Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

HealthCare EXPO Armenia 2024

 

Ստոմատոլոգիա

Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում

Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում

Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները մեծ մասամբ ուղեկցվում են լնդերի բորբոքումով , ատամնաբնային ոսկրի ռեզորբցիայով, թարախահոսությամբ,ատամների ախտաբանական շարժունակությամբ և դրանց կորստով։


Պարօդոնտի բորբոքային հիվանդությունները կարելի է բնութագրել որպես պրոգրեսիվ ընթացք ունեցող դեստրուկտիվ պրոցես,որի մեւջ ներգրաված են պարօդոնտը կազմող հյսուսվածքները՝ցեմենտ,պերիոդոնտ,լինդ,ատամնաբնային ելուն։


Պարօդոնտի հիվանդությունների պատճառագիտության մեջ դեր է հատկացվում տեղային և ընդհանուր մի շարք գործոնների։ Սակայն առավել կարևոր է մանրէային գործոնը։


Գինգիվիտի և պարօդոնտիտի դեպքում բերանի խոռոչում առկա քրոնիկ ինֆեկցիայի օջախը հանդիսանում է մշտական ռիսկի գործոն մի շարք օրգան համակարգերի հիվանդությունների առաջացման համար՝ սիրտ-անոթային, շնչառական,էնդոկրին, նյարդային,հենաշարժողական, վերարտադրողական։


Գիտական գրականության մեջ հետզհետե ավելանում են այն փաստարկները որոնք վկայում են պարօդոնտի քրոնիկ բորբոքային պրոցեսների և ընդհանուր սոմատիկ հիվանդությունների կապի մասին։ Իսմաիլովի կատարած հետազոտությունները վկայում են քրոնիկական սոմատիկ հիվանդություններով տառապող անձանց մոտ կարիեսի և պարօդոնտի հյուսվածքների ախտահարումների առավել մեծ ինտենսիվության մասին։ Առկա է ուղիղ կորելիացիոն կապ պարօդոնտի ախտահարումների և սոմատիկ հիվանդությունների ծանրության միջև։ [1]


Կան տվյալներ որտեղ պարօդոնտիտը ներկայացվում է որպես ռիսկի գործոն շաքարային դիապետի հիվանդացության և մահացության , ինսուլինի նկատմամբ ռեզիստենտականության , ռևմատոիդ արթրիտի , ճարպակալման , օստեոպորոզի և բարդություններով ընթացող հղիության համար։ [2,3,4]


Հղիների մոտ ծանր ընթացքով պարօդոնտիտի դեպքում հղիության վաղաժամ ընդհատման հավանականությունը մեծանում է 7 անգամ։ Պարօդոնտիտի ծանր ձևերի դեպքում հղիության վաղաժամ ընդհատման մեխանիզմը բացատրվում է արյան մեջ պրոստագլանդնինների քանակի ավելացմամբ։


H. Ohyama և K. Nakasho-ն 2009 թ-ին ներկայացրեցին տվյալներ լյարդի թարախային աբսցեսի մասին,որը հարուցվել էր պարօդոնտի պաթոգեն բակտերիաներով։ [5]


Վերը նշված ախտաբանական վիճակները կարող են  իրենց հերթին փոխել պարօդոնտի բակտերիաների նկատմամբ օրգանիզմի իմուն պատասխանը դրանով իսկ նպաստելով պարօդոնտի հիվանդությունների ավելի ծանր ընթացքին։

Պարօդոնտիտի կապը օրգան համակարգերի ախտահարումների հետ


Սիրտ-անոթային համակարգ

Կան բազմաթիվ տվյալներ որոնք հաստատում են պարօդոնտալ ինֆեկցիայի և սիրտ-անոթային հիվանդությունների պատճառահետևանքային կապի մասին։ Costa de Figueriedo-ի տվյալներով (2014 թ․) կա կապ քրոնիկ պարօդոնտիտի և սրտի իշեմիկ հիվանդության առաջացման միջև։ Հետազոտությունները փաստում են,որ պարօդոնտի բորբոքային հիվանդությունները նպաստում են C ռեակտիվ սպիտակուցի , IL-6-ի,նեյտրոֆիլների մեծ քանակների սնթեզին ինչը կարող է նպաստել աթերոսկլերոտիկ վահանիկի ձևավորմանը և հանդիսանալ ռիսկի գործոն այնպիսի հիվանդությունների առաջացման համար համար ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը,գլխուղեղի իշեմիկ ինսուլտը։ Որոշ փաստեր հաստատում են բերանի խոռոչի քրոնիկ ինֆեկցիոն օջախի և սրտամկանի ինֆարկտի միջև առկա կապը[6] ։ Պարօդոնտի բորբոքային հիվանդություններ ունեցող անձանց մոտ սրտային անբավարարության առաջացման ռիսկը 2 անգամ ավելի բարձր է քան այն անձանց մոտ ովքեր չունեն պարօդոնտի ախտահարումենր [13] :


Ինչպես փաստում են Rang H.-ի հետազոտությունները (2014) բերանի խոռոչի միկրոօրգանիզմները հայտնաբերվում են քնային զարկերակի աթերոսկլերոտիկ վահանիկներում[ 7]:


Բերանի խոռոչի որոշ միկրոօրգանիզմներ կարող են ազդել թրոմբոցիտների ագրեգացիայի հատկության վրա նպաստելով արյունատար անոթներում թրոմբերի առաջացմանը [8]:


Վերը նշված փաստերի հիման վրա առաջարկվում է  պարօդոնտիտի և սիրտ-անոթային ախտահարման կապը բացատրող հետյալ տեսությունները՝

  • Բակտերիաբանական տեսություն- բերանի խոռոչի պաթոգեն միկրոօրգանիզմները մասնավորապես P.gingivalis-ը ընկնելով արյան հուն կարող է ներթափանցել աթերոսկլերոտիկ վահանիկ։

  • Իմունոլոգիական տեսություն-պարօդոնտի բորբոքային հիվանդությունների ժամանակ պարօդոնտալ հյուսվածքի բջիջները արտադրում են բորբոքային միջնորդանյութեր ինչպիսք են TNF-α, IL-6, PGE-2,MMPs  որոնք տեղային հանգեցնում են հյուսվածքների քայքայմանը իսկ ընկնելով արյան հուն խթանում են էնդոթելիար բջիջերի կողմից MCP-1 , MCSF, I-CAM, V-CAM, P-սելեկտին,E-սելեկտին ցիտոկինների սինթեզին։ Վերը նշված ցիտոկինները արագացնում են աթերոսկլերոտիկ վահանիկի ձևավորումը։

  • Աուտոիմուն տեսություն- համաձայն որի բակտերիաների նկատմամբ առաջացած հակամարմինները կորող են ազդել էնդոթելյար սպիտակուցների վրա վնասելով դրանց և դրանով իսկ նպաստել աթերոսկլերոտիկ վահանիկի ձևավորմանը։


Շնչառական համակարգ

A.Maddi , F.A Scannapieco-ի տվյալներով պարօդոնտալ միկրոօրգանիզմնեևը ինչպիսիք են Actinobacillus actinomycetcomitans,Actinomyces israelii,Capnocytophaga species,Eikenella corrodens ,Prevotella intermedia,Porphymonas gingivalis,Streptococcus constellatus-ը մեծ դեր են խաղում խաղում թոքաբորբի և թոքերի աբսցեսի առաջացման գործում [9]:


Շնչառական ուղիների հիվանդությունների պաթոգենեզում բերանի խոռոչի բակտերիաների դերը բացատրվում է հետևյալ մեխանիզմներով․

  •  Բերանի խոռոչի միկրոօրգանիզմները ներշնչման ժամանակ օդի հոսքի հետ կարող են անցնել շնչառական ուղու ավելի ստորադիր հյուսվածքներ։
  • Բերանի խոռոչի պաթոգեն միկրոֆլորայի կողմից արտադրվող տոքսինները և ֆերմենտները կարող են վնասել շնչառական ուղու լորձաթաղանթը և դրանով իսկ հանգեցնելով միկրոօրգանիզմների ադհեզիային և հետագա գաղութացմանը
  • Պարօդոնտի բորբոքման ընթացքում առաջացող ցիտոկինները կարող են փոխել շնչառական ուղու էպիթելի զգայունությունը միկրոօրգանիզմների հանդեպ:
  • Գրականության ուսումնասիրումը թույլ է տալիս փաստել թոքաբորբի և բերանի խոռոչի հիգիենայի միջև առկա կապը։ Բերանի խոռոչի հիգիենայի բարձր մակարդակը թույլ է տալիս ռիսկի խմբի անձանց մոտ նվազեցնել շնչառական համակարգի հիվանդությունների թիվը կամ թեթևացնել դրա ընթացքը [10] :


Մարսողական համակարգ

Յանուշեվիչի հետազոտման տվյալներով (2013թ․) ատամնային վահանիկը հանդիսանում է ռեզերվուար Helicobacter pylori-ի համար։ H.pylori-ի առկայությունը ատամնավահանիկում հաստատվել է ուրեազային փորձի , ПЦР, իմունոլոգիական փորձերի միջոցով։ H. pylori-ն համարվում է քրիոնիկ գաստրիտի , ստամոքսի և 12-մատնյա աղու խոցի պատճառ։ Կան հետազոտություններ որտեղ փորձ է արվում H.pylori-ն կապել նաև ստամոքսի ուռուցքային հիվանդությունների հետ։


Ատամնային վահանիկը կարելի է ներկայացնել որպես ,,հասունացած,, ատամնափառ ,որում առկա են հանքայնացման նշաններ։ Ատամնային վահանիկը իրենից ներկայացնում է բարդ բազմամանրէային մինչև 200 մկմ հաստությամբ գոյացություն ,որտեղ տարբեր տվյալներով առկա է 500 տարբեր տեսակի միկրոօրգանիզմներ։ Ատամնային վահանիկի առանձնահատկությունն այն է , որ այնտեղ գտնվող միկրոօրգանիզմները կայուն են հակամիկրոբային պրեպարատների նկատմամբ [11]:


Այսպիսով ատամնային վահանիկում գտնվող H.pylori-ն ,,պաշտպանված,, է հակաբակտերիալ պրեպարատների ազդեցությունից։ Հակաբիոտիկների օգտագործման արդյունքում աղեստամոքսային տրակտից անգամ H.pylori-ի էռադիկացիայից հետո , ատամնային վահանիկում այնուամենայնիվ այն պահպանվում է քանի որ ,,անհասանելի,, է հակաբիոտիկ միջոցների համար։


Այսպիսով ատամնավահանիկում առկա H.pylori-ն կարող է երկրորդային վարակման և հիվանդության կրկնման պատճառ հանդիսանալ [12]:
Բերանի խոռոչի անբավարար հիգիենայի արդյունքում կարող է փոխվել բերանի խոռոչի միկրոբային կազմը ինչը կհանգեցնի պարօդոնտիտի առաջացման։ Պարօդոնտիտի հետևանք հանդիսացող ատամների կորուստը դժվարացնում է սննդի մեխանիկական մշակումը ինչը իր հերթին կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունների առաջացմանը։


Էնդոկրին համակարգ


Գաղտնիք չէ որ շաքարային դիաբետը հանգեցնում է պարօդոնտի ախտահարումների։ ՇԴ հիվանդների մոտ երկրորդային ադենտիան հանդիպում է 5 անգամ ավելի հաճախ համեմատած այն մարդկանց հետ ովքեր չունեն շաքարային դիաբետ։


Նոր հետազոտությունները վկայում են այն մասին, որ պարօդոնտի ախտահարումները իրենց հերթին կարող են հանդես գալ որպես շաքարային դիաբետի ռիսկի գործոններ [25]:


Պարօդոնտիտ առաջացնող միկրոօրգանիզմները ընկնելով արյան հուն ակտիվացնում են իմուն համակարգի բջիջներն։ Իմուն համակարգի բջիջները արտադրում են բորբոքային միջնորդանյութեր , ցիտոկիններ։ Քրոնիկական բորբոքային պրոցեսի ժամանակ արյան մեջ ցիտոկինների կոնցենտրացիայի կայուն մեծացումը կարող է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների վնասման պատճառ  դառնալ, բացի դա պարօդոնտիտի ակտիվ ընթացքի ժամանակակ դիտվում է հյուսվածքների կողմից ինսուլինի նկատմամբ ռեզիստենտականության մեծացում։
2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում պարօդոնտիտիը հանդիսանում է ռիսկի գործոն ՇԴ-ի այնպիսի բարդությունների համար ինչպիսիք են նեֆրոպաթիան և երիկամային անբավարարությունը [14] :

Հենաշարժիչ համակարգ

Այն պացիենտները ովքեր ունեն պարօդոնտի բորբոքային բնույթի ախտահարումներ ավելի հակված են հիվանդանլու ռևմատոիդ արտրիթով։ Պարօդոնտիտը կարող է հանդիսանալ ինիցիատոր աուտոիմուն պրոցեսների զարգացման համար , ինչը կարևոր դեր ունի ռևմատոիդ արթրիտի էթիոպաթոգենեզում։ Խրոնիկ պարօդոնտիտը հանդիսանում է կարևոր ռիսկի գործոն ռևմատոիդ հիվանդությունների առաջացման համար։

Անեմիա

Արևմտյան գրականության մեջ առանձնացնում են անեմիայի հատուկ տեսակ՝ քրոնիկական հիվանդություններով պայմանավորված անեմիա։ Այն բնորոշվում է որպես անեմիա քրոնիկական բորբոքային , ինֆեկցիոն , ուռուցքային հիվանդությունների պատճառով ,որն առաջանում է օրգանիզմում երկաթի և վիտամինների բավարար քանակի դեպքում և կապված չէ կարմիր ոսկրածուծի դիսֆունկցիայի հետ։


Պարօդոնտիտով պայմանավորված անեմիաների առաջացումը սկսել են ուսումնասիրել դեռևս 20-րդ դարի սկզբին։Անցյալում կարծում էին որ անեմիան հանդիսանում է դեստրուկտիվ ընթացքով պարօդոնտիտների առաջացման պատճառ այլ ոչ հետևանք։Այժմ կարծում են որ պարօդոնտիտն է իմունոմիջնորդավորված ձևով առաջացնում անեմիա։


Անեմիաի առաջացման մեխանիզմը հետևյալն է՝քրոնիկ բորբոքային օջախում առաջացող ցիտոկինները անցնելով արյունատար հուն ճնշում են էրիթրոպոեզը։ T.Yamamoto , M. Tsuneishi-ի հետազոտությունները ճապոնիայի ազգաբնակչության շրջանում , Gokhale-ի (2010) և Pradeep A.R.- ի (2011) հետազոտությունները փաստում են պարօդոնտիտի և անեմիայի միջև կապը [15] [16] :  Ըստ այդ հետազոտության պարօդոնտիտ ունեցող մարդկանց արյան մեջ էրիթրոցիտների քանակը զգալիորեն քիչ ի համեմատ առողջ մարդկանց , իսկ բուժումից 6 ամիս անց էրիթրոցիտների քանակը անեմիայով տառապող պացիենտների արյան մեջ կարգավորվում է հանսնելով նորմայի մակարդակին։

Օնկոլոգիական հիվանդություններ

Ուռուցքն իրենից ներկայացնում է ախտաբանական հյուսվածք,որի զարգացման հիմքում ընկած են բջիջների գենետիկական ապարատի փոփոխությունների պատճառով առաջացած աճի , բազմացման և տարբերակման խանգառումներ։ Ուռուցքները լինում են չարորակ և բարորակ։ Չարորակ ուռուցքներին բնորոշ է մետաստազավորման ունակությունը։ Մետաստազավորումը ուռուցքային բջիջների առաջնային ուռուցքից անջատվելու,օրգանիզմում տարածվելու և ուռուցքային նոր օջախներ՝երկրորդային կամ մետաստատիկ ուռուցքներ առաջացնելու հատկությունն է։


Մետաստազավորման փուլերն են՝

  •     ինտրավազացիա
  •     դիսսեմինացիա
  •     էմբոլիա
  •     էքստրավազացիա
  •     մետաստազի աճ:


Սակայն ոչ միշտ են այս փուլերը հաջորդում մեկը մյուսին։ Ինտրավազացիային պարտադիր չէ որ հաջորդի դեսսեմինացիան ։ Այս օղակներից յուրաքանչյուրում շղթան կարող է ընդհատվել եթե չկան նպաստավոր պայմաններ։ Մետաստազավորումը անոթով ուռուցքային բջջի պարզ տեղափոխումը չէ։ Նոր պայմաններում բջջի կենսագործունեության համար անրաժեշտ է նպաստավոր ֆոն։ Մետաստազավորման համար նպաստավոր ֆոն է հանդիսանում օրգանիզմում բորբոքային պրոցեսի առկայությունը , արյան մեջ բորբոքային ցիտոկինների քանակի ավելացումը, մասնավորապես S100A12 սպիտակուցի կոնցենտրացիայի բարձրացումը հանդիսանում է իդեալական պայման մետաստազավորման համար։ Հետաքրքրական է որ պարօդոնտիտի ժամանակ օրգանիզմում S100A12 սպիտակուցի կոնցենտրացիան զգալիորեն բարձրանում է և դրանով իսկ մեծացնում ուռուցքային պրոցեսի առկայության դեպքում մետաստազավորման ռիսկը։


Կան հետազոտություններ որոնք փաստում են պարօդոնտիտի և ընդհանրապես բորբոքման ախտածին ազդեցությունը նյարդային համակարգի մասնավորապես Ալցհեյմերի հիվանդության էթիոպաթոգենեզում: Այժմ էլ այդ մեխանիզմները բացահայտելու ուղությամբ կատարվում են բազմաթիվ հետազոտություններ:

Վերը թվարկված մեխանիզմներով ախտահարումներ կարող են լինել ոչ միայն պարոնդոնտի քրոնիկ բորբոքման դեպքում այլև օրգանիզմում ցանկացած այլ տեղակայման քրոնիկ բորբոքման օջախի դեպքում: Այստեղ կենտրոնական դերը պատկանում է բորբոքային պրոցեսին: Սակայն պարօդոնտիտը ունի նաև առանձնահատկություն: Քանի որ պարօդոնտիտը կյանքի համար  անմիջականորեն վտանգ չի ներկայացնում, հաճախ այն անտեսվում է հատկապես մեր ազգաբնակչության շրջանում: Հանրության մոտ պարօդոնտի ախտահարումների լայն տարածվածությունը բավականին արդիական է դարձնում այս խնդիրը և շատ կարևոր է հանրությանը ներկայացնել պարօդոնտիտի հնարավոր ազդեցությունը ընդհանուր օրգանիզմի վրա:

Գրականության ցանկ

  1. Исмоилов, А.А. Частота распространения основных стоматологических заболеваний у больных с неблагоприятной общесоматической патологией и разработка путей повышения адаптационных возможностей органов полости рта: Автореф. дис. … докт. мед. наук. – Омск, 2012. – 26 с
  2. Wang Y.L., Liou J.D., Pan W.L. Association between maternal periodontal disease and preterm delivery and low birth weight // J. Obstet. Gynecol. – Taiwan, 2013. - № 52. – Р. 71-76
  3. Toyoko M., Yoji Y., Ayae M., Koji T., Misae S., Norihide N.,Yoshiyuki S., Masafumi M. and Masao M. A Cohort Study on the Association Between Periodontal Disease and the Development of Metabolic Syndrome. // Journal of Periodontology. 2010.- Vol.81.- №. 4. – P. 512-519.
  4. Palle A.R., Reddy C.M., Shankar B.S., Gelli V., Sudhakar J., Reddy K.K. Association between obesity and chronic periodontitis: a cross-sectional study // J. Contemp. Dent. Pract. – 2013. - №14. – Р. 168-173.
  5. Ohyama H., Nakasho K., Yamanegi K., Noiri Y., Kuhara A., Kato-Kogoe N. et al. An unusual autopsy case of pyogenic liver abscess caused by periodontal bacteria // Jpn. Infect. Dis. – 2009. - № 62. - Р. 381.
  6. Willershausen B., Adrian K., Willershausen I., Zahorka D., Briseňo B., Blettner M., et al. Association between chronic dental infection and acute myocardial infarction // J. Endod. – 2009. - № 35. – Р. 626–630.
  7. Rangé H., Labreuche J., Louedec L., Rondeau P., Planesse C., Sebbag U., Bourdon E., Michel J.B., Bouchard P., Meilhac O. Periodontal bacteria in human carotid atherothrombosis as a potential trigger for neutrophil activation // J. Atherosclerosis. – 2014. - № 236(2). - Р. 448-455.
  8. Deng S., Jepsen S., Dommisch H., Stiesch M., Fickenscher H., Maser E., C. Hui, E. Jörg. Cysteine proteases from Porphyromonas gingivalis and TLR ligands synergistically induce the synthesis of the cytokine IL-8 in human artery endothelial cells // Original Research Article Archives of Oral Biology. – 2011.- V. 56. - № 12.- P. 1583-1591.
  9. Maddi A., Scannapieco F.A. Oral biofilms, oral and periodontal infections, and systemic disease. Review // Am J. Dent. - 2013. - № 26(5). – Р. 249-254.
  10. Caren M. Barnes. Dental Hygiene Intervention to Prevent Nosocomial Pneumonias // Journal of Evidence Based Dental Practice. - 2014. - V. 14. - P.103-114.
  11. Соколова, И.И. Видовой состав анаэробной микрофлоры пародонтальных карманов у больных генерализованными формами пародонтита на фоне патологии органов желудочно-кишечного тракта / И.И. Соколова, Е.Н. Рябоконь, В.В. Олейничук // Експериментальна і клінічна медицина. – 2012. - № 4. – С. 46–48.
  12. Осипова, Ю.Л. Оценка эффективности эрадикационной терапии у больных воспалительными заболеваниями пародонта на фоне хронического геликобактерного гастрита / Ю.Л. Осипова, Н.В. Булкина // Саратовский научно-медицинский журнал. – 2011.- № 1. - С. 282-284.
  13. Peter B. Lockhart, Ann F. Bolger, Panos N. Papapanou, Olusegun Osinbowale, Maurizio Trevisan, Matthew E.Levison, Kathryn A.Taubert, Jane W.Newburger, Heather L.Gornik, Michael H.Gewitz, Walter R.Wilson, Sidney C.Smith Jr, and Larry M. Baddour Periodontal Disease and Atherosclerotic Vascular Disease: Does the Evidence Support an Independent Association?: A Scientific Statement from the American Heart Association - Circulation. 2012; 125:2520-2544.
  14. Shultis W.A., Weil E.J., Looker H.C., Curtis J.M., Shlossman M., Genco R.J., Knowler W.C., Nelson R.G.: Effect of periodontitis on overt nephropathy and end-stage renal disease in type 2 diabetes. Diabetes Care 30:306-11, 2007.
  15. Gokhale S.R., Sumanth S., Padhye A.M. Evalution of Blood Parametrs in Patients With Chronic Periodontitis for Signs of Anemia // Journal of Periodontology.-2010.-V.81-No8.-P.1202-1206
  16. Pradeep A.R., Sharma A., Raju A.P. Anemia of Chronic Disease and Chronic Periodontitis: Does Periodontal Therapy have an Effect on Anemic Status // J. Peridontol-2011.-No 82-P.388-394

Հեղինակ. Աշոտ Օթարյան, Ստոմատոլոգիական պոլիկլինիկա №1 (Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոլիվուդյան ժպիտի (վինիրների) դրական և բացասական կողմերը. հարցազրույց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանի հետ
Հոլիվուդյան ժպիտի (վինիրների) դրական և բացասական կողմերը. հարցազրույց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանի հետ

Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները բացահայտելու համար զրուցել ենք վերաբացված Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանին հետ...

Օրթոգնատիկ վիրահատություններ. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աննա Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am
Օրթոգնատիկ վիրահատություններ. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աննա Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:

Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ...

Հղիությունը և ատամները. morevmankan.am
Հղիությունը և ատամները. morevmankan.am

Հղիության ժամանակ անխուսափելի է կալցիումի փոխանակության փոփոխությունը:  Ապագա փոքրիկի մոր կալցիումի պաշարն օգտագործվում է երեխայի ոսկրային համակարգի ձևավորման համար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ատամների ախտահարումը և բուժումը հղիության ժամանակ. morevmankan.am
Ատամների ախտահարումը և բուժումը հղիության ժամանակ. morevmankan.am

Ինչո՞ւ հղիության ժամանակ հաճախ են ախտահարվում ատամները


Կնոջ առողջական վիճակից և ժառանգականությունից կախված, հղիության ընթացքում ատամները կարող են...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com

Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...

Անձնական խնամք
Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը
Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը

Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը...

Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am
Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am

Հաճախ հղիները խուսափում են ատամնաբույժին այցելել: Եվ` իզուր: Ապագա մայրը, մինչև երեխայի ծնունդը, պետք է ատամնաբույժի մոտ հետազոտվի 3 անգամից ոչ պակաս: Եթե խնդիր չկա՝ մասնագետը խորհուրդներ կտա հղիության ընթացքում բերանի...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ

Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես  եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ատամնացավի դեմ. 168.am
Միջոց ատամնացավի դեմ. 168.am

Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...

Ցավ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am

Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար

Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...

Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում
Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում

Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...

Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru
Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru

Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...

Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ