Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ստոմատոլոգիա

Ի՞նչ է ստոմատիտը, ինչպե՞ս բուժել, ժողովրդական միջոցներ

Ի՞նչ է ստոմատիտը, ինչպե՞ս բուժել, ժողովրդական միջոցներ

Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումն է։ Վերջինիս ծագման պատճառները շատ են և պայմանավորված են լորձաթաղանթը գրգռող որևէ գործոնով. ճառագայթային, քիմիական կամ այլ բնույթի վնասվածքներ, այրվածքներ և այլն, որոնց արդյունքում բերանի խոռոչում ի հայտ են գալիս լորձաթաղանթի կարմրություն, էռոզիաներ, խոցեր։

 

Առավել հաճախ ստոմատիտը զարգանում է այնպիսի սոմատիկ պաթոլոգիաների ֆոնի վրա, ինչպիսիք են էնդոկրին կամ ինֆեկցիոն հիվանդությունները (կարմրուկ, ջրծաղիկ, սիֆիլիս, պալարախտ և այլն), աղեստամոքսային կամ սրտանոթային համակարգի հիվանդությունները։ Շատ հաճախ ստոմատիտով հիվանդանում են նաև հեմատոլոգիական, իմունային համակարգի հիվանդություններով, ալերգիայով, հիպովիտամինոզով տառապող հիվանդները։

 

"ԱՌԱՋԱՎՈՐՆԵՐԸ" ՍՏՈՄԱՏԻՏՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ


Վերջին ժամանակներում ստոմատոլոգիական պրակտիկայում առավել հաճախ հանդիպում են ինֆեկցիոն-ալերգիկ բնույթի և մասնավորապես աֆթոզ ստոմատիտները։ Այս հիվանդությունը բնորոշ է 20-23 տարեկան մարդկանց։ Վերջինիս պատճառ կարող են լինել ոչ միայն սննդային, դեղորայքային և միկրոբային ծագման ալերգիկ հիվանդությունները, այլև աղեստամոքսային համակարգի գործունեության խանգարումները, շնչուղիների ինֆեկցիաները կամ բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքները։ Աֆթոզ ստոմատիտի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև հիպովիտամինոզը, սթրեսը, սոմատիկ հիվանդությունների սրացումները։ Ստոմատիտի ժամանակ բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա տեղ-տեղ առաջանում են աֆթաներ կամ բշտիկներ, որոնք այնուհետև պայթում են և 7-10 օրվա ընթացքում իսպառ վերանում։ Աֆթաների, քերծվածքների կամ կարմիր եզրերով սպիտակավուն փառով պատված փոքրիկ խոցերի առաջացումը ուղեկցվում է սուր ցավով, ջերմության կտրուկ բարձրացմամբ, թքարտադրության խանգարումով, երբեմն նաև ավշահանգույցների մեծացմամբ։ Հիվանդությունը կարող է ընթանալ սրացումներով` հատկապես գարնանը և աշնանը։

 

Նմանատիպ կլինիկական դրսևորում ունի նաև հերպեսային ստոմատիտը։ Վերջինս սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որի հարուցիչը սովորական հերպեսի վիրուսն է։ Եթե նախկինում այն հայտնաբերում էին հիմնականում փոքր տարիքի երեխաների մոտ (վիճակագրական տվյալների համաձայն բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների 80%-ը բաժին է ընկնում մանկական տարիքին), ապա այսօր հերպեսային ստոմատիտն առավել հաճախ հանդիպում է թե' դեռահասների և թե' չափահաս մարդկանց մոտ։ Վերջինս քրոնիկ աֆթային ստոմատիտից տարբերվում է ակնհայտ և ինտենսիվ կլինիկական դրսևորումներով. ջերմության կտրուկ բարձրացում, առավել արտահայտված ցավի ցգացողություն, բշտիկների մեծ քանակություն, որոնք շատ արագ պայթում և վերածվում են աֆթաների։ Բացի դրանից հիվանդների մոտ նկատվում է լնդերի արյունահոսություն, բերանից տհաճ հոտի առկայություն։ Հերպեսային ստոմատիտով հիվանդների մոտ պարանոցային և ծնոտային ավշահանգույցները մեծացած են։ Ընդ որում, ցանավորվում է ոչ միայն լորձաթաղանթը, այլև մաշկը։ Հերպեսային ստոմատիտի դեպքում ևս ժամանակ առ ժամանակ լինում են սրացումներ։ Հիվանդության պատճառ կարող են դառնալ բերանի լորձաթաղանթի վնասվածքները, կարիեսը, գերսառեցումը, ինչպես նաև ամռանն արևի տակ երկար մնալը։


Վարակածին հարուցիչներից առաջացող ստոմատիտներից կարելի է առանձնացնել Վենսանի խոցանեկրոզային ստոմատիտը։ Այս հիվանդության հարուցիչներն են ֆուզոբակտերիաները և սպիրոխետան (պարույրամանրէն)։ Այդ միկրոօրգանիզմներից աննշան քանակությամբ կան նաև առողջ մարդու բերանի խոռոչում։ Երբ օրգանիզմի դիմադրողականությունն ու լորձաթաղանթի հակազդելու ունակությունը թուլացած են, այդ միկրոօրգանիզմները դառնում են վարակունակ։ Վենսանի ստոմատիտով հիվանդանում են հիմնականում 17-30 տարեկան տղամարդիկ, որոնք լավ չեն տիրապետում բերանի խոռոչի հիգիենայի կանոններին։ Հիվանդությունը սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացումով (մինչև 38˚C), սուր արտահայտված ցավերով, բերանից տհաճ նեխահոտով, լնդերի խոցոտմամբ և արտահայտված արյունահոսությամբ։ Ընդ որում, խոցեր են առաջանում նաև այտերին և լեզվի լորձաթաղանթին, որոնք երբեմն կարող են հասնել մինչև 5-6սմ-ի։ Բուժումն ուշացնելու դեպքում հնարավոր է նեկրոզի զարգացում։ Հիվանդությունը, պարբերաբար հանդարտվելով և սրանալով, կարող է տևել տարիներ, իսկ հաճախ հանգեցնում է ատամների թափվելուն։
Ստոմատոլոգիական պրակտիկայում հաճախ է հանդիպում նաև տոքսիկո-ալերգիկ (դեղորայքային) ստոմատիտը, որն ուղեկցվում է բազմաբնույթ էքսուդատիվ կարմրամաշկությամբ, կարմիր, տափակ որքինով և գայլախտով։ Սակայն այս հիվանդությունները բավականաչափ ուսումնասիրված չեն և նույնիսկ արտահայտված կլինիկական դրսևորումների դեպքում դրանց ախտորոշումը բավականին դժվար է։

 

Տեղին է հիշատակել նաև վնասվածքային ստոմատիտի մասին։ Լայն տարածում ունեցող այս հիվանդության առաջացման պատճառ կարող են լինել լորձաթաղանթի մեխանիկական վնասվածքները, օրինակ. ատամներից, պրոթեզներից, ատամնաքարերից, ինչպես նաև տաք կերակուրներից առաջացած վնասվածքները։ Վնասվածքի տեղում նախ առաջանում է բորբոքում, այտուցվածություն, այնուհետև` էռոզիաներ և ցավոտ խոցեր, ավելի ծանր դեպքերում այն կարող է վերածվել նույնիսկ չարորակ նորագոյացության։

 

Երկարատև ազդեցության արդյունքում առաջացած վնասվածքների դեպքում (ծխախոտամոլություն, ատամի պրոթեզավորում, տարբեր մետաղներով ատամնաշապիկի առկայություն և այլն) հաճախ զարգանում է լեյկոպլակիա հիվանդությունը, որը պետք է տարբերել բերանի խոռոչի լորձաթաղանթի չարորակ նորագոյացություններից։

 

Վնասվածք առաջացնող գործոնի, օրինակ` պրոթեզի երկարատև ազդեցությունը, կարող է հանգեցնել նաև լորձաթաղանթի հիպերտրոֆիայի (գերաճի) և լորձաթաղանթի վրա պապիլոմաների առաջացման։


Վարակածին սնկերը հաճախ են առաջացնում սնկային ստոմատիտ։ Վերջինս պայմանավորված է իմունային համակարգի թուլացմամբ և դիսբակետրիոզով։

 

ԻՆՉՊԵ՞Ս ԲՈՒԺԵԼ ՍՏՈՄԱՏԻՏԸ

 

Եթե դեղատուն է այցելել "բերանի ցավից" գանգատվող որևէ հաճախորդ` հարկավոր է պարզել ցավի երկարատևությունը, այլ գանգատների առկայությունը` սարսուռ, թուլություն, ավշահանգույցների մեծացում և այլն։ Եթե այդ ախտանիշները առկա են 7 օրից ավել` հաճախորդինպետք է խորհուրդ տալ անհապաղ այցելել ատամնաբույժի։ Ամեն դեպքում կարելի է խորհուրդ տալ որևէ հականեխիչ լուծույթով բերանի խոռոչի ողողումներ։ Ժամանակակից հականեխիչ (անտիսեպտիկ) լուծույթները հակաբորբոքային, հակասնկային, ցավազրկող և հակաայտուցային ազդեցություն ունեն։ Հիվանդին անպայման զգուշացնել. եթե 3 օր ողողումներ անելուց հետո հիվանդության ախտանշանները չեն անցնում` դիմել ատամնաբույժի։

 

Բուժումը պայմանավորված է ստոմատիտի ծանրության աստիճանից։ Հիվանդության թեթև ձևի դեպքում կարելի է սահմանափակվել բուժման տեղային միջոցներով։ Հականեխիչ լուծույթով պարտադիր ողողումներին զուգահեռ կարելի է կիրառել տեղային ազդեցության դեղորայքային միջոցներ, ինչպես նաև երկարատև ազդեցության տարբեր քսուքներ, դոնդողներ և ցողացիրներ։ Բորբոքումը վերացնելու նպատակով հաճախ նշանակում են հակաբակտերիալ և ոչ ստերոիդ հակաբորբոքային դոնդողներ կամ քսուքներ, որոնց բաղադրության մեջ կա ինդոմետացին կամ դիկլոֆենակ։ Հերպեսային ստոմատիտի բուժման ժամանակ օգտագործում են ացիկլովիր պարունակող հակավիրուսային քսուքներ։ Ապաքինման ընթացքն արագացնելու համար նշանակում են մեֆենամին պարունակող քսուք և այլն։ Եթե ստոմատիտն ուղեկցվում է սնկային վարակով, կարելի է նշանակել նիստատին պարունակող քսուք։ Ստոմատոլոգիական պրակտիկայում լայն կիրառություն ունեն նաև հակաբակտերիալ ազդեցության դեղահաբերը։

 

Եթե հիվանդությունը ծանր կամ միջին ծանրության է, ապա բուժման տեղային միջոցներին զուգահեռ, կարելի է նշանակել նաև պոլիվիտամիններ և իմուն համակարգը խթանող միջոցներ։ Բարդացած ստոմատիտի բուժման ժամանակ օգտագործում են գլյուկոկորտիկոստերոիդներ կամ հակաբիոտիկներ, հակահիսթամինային դեղամիջոցներ։ Եթե ստոմատիտը զարգացել է մեկ այլ հիվանդության ֆոնի վրա, ապա բուժումը պետք է իրականացվի հիմնական հիվանդության բուժմանը զուգահեռ։
Չմոռանաք հիշեցնել հիվանդին, որ ստոմատիտի բուժման ընթացքում` մինչև լիարժեք ապաքինումը, ցանկալի է սննդակարգից բացառել սուր և թթու համ ունեցող ճաշատեսակները, հում բանջարեղենն ու միրգը։ Սնունդը պետք է լինի ջրիկ և ոչ տաք։

 

Բուժման ճիշտ կազմակերպման դեպքում բորբոքային ախտանշանները վերանում են 3-7 օրվա ընթացքում, սակայն լորձաթաղանթը կատարելապես վերականգնվում է 10-20 օրվա ընթացքում (կախված հիվանդության բնույթից և ծանրության աստիճանից)։ Լավացման նշանների բացակայությունը անհանգստության տեղիք պետք է տա. այդ դեպքում որևէ սպեցիֆիկ վարակ կամ ուռուցքային պաթոլոգիա բացառելու նպատակով անհրաժեշտ է կատարել հյուսվածքաբանական ախտորոշում։


Ստոմատիտների ճիշտ ախտորոշում և բուժում հնարավոր է միայն տարբեր մասնագիտության բժիշկների օժանդակությամբ՝ ատամնաբույժ, թերապևտ, գաստրոէնտերոլոգ, էնդոկրինոլոգ և այլք։ Բերանի խոռոչի լորձաթաղանթը մեր օրգանիզմի "հայելին է" և նրա փոփոխությունները հաճախ "արտացոլում են" տարբեր օրգան-համակարգերի վիճակը։

 

Ստոմատիտների կանխարգելման կանոնները

 

  • Ատամները մաքրել օրը 2 անգամ, նվազագույնը` 3 րոպե։
  • Ամեն օր քնելուց առաջ ատամնաթելով մաքրել-մշակել ատամների արանքները։
  • Ամեն անգամ ուտելուց հետո բերանը ողողել գոնե պարզապես ջրով։
  • Տարին 2 անգամ այցելել ատամնաբույժին։
  • Վատ չէր լինի վերջ տալ այնպիսի վատ սովորություններին, ինչպիսիք են` ծխելը, եղունգները կամ գրչակոթը կրծելը։
  • Հոգ տանել առողջության մասին, ուժեղացնել իմունային համակարգը, հնարավորինս կանխել, իսկ արդեն առկայության դեպքում` բուժել մարսողական և սրտանոթային համակարգի հիվանդությունները և այլն։

 

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ


Ողողումներ արևքուրիկի, եղեսպակի և երիցուկի եփուկով (1 ճաշի գդալը` 1 բաժակ ջրին), օրական 1-3 անգամ։
Ողողումներ կերակրի սոդայի լուծույթով (1 թեյի գդալ սոդան` 1 բաժակ եռացրած ջրին), կամ թույլ մանգանա-կալիումական լուծույթով (oրը 2-3 անգամ)։


Հնում շատ էին օգտագործում մեղրամոմով կամ չիչխանի և վարդի յուղերով տամպոնները։ Մեր օրերում դրանց հիմքի վրա ստեղծվել են քսուքներ և լուծույթներ, որոնք լայն կիրառություն ունեն ստոմատոլոգիական պրատկտիկայում։

Աղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 2-2007 (2)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

15.07.2014

Հարգելի Anna, դա կարող է լինել որոշ վիրուսային ինֆեկցիաների, ինչպես նաև սնկային ախտահարումների ու մարսողական ուղու տարբեր հատվածներում առաջացած ֆունկցիոնալ կամ ախտաբանական խանգարումների հետևանքով:

anna

11.07.2014

Իսկ եթե լեզվի վրա առաջացել է մուգ գույնի խավանման բան, ինչից կարող է լինել

Կարդացեք նաև

Հոլիվուդյան ժպիտի (վինիրների) դրական և բացասական կողմերը. հարցազրույց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանի հետ
Հոլիվուդյան ժպիտի (վինիրների) դրական և բացասական կողմերը. հարցազրույց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանի հետ

Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները բացահայտելու համար զրուցել ենք վերաբացված Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանին հետ...

Օրթոգնատիկ վիրահատություններ. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աննա Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am
Օրթոգնատիկ վիրահատություններ. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աննա Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:

Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ...

Հղիությունը և ատամները. morevmankan.am
Հղիությունը և ատամները. morevmankan.am

Հղիության ժամանակ անխուսափելի է կալցիումի փոխանակության փոփոխությունը:  Ապագա փոքրիկի մոր կալցիումի պաշարն օգտագործվում է երեխայի ոսկրային համակարգի ձևավորման համար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ատամների ախտահարումը և բուժումը հղիության ժամանակ. morevmankan.am
Ատամների ախտահարումը և բուժումը հղիության ժամանակ. morevmankan.am

Ինչո՞ւ հղիության ժամանակ հաճախ են ախտահարվում ատամները


Կնոջ առողջական վիճակից և ժառանգականությունից կախված, հղիության ընթացքում ատամները կարող են...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com

Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...

Անձնական խնամք
Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը
Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը

Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը...

Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am
Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am

Հաճախ հղիները խուսափում են ատամնաբույժին այցելել: Եվ` իզուր: Ապագա մայրը, մինչև երեխայի ծնունդը, պետք է ատամնաբույժի մոտ հետազոտվի 3 անգամից ոչ պակաս: Եթե խնդիր չկա՝ մասնագետը խորհուրդներ կտա հղիության ընթացքում բերանի...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ

Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես  եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ատամնացավի դեմ. 168.am
Միջոց ատամնացավի դեմ. 168.am

Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...

Ցավ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am

Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար

Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...

Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում
Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում

Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...

Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում
Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում

Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...

Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru
Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru

Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...

Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ