Համակարգային հիվանդություններ
Հոդերի հիվանդություններ. ռևմատոիդ արթրիտ. izmirlianmedicalcenter.com
Ռևմատոիդ արթրիտը շարակցական հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն դրսևորվում է հոդերի պրոգրեսիվող քրոնիկական ախտահարումով: Աստիճանաբար քայքայվում են հոդի բոլոր տարրերը, և զարգանում են կոնտրակտուրաներ:
Դասակարգումը
Պայմանավորված գործընթացում ընդգրկված հոդերի քանակով՝ տարբերվում են մոնոարթրիտներ, օլիգոարթրիտներ և պոլիարթրիտներ: Ռևմատոիդ արթրիտները կարող են լինել դանդաղ պրոգրեսիվող և արագ պրոգրեսվող: Ըստ հիվանդության ակտիվության՝ տարբերում են չորս աստիճաններ՝ զրոյական, առաջին/ նվազագույն/, երկրորդ/միջին/, երրորդ /բարձր/:
Ախտորոշումը
Հիվանդները սովորաբար գանգատներ չունեն, հոդերը հանգիստ են, առանց բորբոքային երևույթների և հեղուկի առկայության: Արյան ցուցանիշներն առանց շեղումների են:
Առաջին աստիճանի ակտիվության դեպքում հոդերում առկա է թույլ արտահայտված ցավոտություն և կաշկանդվածություն, հատկապես առավոտյան ժամերին: Հոդի շրջանում շոշափումը ցավոտ է:
Գործընթացի ակտիվության երկրորդ աստիճանի դեպքում նույնիսկ հանգիստ վիճակում առկա են ցավեր, որոնք ուժեղանում են հոդերի շարժումների դեպքում կամ շոշափելիս:
Ակտիվության երրորդ աստիճանի դեպքում հոդերի ցավերը խիստ արտահայտված են, շարժումները՝ կականդված և ցավոտ:
Ռևմատոիդ արթրիտի զրոյական աստիճանի դեպքում ռենտգենաբանական նշանները բացակայում են:
Առաջին աստիճանի դեպքում նկատվում են նվազագույն ռենտգենաբանական նշաններ: Կարող են դիտվել ոսկրերի հոդածայրերի օստեոպենիա, հոդում՝ էքսուդատի առկայության անուղղակի նշաններ:
Հիվանդության երկրորդ աստիճանի դեպքում, բացի օստեոպենիայից կարող են հայտնաբերվել հոդաճեղքի նեղացում և այլն:
Երրորդ աստիճանի դեպքում ռենտգենագրամներում հոդի խիստ արտահայտված դեֆորմացիայի դեպքում կարող են զարգանալ անկիլոզ /ֆիբրոզ կամ ոսկրային/:
Անհրաժեշտ է հիշել, որ ռևմատոիդ արթրիտի դեպքում բացի հոդերից ախտահարվում են նաև սիրտը, թոքերը, անոթները երիկամները և այլ օրգաններ:
Բուժումը
Կոնսերվատիվ բուժման ժամանակ կիրառվում են հակաբորբոքիչ միջոցներ, հորմոններ և այլն: Կիրառվում են նաև ֆիզիոթերապևտիկ բուժման եղանակներ: Վիրահատական բուժման նպատակը սունտոտալ կամ տոտալ սինովէկտոկիան է: Ոտնաթաթերի մատների հոդերի ռևմատոիդ ախտահարման դեպքում սինովէկտոմիա սովորաբար չի կատարվում:
Կոնքազդրային , ծնկան, արմնկային հոդերի և ուսահոդերի ֆունկցիայի խանգարումների դեպքում արդյունավետ վիրահատություն է էնդոպրոթեզավորումը:
12.06.2017 Կարդացեք նաև
05.02.2019
30.06.2015
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ