Ստոմատոլոգիա
Մեզ հաճախ են վախեցնում կարիեսով, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է առաջանում այն և ինչպես կանխարգելել. avanta.am
Ինչպե՞ս զերծ մնալ այս հիվանդությունից. պարզաբանում է Ավանտա ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի բժիշկ-թերապևտ Յուլյա Գադակչիյանը:
Շատերն են լսել կարիեսի մասին, սակայն քչերը գիտեն, թե ինչ է այն իրենից ներկայացնում:
– Կարիեսը ամենատարածված հիվանդություններից է, որով տառապում է մեզանից գրեթե յուրաքանչյուրը: Այն ատամների հիվանդություն է, որի զարգացմանը նպաստում է մանրէների ագրեսիվ ազդեցությունը, այլ կերպ ասած, դրանց կենսագործունեության արտազատուկները, ինչը և քայքայում է ատամի էմալային շերտը՝ առաջացնելով ատամների կարծր հյուսվածքի նեկրոզ: Եթե կարիեսը չբուժվի, կարող են առաջանալ մի շարք բարդություններ, այդ իսկ պատճառով պետք է ուշադիր լինել և ճիշտ ժամանակին դիմել բժշկի:
Կարիեսի առաջացման պատճառները կարո՞ղ են տարբեր լինել:
– Երբեմն սննդի օգտագործումից հետո մեր ատամներին մնում են սննդի մանր մնացորդներ, որոնց ժամանակին չհեռացնելը հանգեցնում է բակտերիաների՝ ստրեպտոկոկերի առաջացման: Այս բակտերիաներն առանձնահատուկ են նրանով, որ կլանում են գլյուկոզան՝ առանձնացնելով կաթնաթթուն, և թքի բաղադրությունը դարձնում են առավել թթու՝ դրանով իսկ ազդելով ատամի հանքային շերտերի վրա. արդյունքում էմալը կորցնում է իր հանքանյութերն ու ամրությունը: Կարիեսի զարգացմանը նպաստում են նաև օրգանիզմի պաշտպանողական համակարգին ուղեկցող հիվանդություններն ու արտաքին գործոնները՝ սնունդը, ատամների հիգիենան, ժառանգականությունը, օրգանիզմի առողջական վիճակը, ֆտորի անբավարարությունը, քաղցրի չարաշահումը, ինչպես նաև սթրեսային իրավիճակները: Կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում շատ օգտագործել բանջարեղեն, միրգ, քիչ՝ աղեր, ճարպեր պարունակող սննդամթերք, ձավարեղեն, պանիր, գետնանուշ, կաթնամթերք և, իհարկե, հետևել հիգիենայի կանոններին:
Ինչպե՞ս հասկանալ, որ մարդն ունի կարիես:
– Դա շատ պարզ կարելի է բացահայտել նույնիսկ տնային պայմաններում, քանի որ կարիեսի առաջացման հիմնական նախանշաններն են՝ ատամների վրա մուգ կետեր , ատամի մակերեսի կոշտացում, թույլ ատամնացավ, ատամների գերզգայունություն, բերանի խոռոչի տհաճ հոտ: Կարիեսը կարող է խորությամբ վնասել ատամը և հասնել ատամի նուրբ հատվածին, որտեղ գտնվում են նյարդերն ու անոթները, այդ աստիճանի ախտահարումն արդեն ուղեկցվում է սուր ցավով և կոչվում է պուլպիտ: Կլինիկական պայմաններում կարիեսի ախտորոշումը կատարվում է նախնական զննմամբ, ինչպես նաև ռենտգենաբանական հետազոտությամբ, որի շնորհիվ կարելի է բացահայտել նաև թաքնված կարիեսը:
Ինչպե՞ս է բուժվում կարիեսը:
– Կարիեսի բուժման ընթացքի պլանավորումը մեծապես պայմանավորված է ինչպես խոռոչի խորությունից, այնպես էլ նրա տեղակայումից: Բարդացած շրջանում կարիեսի բուժումը լուրջ աշխատանք է և որպես կանոն անցկացվում է մի քանի փուլերով։ Կարիեսի և նրա բարդությունների բուժման կարևորագույն մաս է նաև ատամի գեղագիտական վերականգնումը, որի նպատակով ներկայումս կիրառվում են լուսակարծրացող կոմպոզիտային նյութեր՝ հնարավորություն տալով լիարժեք բուժել ախտահարված ատամը, ինչպես նաև նրան հաղորդել բնական տեսք:
07.10.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ