Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Մենք ակտիվորեն զարգացնում ենք կոնքազդրային, ծնկան հոդի եւ ռեվիզիոն պրոթեզավորումը. Սահակ Սարիբեկյան
Մեր զրուցակիցն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի սպորտային վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Սահակ Սարիբեկյանը.
– Ներկայում օրթոպեդիկ ծառայության հնարավորությունները «Իզմիրլյան» ԲԿ-ում:
– Ներկայում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վնասվածքաբանական և օրթոպեդիայի բաժանմունքը մատուցում է ծառայութունների լայն շրջանակ: Մեր բաժանմունքում իրականացվում է օրթոպեդիկ ծառայությունների ամբողջ ծավալը, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ ողնաշարային վիրաբուժության: Մենք ակտիվորեն զարգացնում ենք կոնքազդրային հոդի, ծնկան հոդի պրոթեզավորումը եւ ռեվիզիոն պրոթեզավորումը, այսինքն, վիրահատություններ, որոնք կատարվում են արդեն իսկ էնդոպրոթեզավորված հիվանդներին: Դրանք այն պացիենտներն են, ովքեր մեկ անգամ վիրահատվելով ու կանգնելով խնդրի առաջ, մասնագետին են դիմում երկրորդ անգամ, ընդ որում, այս պացիենտների դիմելիությունն ու իրականացված վիրահատությունները ներկայում թվաքանակով ամենաշատն են:
– Ո՞ր ծառայություններն են առավել ակտուալ:
– 2014 թվականին մեր կլինիկայում շեշտն առավել դրված էր օրթոպեդիկ խնդիրների վրա: Հետո առավել շեշտադրվեց վնասվածքային ախտաբանությունը: Այսօր մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում ռեվիզիոն պրոթեզավորմանը, քանի որ նախկինում իրականացված վիրահատությունների էնդոպրոթեզների ծառայության ժամկետը սպառվել է ու ներկայում նման հիվանդների մեծ հոսք կա:
Մարդիկ, իհարկե՛, երկրորդ անգամ դիմելու դեպքում ֆինանսական խնդիրների առջև են կանգնում, սակայն մենք փորձում ենք հարցերին համակարգված լուծում տալ, որ համապատասխան բուժական ծառայութունից օգտվելու համար ոչ մի հիվանդ դուրս չմնա:

– Կ՞ան, արդյոք, արտերկրից պացիենտներ, եթե այո, ի՞նչ ախտաբանությամբ:
– Արտերկրից պացիենտներ ունենք, օրթոպեդիկ ուղղվածության սպորտային և կենցաղային վնասվածքներով: Կան անգամ պացիենտներ, ովքեր սուր վնասվածքներով ինքնաթիռով ժամանում են Հայաստան` մեզ մոտ վիրահատվելու: Սա, իհարկե՛, չեմ համարի բժշկական տուրիզմ: Մեր կլինիկայի համբավն, իրոք, այնքան բարձր է, որ մարդիկ վստահում ու արտերկրից անգամ հատկապես մեզ են դիմում: Երբ գնում ենք գործուղումների, տեսնում ենք, ինչ է կատարվում արտերկրի մեծ կլինիկաներում. կա հիվանդի հարմարավետության խնդիր, ինչը լուրջ հարց է: Հիվանդները ցանկանում են շփվել իրենց բուժող բժշկի հետ, իսկ արտերկրում բժշկի հետ շփման մակարդակը խիստ ցածր է : Բացի այս, մենք ունենք բարձր ցուցանիշներ, որոնք թե՛ բարդությունների, թե՛ գերազանց արդյուքների առումով եվրոպական եւ եվրասիական միջին ցուցանիշներից չեն տարբերվում: Չեմ կարող չնշել նաեւ, որ Հայաստանը շատ ավելի մատչելի է բժշկական ծառայությունների մատուցման տեսակետից, քան մյուս երկրները:
– Ծառայությունների դիմելիության տարեցտարի ի՞նչ միտում կա :
– Միանշանակ կարող եմ ասել, որ գնալով մեզ դիմողների թիվն ակնհայտ շատանում է: Իհարկե, դրան նպաստել է նաև պետպատվերի և ապահովագրական ծառայությունների ներմուծումը: Մինչեւ 2010 թվականը մեր կողմից իրականացվող ծառայությունների դիմաց վճարում էին հիվանդները: Սոցիալական շահառուների փաթեթների առկայությունը հիվանդին ազատել է ներհիվանդանոցային վճարման խնդրից, ինպես նաև մասայական ապահովագրման ֆոնին հիվանդների հոսքը նույնպես ավելացել է: Սա հատկապես միջին տարիքի մարդկանց համար առավել մատչելի տարբերակ է:
– Հայաստանում ինչպիսի՞ն է ծառայությունների գնային քաղաքականությունը, եթե համեմատենք արտերկրի հետ:
– Ինչպես արդեն նշեցի մեզ մոտ մատուցվող ծառայությունները շատ ավելի մատչելի են:
04.10.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ