Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Կոճեր (Hallux valgus). Կումուրյան պոդիատրիկ կլինիկան առաջարկում է արդյունավետ միջոցներ կոճերի առաջացումը և հետագա դեֆորմացիան կանխարգելելու համար
Ի հակադրություն տարածված կարծիքի, «կոճերը» բժշկական լեզվով դրսադարձ բթամատ (hallux valgus) ոսկրային գերաճեր չեն: Սրանք իրենցից ներկայացնում են ոտնաթաթի ոսկրերի դիրքի պրոգրեսիվող փոփոխություններ: Մասնավորապես, ոսկրը, որը մենք անվանում ենք «կոճ», 1-ին մետատարզալ ոսկրն է: Առաջին մետատատարզալ ոսկրը ոտնաթաթի լայնակի կամարի հարթեցմանը զուգընթաց, շարժվում է դեպի դուրս, փոխում է ոտանաթաթի ուրվագիծը, դառնում ավելի արտահայտիչ և ընդունվում է որպես կոճ:
Այսպիսով, 1-ին մետատարզալ ոսկրը շարժվում է մեկ ուղղությամբ, իսկ 1-ին մատը՝ մեկ այլ ուղղությամբ: Այս փոփոխություները հանգեցնում են 1-ին մատի հոդի նորմալ ուրվագծերի, փոխհարաբերությունների փոփոխության: Հոդի ոչ ճիշտ աշխատանքն իր հերթին է՛լ ավելի է մեծացնում դեֆորմացիները, առաջանում են կոշտուկներ և ցավեր:
Կոճերի մեծամասնությունն ունեն գենետիկ ծագում՝ մոտավորապես 90%, մնացած 10%-ը առաջանում են այնպիսի հիվանդություններից ինչպիսին է ռևմատոիդ արթրիտը: Այսպիսով, ինչպես նշվեց վերևում, մեխանիզմները, որոնք ժառանգվում են հանգեցնում են ոսկրերի նման փոփոխությունների:
Խնդիրը կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ՝ մոտավորապես 10:1 հարաբերությամբ: Արտաքին գործոնները, ինչպիսիք են նեղ և/կամ բարձրակրունկ կոշիկները, ժառանգական նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ արագացնում են հիվանդության առաջընթացը: Սակայն պետք նշել, որ հիվանդության առաջացման մեջ ժառանգականությունն ունի որոշիչ դեր և միայն նեղ ու բարձրակրունկ կոշիկները չեն կարող առաջացնել «կոճեր»:
Ներկայումս «կոճերի» կանխարգելման և հիվանդության վաղ շրջանում կիրառվում են տարբեր տեսակի բրեյսներ, մատների գիշերային կորեկտորներ, կոշիկների տարբեր ներդիրներ: Անհատական ներդիրները, որոնք ունեն, այսպես կոչված՝ մետատարզալ բարձիկ, միտված են պահպանելու լայնակի կամարը և վերականգնելու ոտնաթաթի նորմալ ուրվագիծը:

Ցավոտ, խիստ արտահատված «կոճերի» պարագայում լայն և խորը կոշիկները կարող են նպաստել գանգատների մեղմացմանը: Միջոցները, որոնք պաշտպանում են խնդրահարույց շրջանը, ևս բավականին արդյունավետ են նշված ախտանիշները մեղմելու համար:
Վերը նշված մեթոդների անարդյունավետության պարագայում դիմում են տարբեր վիրահատական միջամտությունների:
Կումուրյան պոդիատրիկ կլինիկան առաջարկում է խնդրի վաղաժամ հայտնաբերում և վիրահատությունների կանխարգելում:

Հասցե` Հայաստան 0012, Երևան, Կոմիտաս 44
Հեռախոս` +374 60 61 62 63, +374 60 61 61 62
Էլ. հասցե` [email protected]
03.02.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
