Ստոմատոլոգիա
Հոլիվուդյան ժպիտի (վինիրների) դրական և բացասական կողմերը. հարցազրույց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանի հետ
Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները բացահայտելու համար զրուցել ենք վերաբացված Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանին հետ:
- Ի՞նչ է վինիրը, որը ներկայում բավականին մեծ պահանջարկ ունի:
- Veneer` թարգմանաբար նշանակում է պաշտպանող ծածկույթ: Դրանք օրթոպեդիկ կոնստրուկցիաներ են, որոնց միջոցով կարելի է փոխել ատամի գույնը և ձևը: Վինիրները, որպես այդպիսին, նորույթ չեն, նրանց պատմությունը սկսվում է Հոլիվուդից։ 1920-ականների վերջին կինոյի դերասանների համար մշակվեց կատարյալ ժպիտ ստեղծելու միջոց և ստոմատոլոգ Պինկուսը աստղերին նվիրեց գեղեցիկ, փայլուն ժպիտ: Վինիրներ կրել են Օդրի Հեփբերնը, Ջուդի Գարլանդը և շատ ուրիշներ: Աստղերի շրջանում ծառայության պահանջարկն էլ հենց հանգեցրել է «հոլիվուդյան ժպիտ» տերմինի առաջացմանը։ Տեխնոլոգիան, իհարկե, անկատար էր. առաջին վինիրները փխրուն էին և ոչ երկարաատև: Իսկ 1980-ականներին տեղի ունեցավ հեղափոխություն. բարելավվեց վինիրների տեղադրումը։ Այսպիսով, կարելի է ասել, սկսվեց էսթետիկ ստոմատոլոգիայի դարաշրջանը։
- Ինչպե՞ս վինիր ընտրել:
- Պացիենտի հետ խորհրդատվությունից հետո, նրան վինիրների տեսակների դրական և բացասական բոլոր ազդեցությունները մանրամասն ներկայացնելուց հետո միայն խորհուրդ է տրվում ընտրել վինիրներ: Վինիրները բաժանվում են երկու տեսակի՝ կոմպոզիտային և կերամիկական: Կոմպոզիտները պատրաստվում են ատամնաբույժի կողմից` հենց բերանի խոռոչում, դրանք ավելի քիչ դիմացկուն են և շատ ավելի էժան, քան` կերամիկականները։
Կերամիկական վինիրներն, իրենց հերթին, բաժանվում են մի քանի ենթատեսակների՝ դասական, ծայրահեղ բարակ, վինիրներ 360 և այլն։
Բոլոր դեպքում, կերամիկական վինիրները անհատական հեղինակային աշխատանք են, որը պահանջում է ատամնաբույժի և ատամնատեխնիկի բարձր որակավորում, որը ներկայում լիիրավ ապահովում է մեր կլինիկան՝ Wellmed dental center-ը, որտեղ գործում է նաև թվային մեծ ատամնատեխնիկական լաբորատորիա:
- Արդյո՞ք ցավոտ է վինիրների տեղադրումը:
- Վինիրների ճիշտ, զգույշ և շատ նուրբ տեղադրումը գործընթացը դարձնում է անցավ:
- Որքա՞ն է վինիրների կյանքի տևողությունը:
- Ներկայում «Հոլիվուդյան ժպիտը» դարձել է երկարաժամկետ, հուսալի ու հասանելի բոլորին։ Կերամիկական վինիրները ծառայում են 20-30 տարի:
- Արդյո՞ք կան տարիքային սահմանափակումներ վինիրների տեղադրման համար:
- Որպես այդպիսին, տարիքային խիստ սահմանափակումներ չկան: Սովորաբար, վինիրները տեղադրվում են 18 տարեկանից սկսած՝ էմալի գույնի փոփոխության, ոչ ուղիղ ատամնաշարի, ատամների միջև հեռավորություննեըն ծածկելու, էմալի վնասվածքների և այլ էսթետիկ շտկումների դեպքում:
- Կա՞, արդյոք, հատուկ խնամք:
- Այո, անհրաժեշտ է խնամք, քանի որ բերանի խոռոչի ճիշտ հիգիենան կերկարացնի վինիրների կյանքը: Օրը երկու անգամ (առավոտյան և երեկոյան) պետք լվանալ ատամները: Ցանկալի է ուտելուց հետո ողողել բերանը և օգտագործել ատամի թել։ Սնունդ ընդունելիս պետք է խուսափել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններից. օրինակ՝ տաք սուրճից անմիջապես հետո պաղպաղակ չուտել։ Խորհուրդ չի տրվում ատամով կոտրել ընկույզ, սերմեր և այլ պինդ մթերք։ Բրուքսիզմի առկայության դեպքում գիշերը պետք է բերանային պաշտպանիչ կրել: Այս պարզ կանոնները կփրկեն կարիեսից և վինիրների վաղ վերականգնման անհրաժեշտությունից։
- WellMed-ում ատամների էստեթիկ գեղեցկության համար գործո՞ւմ են ապառիկ պայմաններ:
- Այո, մեր կլինիկան տրամադրում է ապառիկ տարբերակ նաև բոլոր այն մարդկանց համար, ովքեր գնահատում են առողջ և գեղեցիկ ժպիտը:
- Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ ոչ ճիշտ տեղադրված վինիրներից:
- Ոչ ճիշտ տեղադրված վինիրների արդյունքում առաջանում է վինիրների փշրում` կոտրում, իսկ առավել վտանգավոր՝ լնդերի ախտահարում՝, արյունահոսություն, ատամների գերզգայունություն, պուլպիտներ, ատամների գույնի փոփոխություն և այլն:
- Ո՞րքան ժամանակ է պահանջվում հոլիվուդյան ժպիտ ունենալու հանար:
- Եթե պացիենտի և ստոմոտոլոգի հետ համատեղ քննարկումների ընթացքում ամեն ինչ համաձայնեցվում է, ապա միջինը 14-16 օրվա ընթացքում վինիրները տեղադրվում են:
28.02.2023 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ