Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ստոմատոլոգիա

Գլխավոր
Տեսասրահ

Կայացավ «Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշում. խորացված կուրս» սեմինարը

Կայացավ «Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշում. խորացված կուրս» սեմինարը

Մայիսի 4-5-ը  Երևանի Մոսկվայի տանը տեղի ունեցավ բժիշկ-ճառագայթաբան Դ. Վ. Ռոգացկինի «Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշում. խորացված կուրս» խորագրով սեմինարը, որի ընթացքում ստոմատոլոգները, ռադիոլոգները և քիթ-կոկորդ-ականջ մասնագետները գիտելիքներ ստացան  ստոմատոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտում վերջին կարևորագույն նվաճումներից մեկի` եռաչափ (3D) ռադիոախտորոշման մասին:


Սեմինարի մանրամասների մասին զրուցել ենք  սեմինարի կոորդինատոր, Էրեբունի բժշկական կենտրոնի ռենտգեն ծառայության ղեկավար Նաիրա Վազգենի Մինասյանի հետ:


–   Ո՞րն է սեմինարի բուն նպատակը, որքանով է այն արդիական: 

 

  Էրեբունի բժշկական կենտրոնի ռենտգեն ծառայության ղեկավար Նաիրա Վազգենի Մինասյան
 

Էրեբունի բժշկական կենտրոնի ռենտգեն ծառայության ղեկավար Նաիրա Վազգենի Մինասյան

 

–   Սեմինարը կազմակերպել է «Պրոգրես-Դենտ» ստոմատոլոգիական կենտրոնը նպատակ ունենալով հայ մասնագետներին, բժիշկներին, ուսանողներին, պարզապես հետաքրքրված անձանց ներկայացնել ստոմատոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտների կարևորագույն նվաճումները, դրանց կիրառման հնարավորությունները պրակտիկ բժշկության մեջ: Թեման ընտրվել է այնպես, որ և´ ստոմատոլոգները, և´ ռադիոլոգները սեմինարից վերցնեն առավելագույն տեղեկատվություն, ծանոթանան ոլորտում կիրառվող նորագույն տեխնիկային և դրա կիրառման հնարավորություններին, ոլորտի արտասահմանյան փորձին: Սեմինարի ընդհանուր նպատակը Հայաստանում ստոմատոլոգիական ռադիոլոգիայի զարգացմանը նպաստելն է:


–   Ի՞նչ է ներկայացնում բանախոսը, ի՞նչ կտա այս սեմինարը մասնագետներին:


–   Սեմինարի բանախոսը, լինելով ստոմատոլոգ, և միաժամանակ ունենալով որակավորում ռադիոլոգիայի բնագավառում, կարևոր գիտելիքներ է փոխանցում մեր մասնագետներին, որոնք հավասարաչափ անհրաժեշտ են և´ ռադիոլոգներին, և´ ստոմատոլոգներին: Վերջիններս իմանալով ախտաբանությունը` դժվարանում են կողմնորոշվել համակարգչային տոմոգրաֆիայի պատկերների վերլուծության հարցում: Իսկ ռադիոլոգներն ընդհակառակը, խնդիր չունենալով ռենտգեն պատկերների ընդհանուր վերլուծության գործընթացում, դժվարանում են ախտաբանական հարցերում:  Բանախոսը նաև ներկայացնում է  դիմածնոտային, ստոմատոլոգիական ախտաբանությունը,  քիթ-կոկորդ-ականջ մասնագիտական խնդիրները, որոնք պատկերվում են նորաստեղծ  եռաչափ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով, բացատրում է, թե ինչպես պետք է աշխատել տվյալ պատկերների հետ:  Սեմինարի ընթացքում մասնագետները կստանան նաև համակարգչային տոմոգրաֆիային վերաբերող բազային գիտելիքներ:


–   Մանրամասնեք խնդրեմ  «դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշում» ասվածը:


–   Եռաչափ հասկացողությունը նորություն չէ, նույն համակարգչային տոմոգրաֆիայի և ՄՌՏ  հետազոտական մեթոդների սկզբունքներով  է աշխատում, պարզապես օբյեկտը տեսնում ես 3 տարբեր հարթություններով: Եթե սովորական «նշանառու» մեթոդով ստացված պատկերները ստոմատոլոգիայում լինում են երկչափ և թույլ չեն տալիս լիարժեք ընկալել օբյեկտի իրական վիճակը, ապա եռաչափ ռադիոախտորոշման արդյունքում ստանում   ենք ճիշտ, չխաթարված պատկերներ և ուսումնասիրվող օբյեկտի մասին հնարավորինս ամբողջական տեղեկություններ:

 

Կայացավ «Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշում. խորացված կուրս» սեմինարը Կայացավ «Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշում. խորացված կուրս» սեմինարը Դ. Վ. Ռոգացկին. ռենտգենոլոգիայի առաջնային մասնագիտացում ՍՊԲԱ ճառագայթային ախտորոշման  և ճառագայթային թերապիայի ամբիոնում: Ռուսաստանում և Ուկրաինայում մի շարք ուսումնական կենտրոնների դասախոս, «ՕՐԹՈՍ» ատամնաբուժական կլինիկաների միության բժիշկ-ռենտգենոլոգ, մի շարք գրքերի հեղինակ և համահեղինակ


–   Որո՞նք են կոնուս-ճառագայթային ռադիոախտորոշման առավելությունները որպես նորամուծություն:


–   Ի տարբերություն սպիրալային և շերտավոր համակարգչային տոմոգրաֆիայի, տվյալ հետազոտության առավելությունը պատկերն առավել դետալային ստանալու հնարավորությունն է: Մենք լավ գիտենք, որ ատամի համար մեկ միլիմետրն անգամ ունի կարևոր նշանակություն: Այս սարքի օգնությամբ կարելի է հետազոտել առանձին մասնիկներ, օրինակ, կարելի է հետազոտել 1 ատամը, ինչի հնարավորությունը մեզ չեն տալիս առկա համակարգչային տոմոգրաֆները: 

–   Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշումն ի՞նչ կտա քիթ-կոկորդ-ականջաբանին (ՔԿԱ), հատկապես ի՞նչ խնդիրների ժամանակ են ակտուալ։


–   Ստոմատոլոգիան և քիթ-կոկորդ-ականջաբանությունը հարող մասնագիտոթություններ են: Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշումը կիրառելի է քթի հարակից խոռոչների, միջին և ներքին ականջների տարբեր բորբոքումների, նորագոյացությունների հետազոտման և բուժման ժամանակ:   

 

ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Հովհաննես Գասպարյան    

ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Հովհաննես Գասպարյան

 

   

Թեմայի շուրջ զրուցեցինք նաև սեմինարի մասնակից, ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Հովհաննես Գասպարյանի հետ:


–   Եռաչափ պատկերների տեխնոլոգիան արդեն կիրառելի է ստոմատոլոգիայում, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:


–   Առհասարակ պետք է նշել, որ 3D տեխնոլոգիաները վերջին տարիներին բավականին լուրջ զարգացում ունեցան և լայն կիրառություն ստացան նաև ստոմատոլոգիայում: Նախկինում ստոմատոլոգիան ընկալվում էր որպես արհեստ, ինչն արմատապես սխալ կարծիք է: Ստոմատոլոգիան լուրջ գիտություն է, դա միայն կարիես բուժելը կամ ատամ հեռացնելը չէ: Ստոմատոլոգիան զբաղվում է ամբողջ դիմածնոտային հատվածի առողջությամբ, ավելացնեմ. բերանի խոռոչն ամբողջ օրգանիզմի հայելին է: Եռաչափ տեխնոլոգիաների տարածումը Հայաստանում անշուշտ կնպաստի ստոմատոլոգիայի, որպես գիտության և պրակտիկ բժշկության ճյուղի զարգացմանը:


–   Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշումն ի՞նչ հնարավորություններ է տալիս մասնագետին:


–   Դիմածնոտային շրջանի եռաչափ ախտորոշումն այսօր դարձել է ոչ միայն արդիական, այլև անհրաժեշտ, և ոչ միայն իմպլանտոլոգիայում, այլև ստոմատոլոգիայի բոլոր ճյուղերում: Դրանք հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ ախտորոշում կատարել, ինչից էլ կախված է ճիշտ բուժումը:


–   Իսկ ի՞նչ եք ակնկալում սեմինարից:


–   Նոր գիտելիքներ: Սեմինարը հնարավորություն կտա մեր մասնագետներին ավելի վարժ ու գրագետ կիրառել եռաչափ ախտորոշման սարքավորումները: Չէ՞ որ բավական չէ ունենալ լավ սարքավորում, պետք է կարողանալ նաև դրանից ճիշտ օգտվել:

 

  ԱՍՊԵՌԱ ՍԿԱՆ բժշկական գիտական կենտրոնի տնօրեն, բժիշկ-ճառագայթաբան, բ.գ.դ. Արմեն Կարպի Ղազարյան
 

"ԱՍՊԵՌԱ ՍԿԱՆ" բժշկական գիտական կենտրոնի տնօրեն, բժիշկ-ճառագայթաբան, բ.գ.դ. Արմեն Կարպի Ղազարյան

 

Սեմինարի մասնակիցներից է նաև մեր հաջորդ զրուցակիցը` "ԱՍՊԵՌԱ ՍԿԱՆ" բժշկական գիտական կենտրոնի տնօրեն, բժիշկ-ճառագայթաբան, բ.գ.դ. Արմեն Կարպի Ղազարյանը:


–   Ինչ նոր հնարավորություններ կտա եռաչափ ախտորոշումը ստոմատոլոգներին, ռադիոլոգներին:


–   Եռաչափ պատկերներն առհասարակ ակտուալ են բոլոր ոլորտներում: Եռաչափ պատկերները թույլ են տալիս տեսնել օբյեկտը ոչ միայն հարթության վրա, այլև տարածության մեջ: Եռաչափ պատկերներում  բոլոր անատոմիական կառուցավծքներն ավելի մոտ են բնականին: Եռաչափ ռադիոախտորոշման դեպքում պատկերներն ավելի տեղեկատվական են, դետալային: 


–   Ինչ առավելությո՞ւն ունի դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշումը:


–   Երկչափ պատկերների դեպքում անատոմիական որոշ դետալներ միաձուլվում են, իսկ երբ մենք ստանում ենք եռաչափ պատկերներ, առանձին անատոմիական մանրուքները կներկայանան այնպես, ինչպես կան: Վիրաբուժական ոլորտում այն նույնպես  կարևոր դերակատարում ունի. հնարավորություն է տալիս պլանավորել վիրահատությունը: Այսինքն` մանրամասն ցուցադրվող պատկերը հստակ ինֆորմացիա է տալիս այն մասին, թե որքան է խոռոչի խորությունը, որքան է մինչև նյարդն ընկած տարածությունը և այլն:

 

Դ. Վ. Ռոգացկին. ռենտգենոլոգիայի առաջնային մասնագիտացում ՍՊԲԱ ճառագայթային ախտորոշման  և ճառագայթային թերապիայի ամբիոնում: Ռուսաստանում և Ուկրաինայում մի շարք ուսումնական կենտրոնների դասախոս, «ՕՐԹՈՍ» ատամնաբուժական կլինիկաների միության բժիշկ-ռենտգենոլոգ, մի շարք գրքերի հեղինակ և համահեղինակ Կայացավ «Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշում. խորացված կուրս» սեմինարը Կայացավ «Դիմածնոտային շրջանի եռաչափ ռադիոախտորոշում. խորացված կուրս» սեմինարը


–   Ի՞նչ կարևորություն ունի այս նորամուծությունը քիթ-կոկորդ-ականջաբանի համար:


–   Եթե երկչափ պատկերի վրա կարող ենք առանձին մանր ոսկրիկները տեսնել, բայց չտեսնել նրանց միջև եղած կապը, անկյունները, ապա եռաչափի վրա կարող եք տեսնել նրանց կապը, համապատասխանությունը, անկյունները, դիրքերը: Ականջի խոռոչում հեղուկի կուտակման դեպքում կարելի է ճիշտ կողմնորոշվել, թե հատկապես որտեղ են կուտակումները:


–   Սեմինարն ի՞նչ կտա մասնագետին: Ի՞նչ սպասումներ ունեք:


–   Այն կծանոթացնի մեր բժիշկներին ժամանակակից ռադիոլոգիայի հնարավորությունների հետ, որպեսցի բժիշկները կարողանան ճիշտ կողմնորոշվել  իրենց աշխատանքային գործունեության մեջ: Շատ մասնագետներ փորձում են աշխատել ստանդարտ միջոցներով, չեն փորձում կատարելագործվել, զարգանալ, իսկ կան մասնագետներ, ովքեր իրենց պրակտիկայում լայնորեն օգտագործում են նորամուծությունները` չզիջելով արտասահամնյան մասնագետներին:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոլիվուդյան ժպիտի (վինիրների) դրական և բացասական կողմերը. հարցազրույց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանի հետ
Հոլիվուդյան ժպիտի (վինիրների) դրական և բացասական կողմերը. հարցազրույց Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանի հետ

Հոլիվուդյան ժպիտ ունենալու գաղտնիքները բացահայտելու համար զրուցել ենք վերաբացված Wellmed ստոմատոլոգիական կենտրոնի ստոմատոլոգ-վիրաբույժ Վարդան Ստեփանյանին հետ...

Օրթոգնատիկ վիրահատություններ. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աննա Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am
Օրթոգնատիկ վիրահատություններ. հարցազրույց դիմածնոտային վիրաբույժ Աննա Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:

Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ...

Հղիությունը և ատամները. morevmankan.am
Հղիությունը և ատամները. morevmankan.am

Հղիության ժամանակ անխուսափելի է կալցիումի փոխանակության փոփոխությունը:  Ապագա փոքրիկի մոր կալցիումի պաշարն օգտագործվում է երեխայի ոսկրային համակարգի ձևավորման համար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ատամների ախտահարումը և բուժումը հղիության ժամանակ. morevmankan.am
Ատամների ախտահարումը և բուժումը հղիության ժամանակ. morevmankan.am

Ինչո՞ւ հղիության ժամանակ հաճախ են ախտահարվում ատամները


Կնոջ առողջական վիճակից և ժառանգականությունից կախված, հղիության ընթացքում ատամները կարող են...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com
Ատամները սպիտակեցնելու 10 միջոց. ankakh.com

Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...

Անձնական խնամք
Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը
Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը

Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը...

Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am
Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել. tsnndatun.am

Հաճախ հղիները խուսափում են ատամնաբույժին այցելել: Եվ` իզուր: Ապագա մայրը, մինչև երեխայի ծնունդը, պետք է ատամնաբույժի մոտ հետազոտվի 3 անգամից ոչ պակաս: Եթե խնդիր չկա՝ մասնագետը խորհուրդներ կտա հղիության ընթացքում բերանի...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ
Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ

Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես  եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ատամնացավի դեմ. 168.am
Միջոց ատամնացավի դեմ. 168.am

Ժողովրդական բժշկությունն ունի բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք օգնում են սաստիկ ատամնացավի դեպքում: takprosto կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել այդ տհաճ ցավից...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am
Ինչպես ազատվել ատամի ցավից տնային պայմաններում. 168.am

Ատամի արմատի ցանկացած վնասվածք անտանելի ցավ է առաջացնում։ Fithacker.ru կայքը գրում է, որ նյարդի վնասման մի քանի պատճառներ կան...

Ցավ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am
Միջոց ստոմատիտի դեմ. 168.am

Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է, բավականին ցավոտ է, կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տարբեր հատվածներում, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար
Բերանի խոռոչը որպես Helicobacter pylori-ի ռեզերվուար

Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցը ժամանակակից գաստրոէնտերոլոգիայի կարևորագույն խնդիրներից են։ Ամբողջ աշխարհում նկատվում է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների երիտասարդացում բացի դա տարեցների...

Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում
Պարօդոնտիտի դերը տարբեր օրգան-համակարգերի ախտահարումների էթիոպաթոգենեզում

Բերանի խոռոչի օրգանների և հյուսվածքների տարբեր հիվանդությունների շարքում պարօդոնտի ախտահարումները մարդկային օրգանիզմի առավել հաճախ հանդիպող հիվանդություններն են։ Այս հիվանդություննները...

Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում
Սեռական հորմոնների դերը քրոնիկական գեներալիզացված պարօդոնտիտի պաթոգենեզում

Հորմոններ են կոչվում ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը, որոնք արտադրվում են հատուկ օրգաններով կամ մասնագիտացված բջիջների խմբերով, մտնում արյուն և ուրույն ազդեցություն են գործում առանձին օրգանների...

Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru
Ինչպես բուժել կարիեսը ընդամենը 4 բաղադրիչով. yourhit.ru

Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ պետք է մի փոքր փոփոխություն մտցնել սննդակարգում. շատացնել կաթնամթերքը, կանաչեղենը, ընկուզեղենը, ձուն, ծովամթերքը...

Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ