Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ստոմատոլոգիա

Ի՞նչ է իրենից ներկայացնում ատամնաքարը: Կարելի՞ է արդյոք այն հեռացնել

Ի՞նչ է իրենից ներկայացնում ատամնաքարը: Կարելի՞ է արդյոք այն հեռացնել

Ատամնաքարը խիստ հանքայնացված նստվածք է, որը շրջապատում է ատամի վզիկային հատվածn ամբողջովին: Կան դեպքեր երբ դրանց հաստությունը և բարձրությունը հասնում է ատամի ծամող մակարդակին:

 

Ատամնաքարը տեղակայվում է ինչպես վերլնդային, այնպես էլ ներլնդային տարածությունում, որը ժամանակի ընթացքում բերում է շուրջատամնային հյուսվածքի բորբոքման, վնասում ատամի կապանային համակարգը, ի վերջո, հանգեցնում ատամի կամ ատամնաշարի կորստին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ատամնաքարը: Դա օրգանական և անօրգանական նյութերից կազմված կարծր նստվածք է՝ անօրգանական նյութերց՝ Ca , իսկ օրգանական նյութերից՝ միկրոօրգանիզմներ (մանրէներ, սնկեր): Ոչ լիարժեք հիգիենայի դեպքում ատամնաշարի վրա առաջանում է նստվածք՝ ատամնափառ, որը թքի մեջ եղած Ca-ի և մեր օգտագործած սննդամթերքի մեջ եղած հանքային աղերի հաշվին կարծրանում է՝ առաջացնելով ատամաթիթեղիկ, այնուհետև՝ ատամնաքար, որոնք ունեն բաց դեղնավուն երանգավորում, և որոնք սննդամթերքի մեջ եղած ներկանյութերի, նիկոտինի, սուրճի հաշվին մգանում, դառնում են մուգ շագանակագույն:

 


Ատամբաքարը հիմնականում առաջանում է, երբ մարդիկ չեն հետևում բերանի խոռոչի հիգիենային, եթե ատամները չեն մաքրում օրական 1-2 անգամ կամ դա արվում է ընդհատումներով, ատամների մաքրման տեխնիկան ճիշտ չի պահպանվում, մաքրում են միակողմանի, երբ մարդիկ հրաժարվում են կոշտ սննդից և մշտական փափուկ սնունդ են օգտագործում, ատամները ոչ լիարժեք են օգտագործվում  (ծամում են միակողմանի), եռքի տակ ունենում են անորակ ատամնախոզանակ կամ մածուկ: Այս ամենը բերում է ատամնաքարերի առաջացման, որոնք կործանարար հետևանք են ունենում մեր պարադոնտի (շուրջատամնային հյուսվածքի) վրա:

 

Սկզբնական շրջանում ատամնաքարերը տեղակայվում են ատամի վզիկային հատվածում, այնուհետև՝ հաստանալով և հարստանալով միկրոօրգանիզմներով, սեղմում են լնդին , դանդաղում է արյունամատակարարումը, առաջանում են կանգային երևույթներ, պակասում է սնուցումը, լորձաթաղանթի թափանցելիության բարձրացման հետևանքով միկրոօրգանիզմներն առաջացնում են բորբոքում՝ լնդաբորբ (գինգիվիտ), հետագայում ատամնաքարերը սկսում են ավելի մեծանալ և խորանալ շուրջատամնային հյուսվածքի մեջ` առաջացնելով ախտաբանական լնդագրպանիկ, որտեղ շարունակում է զարգանալ բորբոքական գործընթացը, որոնց միանում են նաև խմորասնկերը՝ արդյունքում վնասելով ատամներին շրջապատող առողջ պարoդոնտը (պարoդոնտիտ): Ատամնաքարերը սկզբնական շրջանում կարող են տեղակայվել ներլնդային շրջանում և մարդկանց չանհանգստացնել, սակայն դրանք կարող է հայտնաբերել ատամնաբույժը զննման ժամանակ: Լնդերից արյունահոսությունը ահազանգ է ատամնաքարերի մասին:

 

Հասցե     ք. Երևան, Կոմիտաս 33շ, 14/1  
Հեռախոս  +374 10 32 03 33, +374 91 32 03 33
Էլ. հասցե  [email protected]
Վեբ կայք  www.medlux.am

Հեղինակ. Ղալադ Ալեքսանյան
Լուսանկարը. Մեդ-Լյուքս կլինիկա
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ