Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Զգուշացե՛ք սառույցի վրա քայլելուց. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Հրայր Հարությունյան. armeniamedicalcenter.am

Զգուշացե՛ք սառույցի վրա քայլելուց. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Հրայր Հարությունյան. armeniamedicalcenter.am

Հայտնի է, որ ձմռանը փողոցներում ձյան և սառույցի առկայության պայմաններում մարդիկ հաճախ են անզգուշությամբ սայթակում և վայր ընկնում` ստանալով տարբեր տիպի վնասվածքներ ու կոտրվածքներ: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց «Արմենիա» ՀԲԿ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Հրայր Հարությունյանը:

Հ. Հարությունյանն ընդգծում է, որ ամենամեծ վտանգը սպառնում է տարեց մարդկանց, քանի որ նրանց ոսկրերն ավելի փխրուն են:

Մասնագետը պնդում է, որ վայր ընկնելուց հետո, առաջին հերթին, մարդը պետք է պարզի իրավիճակը, և, հարկ եղած դեպքում, նախքան մասնագիտական օգնություն ստանալը, անշարժացնի վերջույթն ու վնասված հատվածի վրա սառույց դնի:

Բժիշկը թվարկում է նաև հնարավոր նախանշանները, որոնք պետք է ահազանգ լինեն`մասնագետին դիմելու. ցավ, այտուցվածություն, շարժումների սահմանափակում:

«Արմենիա» ՀԲԿ վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Հրայր ՀարությունյանԿոտրվածքը հաստատելու համար պետք է դիմել բուժհաստատություն և անցնել ռենտգեն հետազոտություն: Պետք է հստակ գիտակցել, որ ուշ դիմելը դժվարացնում է բուժման գործընթացը: Հ. Հարությունյանը սխալ է համարում ժողովրդի մեջ ընդունված` «ցավ է, կանցնի» հասկացողությունը և այն, որ մասնագետի օգնությանը դիմում են վայր ընկնելուց երկու-երեք օր անց:

Զրուցակցի փոխանցմամբ` այս օրերին կլինիկա դիմած հիվանդների մոտ գերակշիռ մաս են կազմում փակ տիպի կոտրվածքները: Սովորաբար, բաց կոտրվածքներ առաջանում են ավտովթարներից հետո կամ դահուկներով, չմուշկներով սահելիս:

Առհասարակ, բժիշկը խորհուրդ է տալիս սառույցի վրայով չքայլել, իսկ եթե այլ տարբերակ չկա, քայլել դանդաղ և շատ զգույշ, դիմել որևէ մեկի օգնությանը:

Երիտասարդ աղջիկներին Հ. Հարությունյանը խորհուրդ է տալիս, եղանակային պայմաններից ելնելով, հրաժարվել բարձրակրունկ կոշիկներից:

Վնասվածքաբանը նշում է, որ այս օրերին ծնողները պետք է հատկապես ուշադիր լինեն երեխաների նկատմամբ: Կան որոշակի առանձնահատկություններ. երեխաները, վայր ընկնելիս, կարող են վնասել ոսկրերի աճման շրջանում գտնվող հատվածները:

Հրայր Հարությունյանը հորդորում է նաև հեռու մնալ ժողովրդի մեջ տարածված «հրաշագործ» միջոցներից:

Բժիշկը 50-ն անց մարդկանց խորհուրդ է տալիս կանխարգելիչ նպատակներով օգտագործել կալցիում պարունակող դեղեր, անշու՛շտ, մասնագետի հետ խորհրդակցելուց հետո: Դեղորայքի փոխարեն օրվա սննդակարգում կարելի է ներառել կաթնամթերք. կաթնաշոռը մեծ քանակությամբ կալցիում է պարունակում:

Զրուցակիցը նշում է, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում գործում է շուրջօրյա հերթապահություն: Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի բարձրակարգ մասնագետներն օրվա բոլոր ժամերին պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն: 

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ