Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Ուսանողը 15 դոլար արժողությամբ ձեռքի պրոթեզ է ստեղծել. news.am

Ուսանողը 15 դոլար արժողությամբ ձեռքի պրոթեզ է ստեղծել. news.am

Ithaca College-ի (ԱՄՆ) 3D տպագրության լաբորատորիայի ասիստենտներից Ռայան Բուրիցիուսը ստեղծել է ձեռքի ֆունկցիոնալ պրոթեզ, որն ընդամենը 15 դոլար արժե: 3D պրինտերով տպագրված սարքը կարող է իրեր բռնել, գրել եւ, անգամ, գնդակ որսալ: Հիմնական սահմանափակումը, որը դրված է օգտագործողի վրա, դաստակի շարժունակությունը պահպանելու անհրաժեշտությունն է, քանի որ հենց դաստակի օգնությամբ են շարժվում պրոթեզի մատները, որոնք կարող են իրերը բռնել եւ պահել:

Ֆիզիկա ուսումնասիրող Ռայանը Youtube-ում հոլովակ է դիտել, որը նկարահանել էր պրոթեզներ պատրաստող եւ դրանք էժան վաճառող մի մարդ: Նրան հետաքրքրել է թեման, եւ նա համացանցում անվճար գծագրեր է գտել, որոնց հիման վրա ձեռք է պատրաստել ու կատարելագործել դրա կառուցվածքը: Մասնավորապե,՝ նա փոխել է բթամատի դիրքը եւ լավացրել է պրոթեզի աշխատանքը, որպեսզի այն կարողանա բռնել ե՛ւ մարկերը, ե՛ւ սուրճի գավաթը

Ֆիզիկայի պրոֆեսոր Մայքլ Ռոջերսի մեկնաբանմամբ՝ տպագրված պրոթեզն` էլեկտրոնային սարքերի համեմատությամբ, առավելություններ ունի. էլեկտրոնային պրոթեզները թանկ են, դրանք դժվար է վաճառքում գտնել եւ գրեթե անհնար է վերանորոգել: 3D պրինտերի օգնությամբ պատրաստված պրոթեզը շատ ավելի էժան է, եւ արժեքը չի փոխվի, եթե նույնիսկ տարրերն ավելի բարդանան, քանի որ չի փոխվի անհրաժեշտ պլաստիկի քանակը:

Այսպիսի պրոթեզները շատ հարմար են երեխաներ ունեցող ընտանիքների համար, քանի որ երեխաները մեծանում են եւ իրենց չափերով շատ արագ գերազանցում պրոթեզին: Բուրիցիուսի մոդելը լրացուցիչ առավելություն ունի՝ այն հեշտ է կրկին տպագրել ավելի մեծ չափով:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ