Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Ողնաշարի ճողվածքի ախտորոշումը դատավճիռ չէ. զրույց մասնագետի հետ

Ողնաշարի ճողվածքի ախտորոշումը դատավճիռ չէ. զրույց մասնագետի հետ

Այսօր տեխնոլոգիաները զարգացել են, գոյություն ունեն արդի սարքավորումներ, և ողնաշարի ճողվածքի խնդիր ունեցող մարդն այլևս ստիպված չէ պառկել ու մտածել, որ ամեն ինչ վերջացած է։ 90% դեպքերում այն բուժվում է, մարդիկ կրկին դառնում են աշխատունակ` վերադառնալով իրենց բնականոն կյանքին։

Ճողվածքի տեսակների, ախտորոշման, բուժման մեթոդների և այլ հարցերի վերաբերյալ զրուցեցինք «Քանկոր» ԲԿ վերտեբրոլոգիայի ու ռեաբիլիտացիոն բաժանմունքի վարիչ Լևոն Համբարձումյանի հետ։

–   Ի՞նչ է ողնաշարի ճողվածքը‚ ի՞նչ տեսակներ կան։

–   Աշխարհի բնակչության 96%-ն ունի ճողվածք։ Գոյություն ունեն երկու տիպի ճողվածքներ` նեյտրալ և ակտիվ։ Նեյտրալ ճողվածքները նյարդաթելերին չեն դիպչում և, ընդհանրապես, չեն անհանգստացնում. այդպիսի ճողվածք ունեցող մարդը հիվանդ չի համարվում։ Բժշկի միջամտությունն անհրաժեշտություն է միայն ակտիվ ճողվածքների դեպքում, որոնք կարող են հանգեցնել լուրջ խնդիրների։ Ակտիվ ճողվածքը նյարդաթելին դիպչող ճողվածքն է։ Ճողվածքը, սեղմելով նյարդաթելերը, սկզբնական փուլում առաջացնում է ցավ, այնուհետև` թմրածություն և թուլություն։ Ակտիվ ճողվածքն առաջանում է հետևյալ կերպ. ի հայտ է գալիս դիսկոզ (ժողովրդական լեզվով ասած` դիսկի խախտում)։ Խախտվում է դիսկի ամորտիզացիոն համակարգը. դիսկի չոր օղակն աստիճանաբար մաշվում է, և ներսում գտնվող դոնդողանման նյութը սկսում է դուրս գալ։

–   Ինչպե՞ս է արտահայտվում ողնաշարի ճողվածքը։

 

–   Ողնաշարի ճողվածքն ունի երեք փուլ. առաջին` պրոտրուզիայի փուլը, երկրորդը` ճողվածքի, և երրորդը սեկվեստրացիայի փուլն է։ Առաջին փուլում դիսկի դոնդողանման նյութը գտնվում է պարկի մեջ և չի հասցրել պատռել այն։ Ճողվածքի փուլում պատռվում է պարկը և դիսկի դոնդողանման նյութը դուրս է գալիս պարկից։ Ընդ որում, դուրալ պարկը, որը կազմված է կապաններից, չի պատռվում. պատռվում է միայն դիսկի օղակը, իսկ սեկվեստրացիայի փուլում` ճողվածքից դուրս գալով, առաջանցնում է սեկվեստր։ Դա վտանգավոր փուլ է և կարող է հանգեցնել բավականին լուրջ, երբեմն չվերականգնվող խնդիրների։ Եթե այն դիպչի լուրջ նյադրավորման հատվածի և նյարդաթելեր վնասի, դրանք կարող են այլևս չվերականգնվել։ Ի դեպ, սեկվեստրացիայի փուլում հիվանդի մոտ հնարավոր է ինքնաբուժում։ Դա կատարվում է այն դեպքում, երբ կտորն ընկնում է չեզոք հատված։

–   Որո՞նք են ողնաշարի ճողվածքի առաջացման պատճառները։

–   Ողնաշարի ճողվածքը հիմնականում առաջանում է սխալ կենսակերպի հետևանքով, այսինքն, եթե պատշաճ կերպով չենք պաշտպանում ողնաշարը։ Դա սպառնում է թե՛ նստակյաց աշխատանք ունեցողներին, թե՛ շարժման մեջ գտնվողներին։ Որևէ սահմանափակում գոյություն չունի. ողնաշարի ճողվածքը հանդիպում է ցանկացած մասնագիտության տեր և ցանկացած զբաղվածության մարդու մոտ սխալ գործողությունների` հիմնականում մարզված չլինելու արդյունքում։ Կարող է ի հայտ գալ նաև ծանրություն բարձրացնելու, երկար` մինչև 16 ժամ աշխատանքի հետևանքով։

–   Ախտորոշման ի՞նչ մեթոդներ են կիրառվում։

–   Այսօր ամենահավաստի ախտորոշման տարբերակը ՄՌՏ հետազոտությունն է կամ ՀՏ հետազոտությունը։ Հիմնականում շեշտադրվում է ՄՌՏ հետազոտությունը։

 



–   Ողնաշարի հատկապես ո՞ր հատվածներն են խոցելի։

–   Ճողվածքները լինում են ողնաշարի տարբեր հատվածներում։ Առավել խոցելի է գոտկային հատվածը. 90% դեպքերում ճողվածքները հանդիպում են գոտկատեղում, քանի որ մարմնի հիմնական ծանրությունն ընկնում է այդ հատվածի վրա։ Այս դեպքում ճողվածքն առաջացնում է ոտքերի ցավ, թմրածություն կամ թուլություն։ Ճողվածքը հանդիպում է նաև պարանոցային հատվածում։ Ամենահազվագյուտը կրծքային հատվածի ճողվածքներն են։

–   Ի՞նչ բարդություններ կամ հետևանքներ կարող են լինել։

–   Ճողվածքը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների։ Այն, բացի նյարդաթելը սեղմելուց, առաջացնում է հենաշարժողական համակարգի փոփոխություն. այսինքն ցավի, թմրածության կամ թուլության պատճառով փոխվում է կեցվածքը, քայլվածքի ձևը, որի հետևանքով խնդիրներ են ի հայտ գալիս քայլվածքին մասնակցող հոդամակերեսներում։ Նկատվում է կոնքազդրային, ծնկան, սրունք-թաթային հոդերի մաշվածություն։ Նման պարագայում ճողվածքի խնդիրը լուծելուց հետո պարզվում է, որ արդեն առկա են արթրոզի երևույթներ։

 



–   Ինչու՞ է առաջանում ցավ և ի՞նչ անել ցավերի սրացումների ժամանակ։

–   Ցավն առաջանում է այն պարզ պատճառով, որ նյարդաթելը սեղմվում է։ Ցավն առաջին ազդակն է, որով նյարդաթելը մեզ հաղորդում է, որ ինչ-որ բան այն չէ, թեև պացիենտը դիմում է բժշկի միայն այն ժամանակ, երբ հնարավոր ամեն ինչ փորձել է, և արդեն ոչինչ չի օգնում։ Սուր ցավերի դեպքում բարդ է ինչ-որ կերպ օգնելը։ Դեղորայքը, անցգայացման ազդեցությունը կարճատև արդյունավետ են, այդ պատճառով պացիենտի մոտ գործընթացն սկսում է քրոնիկ բնութ կրել, որի ժամանակ գանգատներ լինում են, սակայն բացակայում են սուր ցավերը, և հիվանդին թվում է, թե ինքը բուժվել է, մինչդեռ հիվանդությունն ավելի է խորանում։

 

–   Ինչո՞վ է առանձնանում Ձեր կլինիկան ողնաշարի բուժման գործընթացում։


–   Մենք այսօր առաջարկում ենք բուժում վերջին սերնդի ավտոմատացված դեկոմպրեսիոն սարքերով։ Դրանք DRX 9000 սարքերն են, որոնք աշխարհում մեծ համբավ ունեն։ Դրանց միջոցով հնարավոր է վակուումի էֆֆեկտ ստեղծել և ճողվածքը հավաքել դեպի ներս։ Բաժանմունքը նոր ենք հիմնել, սակայն 7 և ավելի տարիների փորձ ունենք, և այդ ընթացքում պարզել ենք, որ քայլերը ճիշտ կատարելու դեպքում կարող ենք բարձր արդյունավետություն ապահովել։

Բացի ժամանակակակից սարքերից, մենք իրականացնում ենք համակարգային բուժում։ Մեր բաժանմունքը ողնաշարային վերականգնողական է. մենք չենք բուժում միայն ճողվածքը` վերականգնման մասը թողնելով մեկ այլ կլինիկայի։ Մենք բուժում ենք ընդհանուր ողնաշարը։ Բացի ճողվածքից վերացնում ենք դիսկոզը, կարգավորում մկանային դիսբալանսը, մարզանքների միջոցով ստեղծում մկանային կորսետներ։ Բուժական-վերականգնողական կուրսերը տևում են 4-8 շաբաթ` կախված հիվանդության բարդությունից։ Հիմնականում մեկ կուրսը բավարար է լիարժեք բուժման համար։ Կրկնելու հավանականությունը գրեթե զրո է։ Բուժումից հետո առողջացման լիարժեք փուլի ընթացքում մենք հիվանդի կողքին ենք` 4 ամիս շարունակ վերահսկում ենք նրանց։ Մեր առաջարկած ծառայություններն ընդգրկում են ե՛ւ բուժական մերսումը, ե՛ւ կինեզոթերապիան, ե՛ւ ռեֆլեքսոթերապիան, ե՛ւ մանուալ թերապիան։ Մենք հիվանդների համար մշակում ենք անհատական տնային ծրագիր, որը նրանք պարտավոր են կատարել մինչև լիարժեք վերականգնումը։ Հետագայում խորհուրդ ենք տալիս զերծ մնալ պասիվ կենսակերպից։


–   Խոսենք կինեզոթերապիայի (բուժական ֆիզկուլտուրա‚ մերսում)‚ բուժման երկարատևության և ավանդական միջոցների մասին։

–   Կինեզոթերապիան` բուժական ֆիզկուլտուրան, բուժումը վերջնակետին հասցնելու անբաժան մասն է։

–   Ինչու՞ են ընտրվում տրենաժորներ բուժման գործընթացում‚ ի՞նչ խորհուրդ կտաք կորսետի վերաբերյալ։

–   Մեր առաջարկած տրենաժորները հիվանդին չեն ծանրաբեռնում։ Շատ արագ բժշկության ասպարեզ մտան, այսպես կոչված, Բուբնովսկու տրինաժորները։ Տրենաժորների հաջողությունը պայմանավորված է նրանով, որ դրանք մեծ արդյունավետություն ունեն վերջնական մկանային շերտերը հավաքելու գործում։ Ինչ վերաբերում է ոչ մկանային` արհեստական կորսետներին, դրանց կտրականապես դեմ եմ։ Արհեստական կորսետը հանգեցնում է մկանային ատրոֆիայի, որը հետագայում իրական մկանային կորսետ ստեղծելը դարձնում է շատ բարդ։ Եթե հիվանդը երկար ժամանակ կրի կորսետ, այլևս դրանից հրաժարվել չի կարողանա։

 



–   Ինչպե՞ս կանխարգելել ողնաշարի ճողվածքը։
 
–   Ճողվածքը կանխարգելելու համար անհրաժեշտություն են կանխարգելիչ մարզումները։ Անհարմարավետության առաջացման սկզբնական փուլում, առանց խնդրի խորանալուն սպասելու, անհրաժեշտ է դիմել համապատասխան մասնագետին։

 

Հասցե.         ՀՀ, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 

Հեռախոս.    +374 93 977759, +374 10 202469
Վեբ կայք.    https://www.med-practic.com/arm/754/my.organization.html

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Ախտորոշում
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Նյարդաբանություն
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am

Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...

Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com
Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com

Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...

Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com
Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com

Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...

Նյարդաբանություն
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am

Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...

Նյարդաբանություն
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am

Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Ախտորոշում
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com

Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am
Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am

Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...

Նյարդաբանություն
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com

Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...

Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:

Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...

Ախտորոշում
Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com
Ջրային ձգումներ՝ միջողային աճառների ճողվածքների դեպքում. nairimed.com

Միջողային աճառների ճողվածքների ոչ մեծ չափերի դեպքում այլ մեթոդներից առավել արդյունավետ է ստորջրյա ձգումն այն առումով, որ տաք ջուրը նպաստում է մկանային լարվածության նվազմանը, իսկ համակարգչային հսկողության...

Ֆիզիոթերապիա
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ուլտրաձայնային հետազոտությունը հոդային հիվանդությունների ժամանակ. հարցազրույց ռադիոլոգ էլլա Զուրաբյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ուսումնասիրում հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը:

Հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը ոչ ինվազիվ, անցավ, բավականին տեղեկատվական մեթոդ է...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ