Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Կարպալ թունելի համախտանիշ. ո՞ւմ է սպառնում, ինպե՞ս խուսափել. drtehmine.com
Դաստակի շրջանում ձեռքի ափային մակերեսին գտնվում է կարպալ թունելը, որի միջով անցնում է միջնակ նյարդը։
Միջնակ նյարդի շնորհիվ մատները ձեռք են բերում զգայունություն՝ բթամատը, ցուցամատը և միջնամատը: Բացի այդ, միջնակ նյարդով է պայմանավորված բութ մատի ուժը, քանի որ նյարդավորում է թենարի (բթամատի հիմի) շրջանի մկանները։
Ձեռքի ափի կողմում գտնվող միջնային նյարդն այլ կերպ անվանում են կարպալ թունել։ Այն հաղորդում է զգալու ունակություն։ Միջնային նյարդի ախտաբանական սեղմումը կոչվում է կարպալ թունելի համախտանիշ կամ դաստակային թունելի համախտանիշ։ Սեղմումը կարող է առաջանալ վնասվածքներից, կոտրվածքներից, մշտական մեխանիկական ճնշումից, նաև կապանի հաստացումից, որն առավել շատ հանդիպում է 50-ն անց կանանց մոտ՝ դաստակի գերֆունկցիայի, հորմոնալ տեղաշարժերի պատճառներով։
Հիվանդությունն ի հայտ է գալիս հիսունն անց տարիքի մարդկանց մոտ։ Տարբերում են առաջնային կարպալ թունելի համախտանիշ և երկրորդային։
Առաջնայինն առաջանում է տարիքի հետ՝ կապանային ապարատի հաստացման հետ կապված, երկրորդայինը՝ այլ հիվանդությունների հետևանքով, որոնք ուղեկցվում են ջլաբորբերով, հոդաբորբերով, ուռուցքով կամ ոսկրերի զանազան խնդիրներով։
Որո՞նք են ռիսկի գործոնները, պատճառները:
Նպաստող գործոն կարող է լինել կլիմակտերիկ շրջանը, որպես պատճառ՝ դաստակների ֆունկցիոնալ գերօգտագործումը՝ հաճախ անխնա։ Նման խնդրով, սովորաբար, դիմում են տարբեր մասնագիտությամբ մարդիկ, օրինակ՝ վիրաբույժները, արտադրամասում` աշխատողները, մաքրուհիները, կթվորուհիները և այլն։
Ի դեպ, այս խնդրով դիմած պացիենտներըմ մեծավ մասամբ, ունենում են հիպերտոնիկ հիվանդություն։ Հիպերտոնիկ հիվանդության ժամանակ փոխվում է հիդրոստատիկ ճնշումը, արդյունքում նյարդն այտուցվում է, սեղմվում է նյարդը սնուցող զարկերակը` բերելով իշեմիկ փոփոխությունների։ Վերջինս իր հերթին բերում է սկլերոտիկ գործընթացների զարգացման` առաջացնելով կապրալ կապանի հաստացում` փոքրացնելով ծավալը և սեղմելով պարունակությունը։
Ճի՞շտ է, որ այս համախտանիշը վատ երազ է ծրագրավորողների, նկարիչների, ջութակահարների համար:
Չի բացառվում։
Ծրագրավորողը կարո՞ղ է նախապես ինչ-որ տարբերակով խուսափել համախտանիշի զարգանալուց:
Հիվանդությունից խուսափելու համար հարկ է խնայել ձեռքերը։
Ի՞նչ է սպասվում պացիենտին` բժշկի սենյակում: Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում` ախտորոշման համար։
Հիվանդի գանգատները շատ սպեցիֆիկ են, և գրեթե անհնար է շփոթել այլ հիվանդության հետ։ Շատ բնորոշ է գիշերային ցավը, մատների ծակծկոցը։
Սովորաբար, երեք մատի ցավ են նշում։ Ժողովրդական լեզվով հաճախ ասում են՝ պտղունցս չի զգում։ Դժվարանում են բանալիով բացել դուռը, քանի որ բութ մատի ուժն է պակասում։ Նույնիսկ կարող է առաջանալ ատրոֆիա։ Չեն կարողանում կոճկել կոճակը, չեն կարողանում բռնել սուրճի բաժակը, անգամ` սանրել սեփական մազերը և այլն։
Փորձառու բժիշկը գանգատներից հասկանում է, թե ինչ խնդիր է։ Կան նաև մի քանի թեստեր, որով բժիշկը հաստատում է ախտորոշումը։ Վիրահատության վերջնական որոշման համար անհրաժեշտ է անցկացնել էլեկտրամիոգրաֆիկ հետազոտություն և նյարդաբանի խորհրդատվություն։
Ե՞րբ դիմել մասնագետին:
Որքան վաղ, այնքան լավ արդյունք կարող է ունենալ բուժումը։ Վաղ շրջանում նշանակում են ֆիզիոթերապևտիկ բուժում, ոչտերոիդային դեղեր, ձեռքի ֆիքսատոր։
Բուժման ի՞նչ մեթոդներ կան:
Կոնսերվատիվ և վիրաբուժական։ Առաջինը, ինչպես արդեն նշեցինք, վերաբերում է հիվանդության զարգացման վաղ շրջանին կամ, եթե մարդը ունի վիրահատության հակացուցում։
Ե՞րբ է մասնագետը որոշում վիրահատել:
Երբ դրվում է հստակ ախտորոշում՝ կարպալ թունելի միջին կամ ծանր աստիճան։
Բուժումն ապահովո՞ւմ է ամբողջական առողջացում կամ երկարատև արդյունքներ:
Այո, վիրահատությունն իսպառ լուծում է խնդիրը, նյարդն ազատվում է սեղմումից, այլևս չի ճնշվում, և հիվանդը վիրահատությունից երեք ամիս անց վերադառնում է իր սովորական կյանքին։
Ի՞նչ բարդություններ կարող են լինել:
Սովորաբար բարդություններ չեն լինում։ Վիրահատությունից հետո կարող է բորբոքվել վերքը։
Վիրահատությունից հետո ի՞նչ վերականգնողական միջոցառումներ կան:
Իրականացվում է ֆիզիոթերապևտիկ բուժում, որպեսզի վերականգնվի վնասված նյարդը։ Բացի այդ, խորհուրդ է տրվում վերքը լավանալուց հետո շարունակել ֆիզիոթերապևտիկ բուժումը, ծովի աղով լոգանքներ ընդունել և այլն։
Ինչպե՞ս է ընթանում հետվիրահատական շրջանը:
Երկու շաբաթ հետո կարերը հեռացվում են, և մարդը սկսում է շարժել ձեռքը։
Ի՞նչ կլինի, եթե չբուժեն:
Ձեռքը կկորցնի իր ուժը։ Ցավը կդառնա անտանելի։
Ի՞նչ վտանգներով է հղի ինքնաբուժումը:
Ինքնաբուժման կամ սխալ ախտորոշման արդյունքում հիվանդությունը չի հայտնաբերվում վաղ շրջանում։ Ժամանակի կորուստը բերում է մատի մկանների ատրոֆիայի և դոմինանտ է բութ մատը կորցնում է ուժը։
Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ կան, ինչպե՞ս խուսափել խնդրից:
Խնդրից խուսափելու համար հարկ է խնայել ձեռքերը։
Ճի՞շտ է, որ ֆիզկուլտուրան օգնում է կանխարգելել կամ, անգամ, բուժել համախտանիշը: Ի՞նչ վարժություններ խորհուրդ կտաք:
Ոչ, ֆիզկուլտուրան ձեռքերի համար հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում, որն այս խնդիրն է՛լ ավելի խորացնում է։
Ի՞նչ խորհուրդ կտաք ծրագրավորողներին:
Խուսափել երկարատև ու նույնատիպ ձեռքերի շարժումներից։
01.04.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ