Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Նվազ ինվազիվ վիրահատական մեթոդ ծնկահոդի արթրոզների ժամանակ. nairimed.com
Ի՞նչ է պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիան
2017 թվականից սկսած ո՛չ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ երկրներում, ծնկահոդի արթրոզների բուժման նպատակով կիրառվում է պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիան: Այդ վիրահատության միջոցով, ի տարբերություն նախկինում իրականացվող ստանդարտ մեթոդների, հնարավոր է նվազագույն ինվազիվ ճանապարհով և կարճատև միջամտության շնորհիվ հասնել բավականին արդյունավետ կլինիկական արդյունքի:
Ընդհանրապես, ծնկահոդի արթրոզով տառապող հիվանդների մոտ հոդային աճառների քայքայման գործընթացը զարգանում է անհամաչափ՝ առավելավես ախտահարելով հոդի հատկապես ներսային հատվածը: Պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիայի ժամանակ հոդի մեջ որևէ իմպլանտ չի տեղադրվում, հատուկ սանդղակի օգնությամբ հաշվարկված մակարդակի վրա կատարվում է նրբոլոքի ոսկրահատում, ինչը թույլ է տալիս վերաբաշխել ծանրաբեռնվածությունը հոդի ախտահարված հատվածից դեպի առողջ հատված:
Վիրահատության ժամանակ հնարավոր է ծանրաբեռնվածությունը վերաբաշխել և ուղղորդել հոդի պահպանված հատված, ինչը երկարացնում է սեփական հոդի ծառայության ժամկետը:
Հաշվի առնելով ծնկահոդի արթրոզների խնդրի լայն տարածվածությունը, այս վիրահատության ներդրումը մեծ կարևորություն ունի:
Առայսօր «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայությունում վիրահատվել են երկու տասնյակից ավելի հիվանդներ. ֆունկցիոնալ տեսանկյունից արդյունքները գրեթե 95% դեպքերում գերազանց են:
Որո՞նք են այս վիրահատության առավելությունները նույն խնդրի դեպքում այլ տեսակի վիրահատությունների համեմատությամբ
Ի տարբերություն այլ վիրահատությունների, պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիան ունի մի շարք առավելություններ.
- նվազ ինվազիվ է,
- չի ուղեկցվում մեծ քանակի փափուկ հյուսվածքների վնասումով,
- չի տեղադրվում մետաղական իմպլանտ, ինչը շահեկան է հետվիրահատական բարդություններից խուսափելու առումով,
- վիրահատությունը տևում է մոտավորապես կես ժամ, հիվանդները դուրս են գրվում վիրահատության հաջորդ օրը:
Ինչպե՞ս է կազմակերպվում վիրահատությունը
Վիրահատությունը կատարվում է ողնուղեղային անզգայացմամբ, վիրահատությունից անմիջապես հետո հիվանդներն ի վիճակի են քայլել, և դեպքերի գրեթե 95% դեպքերում նկատվում է ցավերի ամբողջական վերացում, կամ` զգալի նվազում:
Քանի՞ օր հետո պացիենտը կարող է անցնել բնականոն կյանքի
Սովորաբար, այս հիվանդությամբ տառապող հիվանդները չեն աշխատում, որովհետև այն կրում է հաշմող բնույթ: Այս պարագայում, վիրահատությունից հետո նրանք հնարավորություն ունեն շատ ավելի ակտիվ կենսակերպ վարելու:
Որքա՞ն ժամանակ է ծառայում վիրահատված հոդը
Այս վիրահատության շնորհիվ հնարավոր է անժամկետ հետաձգել առաջնային էնդոպրոթեզավորումը, ինչը հատկապես կարևորվում է երիտասարդ պացիենտների դեպքում, քանի որ էնդոպրոթեզների ծառայության ժամկետները սահմանափակ են, և ցանկալի է, որքան հնարավոր է, երկար օգտագործել սեփական հոդի պաշարները և էնդոպրոթեզավորման դիմել հնարավորին ուշ:
Հարցազրույց Օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար, բ.գ.թ. Գալուստ Հարությունի Գալուստյանի հետ
30.10.2019 Կարդացեք նաև
14.02.2024 Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/includes/include_view_article_list.php(50): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/includes/include_article_same.php(14): view_article_list() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(121): require_once('/home/med-pract...') #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

