Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Օստեոպորոզ. հաճախ տրվող հարցերի (ՀՏՀ) պատասխաններն օստեոպորոզին վերաբերող դասընթացների շրջանակում: ՀՏՀ 1

Օստեոպորոզ. հաճախ տրվող հարցերի (ՀՏՀ) պատասխաններն օստեոպորոզին վերաբերող դասընթացների շրջանակում: ՀՏՀ 1

Օստեոպորոզի ուսուցողական կենտրոնում, որը բացվել է  2017 թվականի հուլիսին շարունակվում են ուսուցողական oստեոպորոզի ժամանակակից խնդիրները թեմայով դասընթացները։ Կենտրոնի նպատակն է  հասցնել բժիշկներին հիվանդության բուժման և կանխարգելման նորագույն մեթոդները, որոնք հաստատված են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար բժշկական ասոցիացիաների կողմից։   Այդ նպատակով  Հայաստանի բժիշկներին ներկայացվում են վերջերս վերամշակված էնդոկրինոլոգների ամերիկյան ասոցիացիայի ուղեցույցները։  Հանդիպումներն անց են կացվում ինտերակտիվ ձևաչափով, ինչը բժիշկներին հնարավորություն է տալիս քննարկել պրակտիկ աշխատանքում հանդիպած կլինիկական դեպքերը։ Դասընթացները շարունակելի են՝ հաջորդ դասընթացը կկայանա փետրվարի 16-ին և 28-ին։

 

Բժիշկների հետ իրականացվող քննարկումներից զատ հանդիպումներ և աշխատանքներ են կատարվում նաև բնակչության հետ, ինչի արդյունքում օստեոպորոզի մասին տեղեկացվածությունը  բնակչության մեջ աճել է և, համապատասխանաբար, հետաքրքրող հարցերի շրջանակն` ընդլայնվել։ Հենց այդ պատճառով Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության կողմից որոշում կայացվեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել դասընթացներին և, օգտվելով առիթից, հնարավորինս սպառիչ պատասխաններ ստանալ ու ներկայացնել ընթերցողին` հենվելով համացանցում շրջանառվող օստեոպորոզի ժամանակ հաճախ տրվող հարցերին:

Ի՞նչ է օստեոպորոզը։

Օստեոպորոզը հիվանդություն է, որի ժամանակ ոսկրերը դառնում են փխրուն, ինչը բերում է կոտրվածքների հավանականության աճին։ Օստեոպորոզով հիվանդի մոտ կարող է կոտրվածք առաջանալ չնչին հարվածից կամ ընկնելու արդյունքում։

 


Ի՞նչ հանքային նյութեր  են անհրաժեշտ ոսկրի առողջության համար։

Կալցիումը կմախքի հիմնական հանքանյութն է։ Մարմնում պարունակվող կալցիումի 99%-ը գտնվում է ոսկրերում։ Վիտամին D-ն օգնում է կալցիումի յուրացմանը և մասնակցում ոսկրի նյութափոխանակությանը։ Սպիտակուցները նունյպես շատ կարևոր են ոսկրի կառուցողական գործընթացում, իսկ վիտամին К-ն, մագնեզիումը, ցինկը և կարոտիդները անհրաժեշտ են ոսկրի ճիշտ աճի և զարգացման համար։

Ի՞նչ է տեղի ունենում օստեոպորոզի ժամանակ։

Ոսկրի նյութափոխանակության մեջ մեծ դեր են խաղում ոսկրը քայքայող և վերականգնող բջիջները, որոնք հավասարապես ակտիվ են։ Օստեոպորոզի ժամանակ քայքայող բջիջների ակտիվությունը գերազանցում է վերականգնող բջիջներին, ինչի արդյունքում նկատվում է ոսկրի զանգվածի կորուստ։

Ո՞վ է հակված օստեոպորոզի։

Օստեոպորոզի հակված են և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ Հիսունից բարձր յուրաքանչյուր երրորդ կանանց և յուրաքանչյուր հինգերորդ տղամարդկանց մոտ կարող են լինել օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքներ։ Երիտասարդ տարիքում օստեոպորոզը կարող է զարգանալ մի շարք հիվանդությունների և դեղերի ազդեցության արդյունքում։

 

Օստեոպորոզ. հաճախ տրվող հարցերի (ՀՏՀ) պատասխաններն օստեոպորոզին վերաբերող դասընթացների շրջանակում Օստեոպորոզ. հաճախ տրվող հարցերի (ՀՏՀ) պատասխաններն օստեոպորոզին վերաբերող դասընթացների շրջանակում

Որո՞նք են օստեոպորոզի առաջացման պատճառները։

Ծխելը, ալկոհոլի չարաշահումը, մարմնի ցածր զանգվածը, անառողջ սնունդը, ինչպես նաև վիտամին D-ի և ֆիզիկական ակտիվության պակասը, որոնք օստեոպորոզի զարգացման մոդիֆիկացվող կամ փոփոխելի ռիսկի գործոններն են։ Կան նաև ոչ մոդիֆիկացվող, կամ անփոփոխ ռիսկի գործոններ  (ժառանգական, կոտրվածք, դեղորայք, հիպոգոնադիզմ, մի շարք հիվանդություններ, դաշտանադադար)։

Ինչպե՞ս բացահայտել օստեոպորոզը։

Օստեոպորոզի ախտորոշման ոսկե չափանիշ է համարվում դենսիտոմետրիան։ Իսկ եթե օստեոպորոզին վերաբերող մեկ րոպեանոց հարցաշարի գոնե մեկ հարցի պատասխանը դրական է, ապա դուք օստեոպորոզի ռիսկի խմբի մեջ եք։ FRAX գործիքն օգնում է բացահայտել օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքի հավանականությունը։

 

Օստեոպորոզ. հաճախ տրվող հարցերի (ՀՏՀ) պատասխաններն օստեոպորոզին վերաբերող դասընթացների շրջանակում

Ի՞նչ է FRAX ալգորիթմը։

Դա աղյուսակ է, որում ընդգրկված ռիսկի գործոնները լրացնելու դեպքում  հնարավոր է գնահատել 10 տարվա կոտրվածքների ռիսկը։

  • ԿՌԱ նախատեսված է կիրառել դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց և 50 տարեկանն անց տղամարդկանց մոտ, սակայն ոչ երիտասարդների կամ երեխաների մոտ:

  • ԿՌԱ ալգոռիթմի կիրառումը նպատակահարմար չէ այն հիվանդների համար, ովքեր նախկինում անցել կամ ներկայում օստեոպորոզի դեմ անցնում են դեղորայքային բուժում:

  • Համաձայն ԱՀԿ սահմանումի, օստեոպորոզի բազմաթիվ երկրորդային պատճառների առկայության դեպքում կոտրվածքների ռիսկը որոշվում է նախևառաջ դենսիտոմետրիայի միջոցով


Այդ մոդելը կարող եք լրացնել հետևյալ կայքում.

https://www.sheffield.ac.uk/FRAX/tool.aspx?country=58

Ինչպե՞ս մեկնաբանել FRAX–ի պատասխանները:

Կախված տարիքից և ռիսկի գործոններից, բոլոր առդյունքները կարմիր գծից վերև համարվում են բարձր ռիսկ, կանաչ գծից ներքև՝ ցածր։ Օրինակ, եթե դուք 60 տարեկան եք, իսկ 10 տարվա կոտրվածքների պատասխանը 5 է, ապա դուք ունեք կոտրվածքների հավանականության բարձր ռիսկ։

Ի՞նչ է օստեոպենիան։

Օստեոպենիան ոսկրի սկսվող քայքայման գործընթացն է։ Կախված ռիսկի գործոնների առկայությունից նշանակվում է ոչ դեղորայքային, կամ դեղորայքային բուժում։

Ինչպե՞ս լուծել օստեպորոզի կանխարգելման խնդիրը։

Օստեոպորոզը հնարավոր է կանխարգելել երիտասարդ տարիքից՝ պահպանելով առողջ ապրելակերպ. կալցիումով հարուստ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, ինչպես նաև ալկոհոլից և ծխախոտից հրաժարվելը նվազեցնում է օստեոպորոզի զարգացման հավանականությունը։

Ի՞նչ տեսքով ընդունել կալցիումը։

Ցանկալի է կալցիումը ստանալ մթերքների միջոցով։ Եթե հետազոտությունը հաստատում է կալցիումի ցածր պարունակություն արյան մեջ, հարկ է ընդունել համապատասխան պատրաստուկներ` բժշկի նշանակմամբ։

Ինչպե՞ս մեծացնել կալցիումի յուրացումն օրգանիզմի կողմից։

Կալցիումի յուրացման հարցում մեծ դեր ունի վիտամին D-ն։ Վիտամին D-ի բավարար քանակն ապահովելու համար անհրաժեշտ է որոշ ժամանակ գտնվել արևի ներքո` 15-20 րոպե մինչև առավոտյան 10:00 և 14:00-ից հետո։ Անհրաժեշտ է սննդի մեջ ներառել ձուկ, ձվի դեղնուց և սունկ։

Կալցիումի չափից ավելին ընդունելն ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող է ունենալ։

Կալցիումի մեծ քանակը կարող են բերել սիրտ–անոթային և միզաքարային հիվանդությունների առաջացմանը։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ