Ստոմատոլոգիա
ԵՊԲՀ. Ատամների առողջությունից մինչև ժպիտի ազդեցություն. վերլուծական

Ատամների գույնը առողջության, ժառանգականության և ժպիտի արտացոլումն է: Այն ձևավորվում է մի քանի հիմնական բնական և արտաքին գործոնների համադրությամբ` էմալի թափանցիկությամբ, դենտինի գույնով, ժառանգականությամբ, մի շարք արտաքին գործոններով, որոնք փոխում են ատամների գույնը, ինչպես նաև տարիքով:
«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` Ամերիկյան Էսթետիկ ստոմատոլոգիայի ակադեմիայի (AACD) հարցման տվյալներով՝ չափահասների 74%-ը կարծում է, որ ոչ գրավիչ ժպիտը կարող է նույնիսկ բացասաբար ազդել կարիերայի վրա։
Այս տվյալները ընդգծում են սպիտակեցման հոգեբանական ազդեցությունը, որն արտահայտվում է ինքնագնահատականի, ինչպես նաև սոցիալական ու մասնագիտական փոխգործակցության բարելավմամբ։
Ատամների գույնը և կառուցվածքը գենետիկորեն փոխանցվող հատկանիշներ են, ոմանց մոտ ատամները բնականաբար ավելի սպիտակ են, իսկ մյուսներինը՝ ավելի դեղնավուն կամ մոխրագույն։ Հարկ է նշել, որ մեծապես ազդում են նաև արտաքին գործոնները, ահա դրանցից մի քանիսը` սննդի և խմիչքի ազդեցությունն առաջնայիններից է:
Հատկապես ատամների գույնի վրա ազդում են սուրճը, սև թեյը, կարմիր գինին, գազավորված ըմպելիքները, շոկոլադը, չիպսերը, հատապտուղները (հատկապես՝ սև հաղարջ, մոշ), թթվային մթերքներից կիտրոնը, լիմոնադը (նվազեցնում է էմալի հաստությունը):
Ծխելն առաջացնում է մուգ դեղին կամ շագանակագույն բծեր, որոնք դժվար են մաքրվում։ Վնասվածքներ կամ վարակները հատկապես մանուկ հասակում ատամի վնասումը կամ բորբոքումները կարող են գունավորել ատամի ներսը։. Բժշկական դեղամիջոցները նույնպես ազդում են ատամի գույնի վրա։ Տարիքի հետ էմալը մաշվում է, և դենտինի դեղնավուն երանգը ավելի է նկատվում։ Հետաքրքիր փաստ է, որ բնական ատամը երբեք կատարյալ սպիտակ չէ։
Ամենաբնական գույնը համարվում է «սպիտակադեղնավուն» կամ «սպիտակամոխրագույն» երանգների միախառնությունը։
Հայկական պոպուլյացիայի մոտ ատամների գերակշռող (հաճախ հանդիպող) երանգը հիմնականում համարվում է բնական դեղնավուն-սպիտակը։
Սա պայմանավորված է մի քանի գործոններով՝ գենետիկա, սննդակարգ, շրջակա միջավայրի ազդեցություն և ընդհանուր հիգիենիկ մշակույթ: Հայ բնակչության մեծամասնության մոտ ատամների գույնը ունի դենտինի դեղնավուն ենթաշերտի ավելի բարձր տեսանելիություն` /A3 կամ A3.5 դեղնավուն-սպիտակ/ բնական տաք երանգ, սա բնորոշ է Միջին Արևելքի և Կովկասի, արևելյան և միջերկրածովյան գենետիկ խմբերին, որոնց մոտ էմալի հաստությունը հաճախ բարակ է՝ ի տարբերություն, օրինակ, հյուսիսեվրոպական ազգերին։ Բացի այդ մեր սննդակարգը և սովորությունները նույնպես նպաստում են գույնի ձևավորմանը:
- Սուրճ, թեյ, կարմիր գինի, հատապտուղներ և հագեցած համեմունքներ (օրինակ՝ սև պղպեղ, սումախ)՝ կանոնավոր օգտագործման դեպքում դանդաղ, բայց մգացնում են էմալը։
- Հաճախ օգտագործվող մրգաթթուներ (կիտրոն, սև սալոր և այլն) կարող են մաշեցնել էմալը՝ դարձնելով դենտինը ավելի տեսանելի։
- Ծխախոտ օգտագործողների շրջանում գերակշռում են մուգ դեղին կամ շագանակագույն երանգներ, հատկապես տարիքով խմբերում։
Շատերի համար «պատշաճ սպիտակ» ատամը հաճախ համարվում է B1 (բնական պայծառ սպիտակ), որը իրականում շատերի մոտ բնածին չէ, այլ՝ սպիտակեցման արդյունք։
Ատամների սպիտակեցումը կարող է ապահովել էսթետիկ արդյունքներ, բայց ինչպես ցանկացած բժշկական կամ կոսմետիկ միջամտություն, ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Ահա դրանց համառոտ վերլուծությունը։
Առավելությունները`
- Էսթետիկ տեսք, ատամների սպիտակեցումը բարելավում է ժպիտը՝ դարձնելով այն ավելի պայծառ և գրավիչ։
- Ինքնավստահության բարձրացում, շատ մարդիկ իրենց ավելի ինքնավստահ են զգում հասարակության մեջ, երբ ունեն սպիտակ ու մաքուր ատամներ։
- Արագ արդյունքներ, պրոֆեսիոնալ սպիտակեցումը կարող է արդյունք տալ մեկ այցելությունից հետո։
- Ոչ ինվազիվ գործընթաց է, սպիտակեցումը ընդհանուր առմամբ չի վնասում ատամի կառուցվածքը։
Թերությունները`
- Էմալի վնասման ռիսկեր` անորակ կամ հաճախակի սպիտակեցումը կարող է վնասել էմալը՝ թուլացնելով ատամը։
- Զգայունություն` հաճախ սպիտակեցումից հետո մարդիկ բախվում են ատամների և լնդերի զգայունության բարձրացման խնդրին (հատկապես՝ սառը կամ տաք ուտելիքի նկատմամբ)։
- Ժամանակավոր արդյունք` սպիտակեցման արդյունքը ժամանակավոր է և կարող է տևել մի քանի ամիսից մինչև 1-2 տարի՝ կախված սննդակարգից, ծխախոտ օգտագործելուց և խմիչքներից (սուրճ, գինի և այլն)։
- Անարդյունավետություն որոշ դեպքերում` սպիտակեցումը արդյունավետ չէ բորբոքված, խնդրահարույց ատամների (օրինակ՝ պլոմբ կամ պսակ ունեցող) համար։
- Գերշահագործման վտանգ` տնային սպիտակեցման միջոցների (օրինակ՝ սոդա, կիտրոն, ակտիվացրած ածուխ) հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել լնդերի այրում, բծեր, կամ նույնիսկ հակառակ ազդեցություն՝ դեղնավուն երանգ։
Ո՞ւմ չի կարելի սպիտակեցնել ատամները:
Ընդհանուր հակացուցումներ.
- 18 տարեկանից ցածր տարիք
- Հղիություն և կրծքով կերակրում
- Սպիտակեցնող նյութի բաղադրիչների նկատմամբ ալերգիա
- Որոշ ուռուցքային հիվանդություններ
Ընդհանուր խորհուրդներ
- Խորհրդակցեք ստոմատոլոգի հետ՝ նախքան որևէ սպիտակեցման մեթոդ փորձելը։
- Մի օգտագործեք տնային միջոցները հաճախ՝ առանց մասնագետի վերահսկողության։
- Պահպանեք ատամների հիգիենան սպիտակեցումից հետո՝ արդյունքը երկար պահպանելու համար։

Կարդացեք նաև

Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները բացահայտելու համար զրուցել ենք վերաբացված Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանին հետ...


Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:
Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ...


Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...


Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը...


Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...


Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...


Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...


Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...


Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...


Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...


Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն