Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Պոդիատրիան որպես նոր ուղղություն բժշկության մեջ

Պոդիատրիան որպես նոր ուղղություն բժշկության մեջ

Պոդիատրիան բժշկության նոր ուղղություն է, որը սկսել է զարգանալ անցյալ դարի 70-ական թվականներից: Այն ուսումնասիրում է ոտնաթաթի և քայլքի շարժման կենսամեխանիկան, մանրամասն վերլուծում ոտնաթաթի ֆունկցիոնալ առանձնահատկությունները, բացատրում քայլքի տարբեր ձևերը, ուսումնասիրում ոտնաթաթի դիրքը կոշիկներում, ինչպես նաև ոտնաթաթի դեֆորմացիաների զարգացման մինչկլինիկական ողջ շարքը:


 Ոտնաթաթը կազմում է հենաշարժիչ համակարգի կարևորագույն հատվածը: Նրա հիմնական ֆունկցիաներն են.

  • մարմնի հարմարվելը քայլող մակերեսին` ապահովելով հավասարակշռությունը,

  • մարմինի տեղաշարժի ապահովումը` առաջ, հետ և կողք,

  • քայլքի ժամանակ առաջացող հարվածների և ծանրաբեռնվածության մեծ մասի մարումը, այսինքն` ամորտիզացիայի ապահովումը:


Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն տվեցին պարզել քայլքի կենսամեխանիկայի խախտման պատճառները, ճշգրիտ վերլուծել ոտնաթաթի ստատիկ և դինամիկ շարժումները, որոշել մարմնի կշռի բաշխումը ոտնաթաթում: Ոտնաթաթի հիվանդությունների հիմնական պատճառը պրոնացիայի խախտումն է, որն ի հայտ է գալիս, երբ քալքի ժամանակ թաթի թեքվածությունը դեպի ներս աստիճանաբար ավելանում է: Ոտնաթաթի կենսամեխանիկայի խախտումն առաջացնում է մարմնի քաշի սխալ վերաբաշխում, ինչը հանգեցնում է հիվանդությունների զարգացմանը (հարթաթաթություն, ոսկրային դեֆորմացիաներ, մաշկային կոշտուկների առաջացում, կրնկի ոսկրային գերաճ և այլն): Ոտնաթաթի նորմալ ֆունկցիոնալությունն ապահովելու համար կարևոր նշանակություն ունեն կոշիկները, որոնց առավել հարմարավետությունը պայմանվորվում է համապատասխան ներդիրների (օրթեզների) ընտրությամբ: Այդ իսկ պատճառով պոդիատրիան համարվում է նաև գիտություն կոշիկի մասին:


 Պոդիատրիայի գլխավոր նպատակներից է քալլքի ցիկլի ճիշտ վերլուծությունը և համապատասխան օրթեզների պատրաստումը: Ժամանակակից պոդիատրիկ լաբորատորիաներում օրթեզները պատրաստվում են համակարգչային ծրագրի կողմից վերլուծված քայլքի ցիկլի թվային ցուցանիշների հիման վրա: Նման օրթեզներն ավելի գերադասելի են, քան ստատիկ չափումների հիման վրա պատրաստված օրթեզները: Անհատական օրթեզը ոտնաթաթի կենսամեխանիկայի ուղղման և նրա ֆունկցիաների օպտիմալացման համար միակ միջոցն է:
 Անհատական օրթեզները ոչ միայն կանխարգելում են հենաշարժիչ համակարգի հիվանդությունների զարգացումը, այլև օգնում են լուծել առկա խնդիրները: Օրթեզներն անհրաժեշտ է կրել, եթե կան.

  • հարթաթաթության տարբեր տեսակներ և աստիճաններ,

  • կրնկի ոսկրային գերաճ, պոդագրա,

  • ստորին վերջույթների հոդաբորբեր ու դեֆորմացիաներ,

  • երակների վարիկոզ լայնացում,

  • ողնաշարային տարբեր դեֆորմացիաներ, հարկադրական ձևավորված քայլք,

  • դիաբետիկ թաթ,

  • ստորին վերջույթների երկարությունների միջև առկա տարբերություն,

  • ստատիկ ծանրաբեռնված աշխատանք, հղիություն, գիրություն և այլն:

 

Ոտնաթաթի և քայլքի կենսամեխանիկական շեղումները ախտորոշելու, և անհատական օրթոպեդիկ ներդիրներ ձեռք բերելու համար կարող եք դիմել.

Պոդիատոր՝  Հասմիկ Աղուզումցյան

Գենետիկայի Կենտրոն, 5-րդ հարկ, 19 կաբինետ

Հեռախոս. +374 10 54 43 67, +374 99 97 87 71

Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. stalybridgechiropodist.co.uk
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ