Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Հրավառության վտանգները. հարցազրույց միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի հետ. drtehmine.com

Հրավառության վտանգները. հարցազրույց միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի հետ. drtehmine.com

Հրավառությունը միշտ տոների, ուրախության հետ է կապված, սակայն ոչ քիչ դեպքերում այն տոնը դժբախտության է վերածում, որովհետև դրան վերաբերվում են անփույթ, առանց անվտանգության կանոնները պահպանելու: Ավելի հաճախ տուժում են երեխաները, երիտասարդները, քանի որ նրանք առավել անզգույշ են:

Ցավալին այն է, որ տարիների ընթացքում վիճակագրական փոփոխություն չենք նկատում, որքան էլ փորձում ենք ահազանգել վտանգների մասին: Հավանաբար ավելի լուրջ է պետք այս հարցը բարձրացնել: Պետք է լինի վաճառքի խիստ սահմանափակում և վերահսկում, ու դա կազմակերպեն հրավառության ծառայությունները, ինչպես այլ երկրներում է դա տեղի ունենում, ովքեր և՛ վաճառում, և՛ իրականացնում են հրավառությունները:

Անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին հերթապահության ժամանակ հրավառությունից տուժածների մոտավորապես 13 դեպք ենք վիրահատել: Իսկ նոյեմբերին երեխայի ծննդյան օրը հայրը նրան ուրախացնելու համար որոշում է հրավառություն կազմակերպել, և... սարքը պայթում է ձեռքի մեջ:

2020-ի հունվարի 3-ին, գիշերը ժամը 11անց 50 հիվանդանոց  բերեցին  ևս մեկ տուժածի՝ 17-ամյա երևանցի մի տղայի, որը Գյումրի հյուր էր գնացել տատիկի տուն՝ Ամանորյա տոներն անցկացնելու համար: Նրա ձեռքի մեջ պայթել էր հրավառության պայթուցիկ սարքը: Գյումրիի վիրաբույժը օգնություն էր ցույց տվել` ընդամենը ընդհանուր անզգայացման տակ փակելով մաշկը և ավելի բարդացնելով հետագա միջամտությունը: Տղայի բութ մատն իր հոդով, մկաններով կիսակախված վիճակում էր, երկրորդ մատի եղունգը չկար...

Մեզ մոտ` կլինիկայում, կրկին ընդհանուր անզգայացմամբ միջամտել չէինք կարող, սակայն սպասելու իրավունք էլ չկար, որովհետև առաջացած հսկայական այտուցի արդյունքում կարող էինք մյուս մատներն էլ կորցնել: Ամբողջ ափի շրջանը պատռված էր՝ այրված հյուսվածքներով:  Վիրահատությունը տևեց 6 ժամ, մինչև առավոտյան ժամը 6-ը: Ամեն ինչ անցավ բարեհաջող, սնուցումը պահպանված էր: Մի քանի օրից կարերը հեռացվեցին:

Երիտասարդը ատամնատեխնիկ է, ինչի համար ձեռքի խիստ նուրբ շարժունակություն է պահանջվում: Դժվար է ասել, թե ձեռքը վերականգնվելուց հետո որքանով կարող է այն համապատասխանել մասնագիտական պահանջներին: Կենցաղում գուցե խնդիրներ չլինեն, սակայն աշխատանքում վիճակն այլ է: Բացի դա, նա դեռ բանակ պետք է գնա, իսկ ցուցամատի եղունգը բացակայում է: Հատկապես շրջաններում պայթուցիկներ շատ են վաճառվում և երևի թե` առանց օգտագործման բացատրությունների և զգուշացումների:

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ