Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Մի՛ փորձեք տեղը գցել դուրս ընկած ուսը մարտաֆիլմերի հերոսների նման

Մի՛ փորձեք տեղը գցել դուրս ընկած ուսը մարտաֆիլմերի հերոսների նման

Կինոֆիլմերում դուրս ընկած ուսը այնքան հեշտ են տեղը գցում. հերոսը նույն պահին ուսը տեղն է դնում եւ կրկին նետվում հարձակման։ Սակայն իրական կյանքում այդ վնասվածքը շատ ավելի լուրջ է, եւ այդքան էլ հեշտ չէ բուժել, ասում է Քլիվլենդի կլինիկայի օրթոպեդ Ջոզեֆ Սկարսելան։

 

Ուսը դուրս է ընկնում, երբ ուսոսկրը դուրս է գալիս ոսահոդի բնից։ Ուսը մարդու մարմնի ամենաշարժուն հոդն է, ինչը նրան ավելի ֆունկցիոնալ է դարձնում, բայց եւ ավելի հեշտ վնասվող, քան մնացած հոդերը։

 

Ինչպե՞ս իմանալ, արդյոք ուսը դուրս է ընկել։

 

Եթե այն իրականում դուրս է ընկել, դուք ուժեղ ցավեր կունենաք։ Ձեռքը կարող է թմրել եւ ուռել։ Եթե անգամ փորձեք ձեռքը շարժել, դուք չեք կարողանա դա անել, ասում է Սկարսելան։ Մի՛ փորձեք կրկնել այն, ինչ ցուցադրում են մարտաֆիլմերում՝ ոչ մի դեպքում մի փորձեք ինքնուրույն տեղը գցել ձեր կամ մեկ ուրիշի ուսը։ Դա պետք է անել միայն շտապօգնության բաժանմունքում, ասում է բժիշկը։

 

Մասնագետի օգնությանը սպասելով, ձեռքը միեւնույն դիրքում պահեք եւ վրան սառույց դրեք։ Հենց որ բժիշկն ուսը տեղը գցի, դուք թեթեւացում կզգաք, թեպետ այտուցը դեռ որոշ ժամանակ կարող է պահպանվել։ Բժիշկները հաճախ այտուցն ու ցավը անցնելուց հետո վերականգնողական վարժություններ են խորհուրդ տալիս։ Վարժություններն ուղղված են մկանների եւ ջլերի ամրապնդմանը՝ վնասվածքի կրկնումը կանխելու համար։ 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. uzi-center.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ