Համակարգային հիվանդություններ
Ինչպես խուսափել ռեւմատոլոգիական խնդիրներից. հարցազրույց Արմենիա ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանի հետ. armeniamedicalcenter.am
Ժամակակից կյանքում տարածված ռեւմատոլոգիական հիվանդությունները բազմապատճառային են: Ինչպե՞ս խուսափել հիվանդությունից եւ որո՞նք են խնդրի առաջացման պատճառները. այս հարցերին պատասխանում է «Արմենիա» ԲԿ ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանը:
– Որո՞նք են ռեւմատոլոգիական գանգատները եւ ո՞ր դեպքում են մարդիկ այցելում բժշկի:
– Ռեւմատոլոգին այցելելու հիմնական ախտանշանը հոդացավերն են, սակայն մեր մասնագիտությունն ավելի խորը շերտեր ունի եւ հնարավոր է, որ մարդը չունենա հոդային գանգանտներ, բայց բացահայտվի ռեւմատոլոգիական խնդիր, այս պարագայում այլ մասնագետներն են ուղղորդում մեզ մոտ: Ռեւմատոլոգիական խնդիրները կարող են դրսեւորվել հոդային ցավով, այտուցով, հոդի շրջանում կարմրությամբ ու մկանային կարկամությամբ: Սովորաբար, ռեւմատոլոգիական խնդիրներն ուղեկցվում են սպեցիֆիկ եւ ընդհանուր դրսեւորմամբ: Օրինակ՝ ընդհանուր գանգատներից են մարմնի թուլության զգացումը, բարձր ջերմությունը, քաշի նվազումը եւ ախորժակի անկումը: Այս գանգատները հնարավոր է չուղեկցվեն հոդային խնդիրներով: Իսկ սպեցիֆիկ տարածված գանգատներց են ուղեկցվող հոդի ցավը, մկանային կարկամությունը, հոդի շրջանում կարմությունը, այտուցը, ֆիզիկական շարժումների սահմանափակումը, մաշկի ցանավորումը, իսկ վասկուլիտների դեպքում կարող են առաջանալ տրոֆիկ խոցեր:
– Հայաստանում տարածված ռեւմատոլոգիական խնդիրների պատկերն ինչպիսի՞ն է:
– Հայաստանում տարածված է հոդերի բորբոքային, նյութափոխանակության եւ դեգեներատիվ դեստկրուտիվ փոփոխություններով ընթացքող հիվանդությունները: Լայն տարածում ունեն ռեւմատոիդ արթրիտը, օստիոարթրիտը եւ օստիոպորոզը: Օստեոպորոզն առավել շատ տարածված է 55 տարեկանն անց կանանց շրջանում, որի հիմնական պատճառը դաշտանադադարն է: Այս խնդիրներն անհանգստացնում են նաեւ 65-ն անց տղամարդկանց:
– Որո՞նք են ռեւմատոլոգիական խնդիրների առաջացման պատճառները:
– Առավել շատ ապրելակերպը կարող է ռեւմատոլոգիական խնդիրների պատճառ լինել: Օրինակ. սակավաշարժությունը, սթրեսը, մարմնի ավելորդ քաշը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը: Իսկ հիվանդություններից շաքարային դիաբետն ու աթերոսկլերոզը կարող են առաջացնել ռեւմատոլոգիական խնդիրներ: Նշյալ հիվանդությունները պատճառահետեւանքային կապ են: Ռեւմատոլոգիական խնդիրների առանցքային դերն առողջ ապրելակերպն է: Մարմնի ավելցուկ զանգվածը կարող է նպաստել օստեոարթրիտների եւ օստեոխոնդրոզի զարգացմանը: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ անառողջ ապրելակերպը հակացուցված է ռեւմատոլոգիական խնդիրներով մարդկանց, քանի որ նշյալ գործոնները կարող են առավել խորացնել ու բարդացնել հիվանդությունը: Ռեւմատոլոգիական խնդիրներով մարդկանց ՝ հատկապես բորբոքային գործընթացների զարգացման պարագայում, չի կարելի ֆիզիոթերապեւտեիկ բուժում իրականացնել, այն կարող է բերել հիվանդության սրացման:
– Ո՞ր սննդատեսակներն են օգտակար ոսկրային համակարգի համար:
– Օստեպորոզի դեպքում շատ օգտակար է բանջարեղենը, ընդեղենը, կաթնամթերքը, հավկիթը, ձկնեղենը եւ ոչ յուղոտ միսը: Ցանկալի է այս սննդատեսակներն օգտագործել հում կամ շոգեխաշած, քանի որ վիտամինները պահպանվում են հենց շոգեխաշած վիճակում: Պետք է խուսափել յուղոտ սննդատեսակներից: Առհասարակ, ռեւմատոլոգիական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սննդացանկում ներառել կալցիումով հագեցած սննդատեսակներ:
– Ռեւմատոլոգիական հիվանդությունների բուժման ընթացքում ո՞ր մասնագետների հետ եք համագործակցում:
– Բուժման ընթացքում համագործակցում ենք օրթոպետ-վնասվածքաբանների, էնդոկրինոլոգների, նյարդաբանների, ակնաբույժների եւ անոթային վիրաբույժների հետ:
– Եղանակային պայմանները կարո՞ղ են նպաստել ռեւմատոլոգիական խնդիրների սրացմանը:
– Խոնավ կլիմայական պայմանները բարենպաստ չեն ռեւմատոլոգիական հիվանդություններով տառապող հիվանդներին:
– Հայաստանի եղանակային պայմանները բարենպա՞ստ են:
– Մեր կլիման բարվոք է այդ հիվանդների համար:
20.10.2017 Կարդացեք նաև
05.02.2019
30.06.2015
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ