Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ստոմատոլոգիա

Թերապևտիկ ստոմատոլոգիա. «Արեգակ» ստոմատոլոգիական կենտրոն. aregak.com

Թերապևտիկ ստոմատոլոգիա. «Արեգակ» ստոմատոլոգիական կենտրոն. aregak.com

Թերապևտիկ ստոմատոլոգիան ընդհանուր ստոմատոլոգիայի հիմքն է: Այն զբաղվում է բերանի խոռոչի հիվանդությունների բուժմամբ և  կանխարգելմամբ:

 

«Արեգակ» ստոմատոլոգիայի թերապևտիկ բաժանմունքում կատարվող ծառայությունները ներառում են.

 

  • կարիեսի և վերջինիս բարդությունների բուժում՝ պուլպիտ, պերիօդոնտիտ,
  • կոսմետիկական վերականգնում՝ կոմպոզիցիոն նյութերի, կերամիկական վինիրների կիռառմամբ, առջևի ատամների ձևի շտկման, գույնի լավացման նպատակով,
  • ատամի սպիտակեցում,
  • պարօդոնտոլոգիական բուժում
  • պացիենտի դիսպանսեր հսկողություն. անվճար կանխարգելիչ ստուգում՝ տարին երկու անգամ:

Կարիես

 

Ինչպես յուրաքանչյուր հիվանդություն, բերանի խոռոչի հիվանդությունները նույնպես ունեն զարգացման տարբեր աստիճաններ: Կարիեսը բազմապատճառային հիվանդություն է, բայց տեղային բացասական գործոնը մանրէների ագրեսիվ ազդեցությունն է, ավելի  ճիշտ, դրանց կենսագործունեության արտազատուկների ազդեցությունը: Եթե ոչ մի բուժգործողություն չկատարվի, ապա ախտաբանական գործընթացը կզարգանա և, ի վերջո, ատամն ամբողջությամբ կքայքայվի՝ հղի բարդություններով: Հիմնական բարդություններից են պուլպիտը, պերիօդոնտիտը:

 

Պոլպիտը ատամի ներսում տեղակայված փափուկ հյուսվածքի (պուլպայի)  բորբոքումն է (նյարդաբորբոքում), որն առաջանում է այնտեղ թափանցած ախտածին մանրէների պատճառով: Ժամանակակից սարքավորումները  թույլ են տալիս խնդիրը լուծել անցավ՝ կանխարգելելով բարդությունների առաջացումը, և ատամին վերադարձնելով ո՛չ միայն նրա հիմնական ծամող ֆունկցիան, այլ նաև նախկին տեսքը: «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայում առկա է առաջատար էնդոդոնտիկ մանրադիտակ, որի օգնությամբ ստոմատոլոգ-թերապևտը կարող է վիզուալ վերահսկել բուժման առաջընթացը և, այդպիսով, հայտնաբերել ու վերացնել  արմատախողովակների այնպիսի թերություններ, որոնք անզեն աչքով հնարավոր չէ հայտնաբերել:

 

Պատկերի բազմակի մեծացումը թույլ է տալիս բուժման գործընթացում հաշվի առնել ատամի  անատոմիական առանձնահատկությունները՝ ապահովելով էնդոդոնտիկ ճշգրիտ բուժման կազմակերպում նույնիսկ ամենաբարդ դեպքերում: Էնդոդոնտիկ առավել արդյունավետ բուժման  համար կիրառվում են նաև լազերային սարքավորումներ: Լազերն օժտված է հակաբակտերիալ ազդեցությամբ, կենսախթանիչ հատկությամբ, ինչը հնարավոր է կիրառվել ախտածին միկրոֆլորայի ժամանակ: Լազերի օգնությամբ արմատախողովակների մշակումն անցավ է, իրականացվում է արագ և մի քանի անգամ բարձրացնում է բուժման արդյունավետությունը:

Սկզբնաղբյուր. aregak.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ