Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ չի կարելի վերքերը ջրածնի պերօքսիդով կամ սպիրտով մշակել. news.am
Մարդկանցից շատերը վերքերը մշակում են ջրածնի պերօքսիդով կամ սպիրտ պարունակող լուծույթներով: Մինչդեռ շատ բժիշկներ կարծում են, որ այդպես վարվելու հարկ չկա, քանի որ սպիրտն իրականում կարող է վերքի ապաքինման գործընթացը դանդաղեցնել եւ նույնիսկ այրվածքների պատճառ դառնալ:
Fortis Hospital-ի (Մումբա) պրոֆեսոր Փրադիլ Շախը պնդում է, որ չնայած սպիրտը (ինչպես եւ ջրածնի պերօքսիդը) վերքի տեղում ճնշում է մանրէների ակտիվությունը, սակայն նաեւ այրում է մաշկի առողջ բջիջները՝ այդպիսով դանդաղեցնելով վերքերի ապաքինման գործընթացը: Ավելին՝ սպիրտով մշակելուց հետո վերքը հաճախ սկսում է ցավել, այտուցվել, գրգռվել ու քոր գալ:
Մասնագետի խոսքով՝ բժշկության մեջ սպիրտը կարող են օգտագործել ախտահանելու համար, բայց միայն առողջ, չվնասված մաշկի համար, օրինակ՝ ներարկում կատարելուց կամ արյուն վերցնելուց առաջ: Մինչդեռ խորհուրդ չի տրվում վնասված մաշկը մշակել սպիրտով կամ պերօքսիդով՝ վերեւում նշված պատճառով:
Ի՞նչ նյութով է անհրաժեշտ վերքը մշակել
Մասնագետը խորհուրդ է տալիս այն առաջին հերթին ծորակի հոսող ջրով լվանալ: Կարելի է օգտվել հակամանրէային կամ ցանկացած այլ փափուկ օճառից, որը ձեռքի տակ կլինի: Վերքը ջրի տակ պահեք մի քանի րոպե՝ ցանկացած աղտ եւ արյունը մաքրելու համար: Դրանից հետո վերքի վրա չոր սրբիչ դրեք, այնուհետեւ օգտագործեք հակամանրէային քսուկ եւ վերքը չոր մաքուր վիրակապով կամ թանզիվով վիրակապեք:
Եթե վերքը շատ խորն է, իսկ արյունահոսությունը ոչ մի կերպ չի հաջողվում դադարեցնել, մասնագետը խորհուրդ է տալիս կապել ֆիքսող լարանով եւ շտապ բժիշկի դիմել, քանի որ ցանկացած դանդաղում կարող է հանգեցնել արյան մեծ կորստի: Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս չկիրառել վերքերի մշակման «ժողովրդական» միջոցներ, օրինակ՝ քրքում, կարագ եւ շիբ, դրանք միայն բորբոքումը վատթարացնում են:
07.11.2016 Կարդացեք նաև
Ի՞նչ է օստեոարթրոզը
Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...
08.11.2024
Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:
Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...
07.10.2024
Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:
Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...
27.06.2024
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
14.02.2024
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
27.09.2023
Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...
29.01.2023
Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...
23.11.2022
Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...
11.11.2022
Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...
11.11.2022
Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...
11.11.2022
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
16.09.2022
Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...
09.09.2022
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...
09.09.2022
Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...
27.07.2022
Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...
14.07.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYHWqI0q' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ