Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ստոմատոլոգիա

Լնդաբորբ

Լնդաբորբ

Լնդաբորբն այսօր շատ արդիական հարց է, որը հուզում է շատ շատերին: Ողջ հասարակությունն է բախվում այս խնդրին, որը չտեղեկացվածության հետևանք է:


Մարդիկ չգիտակցաբար կատարելով սխլ ինքնաբուժում` իրենց առողջությունը հասցնում են ծայրահեղ ծանր աստիճանի: Հիվանդները դիմում են բժշկի արդեն II-րդ, III-րդ աստիճանի շարժունակություն ունեցող ատամներով, որոնք պատված են ատամնաքարերով, առկա են պաթոլոգիական լնդագրպանիկներ և առատ արտադրություն: Այն զարգանում է տարբեր պատճառներից:


Գոյություն ունեն լնդաբորբի մի շարք պատճառներ, որոնցից առավել հաճախ հանդիպում են ինֆեկցիոն և տրավմատիկ տեսակները: Վերջինիս միանալով տարբեր ինֆեկցիաներ ` վերափոխվում է բերանի խոռոչի միկրոֆլորան, և մեկը մյուսին զուգորդելով` հիվանդին կարող է հասցնել մինչև անատամության: Վնասելով ատամի կապանային ապարատը, հանգեցնելով սկզբնական շրջանում թույլ` I աստիճանի, այնուհետև չհետևելու դեպքում` II, III, ինչու չէ նաև IV աստիճանի շարժունակության` հիվանդը գալիս է ատամն ամբողջությամբ պոկված շուրջատամնային հյուսվածքից: Այսպիսի հիվանդների հետ կատարվում է կոմպլեքս մոտեցում: Առաջնայինը` հիվանդին հիվանդության և դրա հետևանքների ու բարդությունների մասին իրազեկելն է,որից հետո մոտեցումը հետևյալն է.

 

  • բերանի խոռոչից քսուկի բակտերիոլոգիական հետազոտություն
  • արյան ընդհանուր քննություն
  • ամբողջ ծնոտի ռենտգեն հետազոտություն (օրթոպանտոմոգրաֆիա), որի միջոցով որոշվում է ծնոտի ոսկրերի վիճակը միջնատամնային տարածություններում:


Այնուհետև տրվում է ախտորոշում, որով էլ մշակվում է հստակ ծրագիր հիվանդության բուժման համար: Բուժումը պահանջում է երկար ժամանակ և ճիշտ մոտեցում հիվանդի և բժշկի կողմից, որն էլ հանգեցնում  է դրական արդյունքի:
 

Հեղինակ. ԲԺԻՇԿ – ՍՏՈՄԱՏՈԼՈԳ` ՂԱԼԱԴ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ՄԵԴ ԼՅՈՒՔՍ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ