Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Ոսկրի քաղցկեղ․ օստեոսարկոմա. oncology.am

Ոսկրի քաղցկեղ․ օստեոսարկոմա. oncology.am

Օստեոսարկոման՝ առաջնային ոսկրային քաղցկեղի ամենատարածված տեսակը, ագրեսիվ չարորակ նորագոյացություն է, որի բջիջներն առաջանում են ոսկրային հյուսվածքից։ Ամենից հաճախ օստեոսարկոման ախտահարում է ձեռքերի և ոտքերի երկար խողովակավոր ոսկրերը։

 

Օստեոսարկոման կարող է ներթափանցել հարակից փափուկ հյուսվածքներ։ Արյան հոսքի հետ քազղցկեղային բջիջները կարող են տարածվել օրգանիզմով և մետաստազներ առաջացնել, ամենից հաճախ թոքերում, հազվադեպ՝ գլխուղեղում կամ այլ ոսկրերում։

 

Օստեոսարկոման հանդիպում է ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ 10-30 տարեկան պատանիների ու երիտասարդների մոտ։ Հիվանդացածների 10 տոկոսը տարեց մարդիկ են․ համարվում է, որ նրանց մոտ օստեոսարկոմայի առաջացման պատճառը ոսկրերի այլ հիվանդություններն են, կամ մինչ այդ ստացած ճառագայթային բուժումը։ Տղամարդիկ ավելի հաճախ են հիվանդանում օստեոսարկոմայով, քան կանայք։


Օստեոսարկոմայի հաճախականությունը կազմում է 3-4 դեպք 1 միլիոն մինչև 20 տարեկան մարդկանց հաշվարկով։
Օստեոսարկոման ամենից հաճախ առաջանում է ոսկրերի արագ աճի ժամանակ, այդ իսկ պատճառով հիվանդության ռիսկն ավելի մեծ է բարձրահասակ տղաների մոտ։

    

  • Որոշ դեպքերում օստեոսարկոման առաջանում է վնասվածքից հետո, և ծնողները կարծում են, որ քաղցկեղի առաջացման պատճառը վնասվածքն է եղել։ Սակայն օստեոսարկոմայի և դրան նախորդող վնասվախքների հստակ  կապն ապացուցված չէ։


Ախտանշաններ

  • Ցավ, հիմնականում հոդի շրջակայքում, որն ուժեղանում է գիշերը կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Այսպես, ոտքի ոսկորի ախտահարման դեպքում հիվանդը կարող է կաղալ։ Սկզբնական շրջանում հիվանդներն այդ երևույթներն ընկալում են որպես մկանային լարվածության կամ վնասվածքի հետևանք, սակայն օստեոսարկոմայի դեպքում ժամանակի ընթացքում ցավը ոչ թե մեղմանում է, այլ ուժգնանում։ Ոսկրերի անհասկանալի և երկարատև ցավերի դեպքում անպայման պետք է այցելել բժիշկ-ուռուցքաբանի, որպեսզի բաց չթողնել բուժումը սկսելու ժամանակը։
  • Ոռուցքային պրոցեսի զարգանալուն պես ուռուցքի հատվածում առաջանում է ուռածություն։  Հետո այդ հատվածը մեծանում է, առաջանում է այտուց և մաշկի վրա երևում է երակային ցանցը։ Հոդային ցավի պատճառով շարժումները դժվարացած են։ Որոշակի դեպքերում տեղի է ունենում ոսկրի ախտաբանական կոտրվածք։
  • Զարգացած քաղցկեղի ժամանակ առաջանում են ընդհանուր բնույթի ախտանշաններ․ հոգնածություն, քնի խանգարում, քաշի կորուստ, անեմիա, ջերմության բարձրացում և այլն։

Ախտորոշում


  • Օստեոսարկոմայի ախտորոշման առաջին քայլը ռենտգեն հետազոտությունն է։ Ռենտգեն պատկերը ցույց է տալիս ոսկրի դեստրուկցիայի օջախը։
  • Ոռուցքի հայտնաբերման դեպքում կատարվում է բիոպսիա և հետագա մանրադիտակային հետազոտություն։
  • Համակարգչային շերտագրումը թույլ է տալիս ավելի հստակ հետազոտել ուռուցքը, ինչպես ներոսկրային, այնպես էլ արտաոսկրային բաղադրիչը։
  • Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան լրացուցիչ տեղեկատվություն է տալիս ախտահարված ոսկրի ոսկրածուծային խոռոչի վիճակի մասին։
  • Կրծքագեղձի ռենտգենը կամ ՀՏ-ն կարևոր են թոքերում մետաստազների հայտնաբերման համար։
  • Օստեոսցինտիգրաֆիան կիրառվում է այլ ոսկրերում մետաստազների և/կամ բազմօջախային  հիվանդության հայտնաբերման համար։
  • Որոշակի նշանակություն ունի նաև արյան բիոքիմիական հետազոտությունը:


Բուժում

  • Բուժման անհրաժեշտ փուլերից մեկը ուռուցքի վիրահատական հեռացումն է։ Եթե դա հնարավոր չէ (օրինակ, ուռուցքն ախտահարել է գանգի հիմը կամ ողնաշարը), բուժման կանխատեսումը զգալիորեն վատանում է։ Մի քանի տասնյակ տարի առաջ ոտքերի և ձեռքերի ոսկրերի սարկոմայի բուժման վիրահատությունները հիմնականում վերջույթների ամպուտացիաներն էին։ Այսօր դեպքերի մեծամասնությունում հնարավորություն կա խնայող վիրահատություն կատարել, պահպանելով վերջույթը։ Ոսկրի ախտահարված հատվածը հարակից հյուսվածքների հետ միասին հեռացվում է և փոխարինվում կամ արհեստական էբդոպրոթեզով, կամ ոսկրային իմպլանտատով։
  • Կարող է կիրառվել նաև խոշոր մետաստազների վիրաբուժական հեռացում, առաջին հերթին թոքերում։
  • Քանի որ օստեոսարկոման արագ տարածվող ուռուցք է, ապա ուռուցքի առաջնային օջախի հեռացումը բավարար չէ, անհրաժեշտ է քիմիաթերապիա, եթե անգամ երևացող մետաստազներ չկան։ Քիմիաթերապիան այս դեպքում կիրառվում է ինչպես վիրահատությունից առաջ, այնպես էլ հետո՝ մնացած քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար։
  • Ճառագայթային թերապիան կիրառվում է շատ հազվադեպ։


Կանխատեսում

Վերջին տասնամյակներում օստեոսարկոմայի բուժման արդյունքները զգալիորեն բարելավվել են։ Երեխաների և պատանիների մոտ 70 տոկոսն ապաքինվում է։

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման
Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման

Խնամված ու գեղեցիկ եղունգներ ունենալն անհնար է, եթե եղունգներն անառողջ են (առկա է եղունգների դեֆորմացիա, ներաճ, սնկային ախտահարումներ, սնուցման խանգարումներ): Մատնահարդարի փոխարեն նախ պետք է...

Բժշկի ընդունարանում Էսթետիկ բժշկություն
Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1
Ինչո՞ւ կրել օրթոպեդիկ կոշիկներ և հողաթափեր. Սալուտեմ ամսագիր № 1

Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...

Օգտակար խորհուրդներ Սալուտեմ 1.2021
Ցավ ծնկան հոդում. armeniamedicalcenter.am
Ցավ ծնկան հոդում. armeniamedicalcenter.am

Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...

Ցավ
Արթրիտ. ախտանշանները, ախտորոշումը, բուժումը. armeniamedicalcenter.am
Արթրիտ. ախտանշանները, ախտորոշումը, բուժումը. armeniamedicalcenter.am

Արթրիտն արտահայտվում է օրգանիզմում որոշակի բորբոքային գործընթացով, որն ընդգրկում է կենսական օրգանները և հոդերը: Այն սկսում է հոդացավով, այտուցով, արտահայտվում են որոշ փոփոխություններ: Քայլելը նույնպես դառնում է...

Հյութ, որը կօգնի ազատվել ծնկի և հոդերի ցավից
Հյութ, որը կօգնի ազատվել ծնկի և հոդերի ցավից

Ծնկների և հոդերի ցավերն առավել տարածված են 50 տարեկանն անց անձանց շրջանում և կարող են էապես ազդել կյանքի որակի վրա։ Բորբոքման և ցավի դեմ պայքարելու բնական միջոցներ շատ կան։ Առաջարկվող միջոցը...

Սնունդը և առողջությունը
Մորտոնի նևրոմա. drtehmine.com
Մորտոնի նևրոմա. drtehmine.com

Մորտոնի նևրոման ոտնաթաթի ախտաբանություն է, որն առաջանում է ներբանային նյարդի շրջանում ֆիբրոզ հյուսվածքի բարորակ գերաճի հետևանքով...

Մրճանման մատներ. drtehmine.com
Մրճանման մատներ. drtehmine.com

Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...

Պլաստիկ վիրաբուժություն
Կարպալ թունելի համախտանիշ. ո՞ւմ է սպառնում, ինպե՞ս խուսափել. drtehmine.com
Կարպալ թունելի համախտանիշ. ո՞ւմ է սպառնում, ինպե՞ս խուսափել. drtehmine.com

Դաստակի շրջանում ձեռքի ափային մակերեսին գտնվում է կարպալ թունելը, որի միջով անցնում է միջնակ նյարդը։
Միջնակ նյարդի շնորհիվ մատները ձեռք են բերում զգայունություն՝ բթամատը, ցուցամատը և միջնամատը...

Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com
Դաստակի ջլերի վնասվածքներ. drtehmine.com

Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...

Պլաստիկ վիրաբուժություն
Օստեոպորոզը կանանց մոտ. հարցազրույց Կարինե Առուստամյանի հետ. morevmankan.am
Օստեոպորոզը կանանց մոտ. հարցազրույց Կարինե Առուստամյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է օստեոպորոզը:


Օստեոպորոզը հիվանդություն է, որն ախտահարում է կմախքը: Այն բնորոշվում է ոսկրային հյուսվածքի զանգվածի նվազմամբ...

Առողջ կին
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com
Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com

Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...

Մարմնի խնամք
Հրավառության վտանգները. հարցազրույց միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի հետ. drtehmine.com
Հրավառության վտանգները. հարցազրույց միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանի հետ. drtehmine.com

Հրավառությունը միշտ տոների, ուրախության հետ է կապված, սակայն ոչ քիչ դեպքերում այն տոնը դժբախտության է վերածում, որովհետև դրան վերաբերվում են անփույթ, առանց անվտանգության կանոնները պահպանելու...

Պլաստիկ վիրաբուժություն
Ցավ` մկաններում. armeniamedicalcenter.am
Ցավ` մկաններում. armeniamedicalcenter.am

Մկանային ցավը կարող է ընդգրկել ոչ մեծ հատված կամ` ամբողջ մարմինը: Նրա ինտենսիվությունը կարող է տատանվել թեթևից մինչև տանջող ցավը: Մկանային ցավերի մեծ մասն անհետանում է ինքնուրույն, այնուամենայնիվ, որոշ դեպքերում...

Կոտրվածքներ. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am
Կոտրվածքներ. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am

Կոտրվածքների ի՞նչ տեսակներ կան:

Կոտրվածքը որևէ ազդակի հետևանքով ոսկրի ամբողջականության խախտումն է: Ազդակի ուժգնությունից կախված...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ