Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Մորտոնի նևրոմա. drtehmine.com

Մորտոնի նևրոմա. drtehmine.com

Մորտոնի նևրոման ոտնաթաթի ախտաբանություն է, որն առաջանում է ներբանային նյարդի շրջանում ֆիբրոզ հյուսվածքի բարորակ գերաճի հետևանքով։

Սովորաբար, այն  տեղակայվում է ոտքի երրորդ և չորրորդ մատների միջև։ Գոյացությունը բերում է ոտնաթաթում ցավերի առաջացման, որոնք ուժեղանում են նեղ կոշիկներ կրելիս և ախտահարված ոտնաթաթի ծանրաբեռնվածության ժամանակ։

Բուժումը հնարավոր է թերապևտիկ և վիրաբուժական եղանակներով։ Մորտոնի նևրոմայի վիրահատական հեռացումը ցուցված է այն դեպքում, երբ կոնսերվատիվ եղանակներն անհրաժեշտ արդյունք չեն տալիս։

Պատճառները

Ախտաբանությունն առաջանում է ոտնաթաթի լայնաձիգ կապանի ճնշման հետևանքով։ Հաճախ հիվանդությունն ախտորոշվում է կանանց մոտ։ Մորտոնի նևրոմայի գլխավոր պատճառը ոտնաթաթի կանոնավոր, արտահայտված ծանրաբեռնվածությունն է։  

Ծանրաբեռնվածության պատճառները.

  • նեղ կոշիկների հաճախակի կրում,
  • բարձրակրունկների կրում,
  • սխալ քայլվածք,
  • ճարպակալում,
  • հաճախակի և երկարատև քայլք,
  • աշխատանք «ոտքի վրա»,
  • որոշակի սպորտային ծանրաբեռնվածություններ։


Ոտնաթաթի վնասվածքը ևս մի պատճառ է, որը կարող է բերել նյարդի վնասման։ Ախտաբանությունը հաճախ զարգանում է նաև հարթաթաթության հետևանքով, որն իր հերթին, սովորաբար, պայմանավորված է ժառանգականությամբ։ Հազվադեպ ախտաբանությանը կարող են նպաստել ոտնաթաթի քրոնիկ վարակները, նաև տարբեր այլ հիվանդություններ (բուրսիտ, խցանող աթերոսկլերոզ և այլն)։

Ախտանիշները

Տվյալ ախտաբանությանը բնորոշ են այրող ցավերը ոտնաթաթի դիստալ մասերում՝ հիմնականում երրորդ և չորրորդ մատների շրջանում, երբեմն ցավային զգացողությունները փոխանցվում են մատներին։ Ախտանիշների սրացումը կապված է անհարմար, նեղ կոշիկների կրման հետ։ Սովորաբար, հիվանդները նկատելի թեթևություն են զգում կոշիկները հանելիս։

Հիվանդության զարգացման հետ միասին ցավը դառնում է մշտական, մատները թմրում են։ Հիվանդության այս շրջանում բուժման կոնսերվատիվ եղանակները գրեթե անարդյունավետ են։  

Ախտորոշում և բուժում

  • Ախտորոշումն իրականացվում է հիվանդի գանգատների, զննման, թեստերի, կլինիկական պատկերի և գործիքային հետազոտությունների հիման վրա (ռենտգեն` հարթաթաթությունն ախտորոշելու համար, ՈՒՁՀ (հայտնաբերում է նևրոման)։


Ախտորոշումից և հիվանդության շրջանը որոշելուց հետո բժիշկը կազմում է բուժման պլանը։

Բուժման արդյունավետության բացակայության դեպքում ցուցված է վիրահատական միջամտություն (նևրոմայի հեռացում)։ Մորտոնի նևրոմայի վիրահատական բուժման դեպքում իրականացվում է նևրոմայի մասնահատում կամ միջգարշապարային կապանների հատում։  Երկու միջամտություններն էլ, սովորաբար, իրականացվում են ամբուլատոր։  

Միջգարշապարային լայնաձիգ կապանի հատումը համարվում է առավել խնայող գործողություն։ Այն տևում է 10-15 րոպե, իսկ երկու ժամ անց հիվանդին թույլատրվում է քայլել։ Սակայն տվյալ միջամտությունից հետո հնարավոր են կրկնություններ։ Առավել արդյունավետ եղանակ է Մորտոնի նևրոմայի հեռացումը (ախտահարված նյարդի հեռացում)։

Մորտոնի նևրոմայով, ինչպես նաև ոտնաթաթի այլ ախտաբանություններով, ներկայում տառապում են տարբեր սեռի և տարիքի միլիոնավոր մարդիկ։ Բուժման ժամանակակից վիրաբուժական եղանակները հնարավորություն են տալիս ստանալ դրական  արդյունքներ՝ առանց բարդության ռիսկի։

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման
Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման

Խնամված ու գեղեցիկ եղունգներ ունենալն անհնար է, եթե եղունգներն անառողջ են (առկա է եղունգների դեֆորմացիա, ներաճ, սնկային ախտահարումներ, սնուցման խանգարումներ): Մատնահարդարի փոխարեն նախ պետք է...

Բժշկի ընդունարանում Էսթետիկ բժշկություն
Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1
Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1

Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...

Օգտակար խորհուրդներ Սալուտեմ 1.2021
Ցավ ծնկան հոդում. armeniamedicalcenter.am
Ցավ ծնկան հոդում. armeniamedicalcenter.am

Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...

Ցավ
Արթրիտ. ախտանշանները, ախտորոշումը, բուժումը. armeniamedicalcenter.am
Արթրիտ. ախտանշանները, ախտորոշումը, բուժումը. armeniamedicalcenter.am

Արթրիտն արտահայտվում է օրգանիզմում որոշակի բորբոքային գործընթացով, որն ընդգրկում է կենսական օրգանները և հոդերը: Այն սկսում է հոդացավով, այտուցով, արտահայտվում են որոշ փոփոխություններ: Քայլելը նույնպես դառնում է...

Հյութ, որը կօգնի ազատվել ծնկի և հոդերի ցավից
Հյութ, որը կօգնի ազատվել ծնկի և հոդերի ցավից

Ծնկների և հոդերի ցավերն առավել տարածված են 50 տարեկանն անց անձանց շրջանում և կարող են էապես ազդել կյանքի որակի վրա։ Բորբոքման և ցավի դեմ պայքարելու բնական միջոցներ շատ կան։ Առաջարկվող միջոցը...

Սնունդը և առողջությունը
Մրճանման մատներ. drtehmine.com
Մրճանման մատներ. drtehmine.com

Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...

Պլաստիկ վիրաբուժություն
Կարպալ թունելի համախտանիշ. ո՞ւմ է սպառնում, ինպե՞ս խուսափել. drtehmine.com
Կարպալ թունելի համախտանիշ. ո՞ւմ է սպառնում, ինպե՞ս խուսափել. drtehmine.com

Դաստակի շրջանում ձեռքի ափային մակերեսին գտնվում է կարպալ թունելը, որի միջով անցնում է միջնակ նյարդը։
Միջնակ նյարդի շնորհիվ մատները ձեռք են բերում զգայունություն՝ բթամատը, ցուցամատը և միջնամատը...

Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com

Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...

Պլաստիկ վիրաբուժություն
Օստեոպորոզը կանանց մոտ. հարցազրույց Կարինե Առուստամյանի հետ. morevmankan.am
Օստեոպորոզը կանանց մոտ. հարցազրույց Կարինե Առուստամյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է օստեոպորոզը:


Օստեոպորոզը հիվանդություն է, որն ախտահարում է կմախքը: Այն բնորոշվում է ոսկրային հյուսվածքի զանգվածի նվազմամբ...

Առողջ կին
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com

Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...

Մարմնի խնամք
Հրավառության վտանգները. հարցազրույց միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի հետ. drtehmine.com
Հրավառության վտանգները. հարցազրույց միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի հետ. drtehmine.com

Հրավառությունը միշտ տոների, ուրախության հետ է կապված, սակայն ոչ քիչ դեպքերում այն տոնը դժբախտության է վերածում, որովհետև դրան վերաբերվում են անփույթ, առանց անվտանգության կանոնները պահպանելու...

Պլաստիկ վիրաբուժություն
Ցավ` մկաններում. armeniamedicalcenter.am
Ցավ` մկաններում. armeniamedicalcenter.am

Մկանային ցավը կարող է ընդգրկել ոչ մեծ հատված կամ` ամբողջ մարմինը: Նրա ինտենսիվությունը կարող է տատանվել թեթևից մինչև տանջող ցավը: Մկանային ցավերի մեծ մասն անհետանում է ինքնուրույն, այնուամենայնիվ, որոշ դեպքերում...

Կոտրվածքներ. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am
Կոտրվածքներ. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am

Կոտրվածքների ի՞նչ տեսակներ կան:

Կոտրվածքը որևէ ազդակի հետևանքով ոսկրի ամբողջականության խախտումն է: Ազդակի ուժգնությունից կախված...

Ոսկրի քաղցկեղ․ օստեոսարկոմա. oncology.am
Ոսկրի քաղցկեղ․ օստեոսարկոմա. oncology.am

Օստեոսարկոման՝ առաջնային ոսկրային քաղցկեղի ամենատարածված տեսակը, ագրեսիվ չարորակ նորագոյացություն է, որի բջիջներն առաջանում են ոսկրային հյուսվածքից։ Ամենից հաճախ օստեոսարկոման ախտահարում է ձեռքերի...

Ուռուցքաբանություն