Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Անանուխի մզվածքն ու դարչինը կարող են բուժել քրոնիկ վերքերը. med.news.am

Անանուխի մզվածքն ու դարչինը կարող են բուժել քրոնիկ վերքերը. med.news.am

Անանուխի մզվածքն ու դարչինը կարող են օգնել քրոնիկ վերքերի բուժման գործում, պնդում են ԱՄՆ գիտնականները: Ավելին՝ նրանց հաջողվեց այս մթերքների մաս կազմող նյութով փոքր պարկուճներ պատրաստել, որոնք, հայտնվելով օրգանիզմում, վերացնում են պաթոգեն մանրէներն ու նպաստում առողջ հյուսվածքների աճին:

Եթերային մզվածքները հիդրոֆոբ հեղուկներ են, որոնք պարունակում են ծաղիկների ու բույսերի մզվածքներ: Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ այս հեղուկները վառ արտահայտված հակամանրէային արդյունավետություն ունեն ու կարող են օգտագործվել վերքերի բուժման ժամանակ:

Հետազոտության ընթացքում անանուխի մզվածքն ու դարչինի ալդեհիդը (դարչինում պարունակվող նյութ, որը պատասխանատու է հոտի ու համի համար) տեղադրվել էին սիլիկոնե նանոմասնիկների մեջ: Այսպիսի մասնիկներ պարունակող միկրոպարկուճներն արդյունավետ էին մի շարք մանրէների դեմ պայքարում, ներառյալ՝ հակաբիոտիկակայուն մանրէները: Գիտնականները պարզել են նաև, որ այս համակցումն ապահովում է իբրոբլաստերի՝ վերքերի ապաքինման համար կարևոր բջիջների աճը:

Հետազոտության հեղինակները հույս են հայտնում, որ կկարողանան նոր նյութ ստեղծել՝ տարբեր հիգիենիկ միջոցներում օգտագործելու համար:

Հետազոտության մասին է հայտնում ACS Nano-ն:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. lifeandenergy.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ