով, այտուցով, արտահայտվում են որոշ փոփոխություններ: Քայլելը նույնպես դառնում է ցավոտ և դժվար: Երբեմն ճրթճրթոց է լսվում ծնկներում կամ ձեռքի հոդերում: Ուշ շրջանում ցավերը բավականին ուժեղանում են:
Հիվանդությունը հանդիպում է տարբեր տարիքներում, սակայն ռիսկի խմբում միջին տարիքի կանայք են:
Հիվանդության տեսակները
Հիվանդությունը բաժանվում է չորս խմբի
- Ռևմատոիդ. ունի ծանր ընթացք և անցնում է քրոնիկ ընթացքի: Ինֆեկցիոն-ալերգիկ գործընթացների ֆոնի վրա պերիֆերիկ փոքր հոդերում ընթանում են դեստրուկտիվ փոփոխություններ:
- Վարակային. արյան հոսքով կամ վերքի միջոցով մանրէները թափանցում է հոդեր:
- Ռեակտիվ. աղիների և ուրոգենիտալ վարակների հետևանք է, հիվանդությունն ախտահարում է լորձաթաղանթները, մաշկը և այլն:
- Պոդագրիկ. ոչ վարակիչ տեսակն է, բնութագրվում է նյութափոխանակության խանգարումով և հոդերում աղերի կուտակումով:
Առաջնային հիվանդությունը զարգանում է որպես տարբեր գործոնների ազդեցությամբ հոդերի ախտահարման արդյունք, իսկ երկրորդային հիվանդությունը որոշակի հիվանդությունների հետևանք է:
Պատճառները
Հիվանդության նպաստող գործոններից և պատճառներից են.
- ժառանգական նախատրամադրվածությունը,
- վարակի թափանցումն` օրգանիզմ,
- տարբեր բարդ հիվանդությունների առկայությունը,
- ծանրաբեռնվածություն` հոդերի վրա,
- ավելորդ քաշ,
- հոդերի վնասվածքներ,
- վնասակար սովորություններ:
Ախտանշանները
- Շարժունակության դժվարացում,
- արտահայտված ցավեր` ախտահարման տեղում,
- մկանների սպազմ,
- թուլություն և քրտնոտություն,
- հոդերի այտուց,
- մաշկի տակ հանգույցներ,
- կոնյուկտիվիտ,
- մաշկային ցան:
Ախտորոշումը
Կարևոր է տարբերակել արթրիտը և արթրոզը:
Կատարվում են հետևյալ հետազոտությունները.
- ախտահարված շրջանի ռենտգենոգրաֆիա,
- ուլտրաձայնային հետազոտություն,
- համակարգչային տոմոգրաֆիա,
- սցինտիգրաֆիա,
- արթրոսկոպիա:
Բուժումը
Արթրիտը դժվար է ենթարկվում բուժման, առաջին իսկ ախտանշանների դեպքում պետք է դիմել մասնագետի:
Թերապիան ներառում է դեղորայքի ընդունում.
- ոչ ստերոիդային հակաբորբոքիչներ
- հակաբակտերիալ միջոցներ,
- նոր սերնդի հորմոնալ պատրաստուկներ:
Բորբոքային երևույթների վերացումից հետո անհրաժեշտ է բուժական մարմնամարզություն: Խիստ սննդակարգեր ցանկալի չեն, հարկ է սահմանափակել ալկոհոլը, յուղոտ և կծու մթերքը, աղը:
19.05.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ