Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Համակարգային հիվանդություններ

Տեղեկատվություն աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և նրանց ուսուցիչների համար

Տեղեկատվություն  աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և   նրանց  ուսուցիչների  համար

Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական  հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ)  ժառանգական հիվանդություն է, որը  տարածված է  միջերկրածովյան տարածաշրջանի   բնակչության՝  հայերի, արաբների, հրեաների, հույների, թուրքերի, իտալացիների մոտ:

 

Հիվանդությունը դրսևորվում է  պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությամբ/տենդով, որովայնի և/կամ կրծքավանդակի շրջանի  ցավերով, մկանացավերով, հոդացավերով/հոդաբորբով և տևում են մեկից մինչև մի քանի օր: ՊՀ  ախտանշանները նման  են վիրուսային վարակների, գրիպի,    իսկ ավելի լուրջ դեպքերում՛ որովայնի օրգանների սուր վիրաբուժական հիվանդություններին:

 

Եթե  ՊՀ  չախտորոշել ժամանակին  և  չբուժել,  ապա  կարող է զարգանալ ՊՀ  ծանր բարդություն՝  երիկամային ամիլոիդոզ, երիկամային անբավարարություն, որոնց  ժամանակ ցուցված է դիալիզ, երիկամների փոխպատվաստում:  Ճիշտ ախտորոշումը, դեղորայքային բուժումը կոխիցին դեղամիջոցով և բժշկի հսկողությունը կօգնեն կանխել  երիկամային բարդությունների զարգացումը և  հիվանդության կլինիկական դրսևորումները:
 
Ինչպե՞ս կարող է դրսևորվել ՊՀ նոպան.

Սովորաբար  ՊՀ  նոպան սկսվում է   ընդհանուր թուլությամբ, ախորժակի բացակայությամբ, մարմնի  ջերմաստիճանի բարձրացմամբ, որոնք ուղեկցվում  են   որովայնային և կրծքավանդակի  շրջանի սուր  ցավերով, հոդացավերով: Այն   կարող է սկսել ցանկացած ժամանակ, առանց ակնհայտ պատճառի,  և  ամեն անգամ  տեղի է  ունենում տարբեր ձևերով:


Նպաստող գործոնները՝  սթրեսը, քնի պակասը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Երեխան մանկապարտեզում և  դպրոցում

Պարբերական հիվանդությամբ  տառապող  երեխաների մեծամասնությունը  կանոնավոր բուժում ստանալու  դեպքում   վարում է  նորմալ կյանք,   սակայն որոշ երեխաների մոտ   նոպաները  կարող են պարբերաբար կրկնվել:
Ծնողները տարբեր կերպ են արձագանքում  իրենց երեխայի հիվանդության և  կրկնվող  նոպաների առկայությանը:  Ոմանք, չնայած տենդին, ուղարկում են իրենց երեխաներին դպրոց,  մյուսները՝  հիվանդության  ախտանիշների  աննշան  դրսևորման դեպքում  նախընտրում են պահել  նրանց տանը:

Արդյոք պե՞տք է դեղորայքը տանել  դպրոց:

Կարիք չկա: Անհրաժեշտ է կոլխիցինի ամենօրյա   ընդունում, և ցանկալի է   միևնույն ժամանակ: Տարիների ընթացքում  հիվանդները  կարողանում են կռահել  նոպայի սկիզբը, և  հաճախ  երեխայի վիճակը թեթևացնելու նպատակով  բժիշկները նշանակում են  հակաբորբոքային և  անալգետիկ դեղամիջոցներ  (իբուպրոֆեն, պարացետամոլ): Պետք է տեղեկացնել ուսուցչին երեխայի հիվանդության մասին;  եթե երեխայի վիճակը դեղորայք ընդունելուց հետո  չի բարելավել, ապա անհրաժեշտ է տեղեկացնել ծնողներին:

Քոլեջում / Ճեմարանում

ՊՀ տառապող հիվանդների մոտ, որոնք  ամենօրյա  ընդունում են կոլխիցին,  և որոնց  վիճակը համեմատաբար   կայուն  է,  առանց նոպաների,   մի երիտասարդ տարիքում, երբ պայմանները փոփոխվում են, օրինակ, քոլեջ գնալու  ֆոնի վրա,  հոգնածության կամ գերլարվածության ժամանակ,  կարող են զարգանալ  նոպաներ: ՊՀ նշանները (որովայնային ցավ,  ընդհանուր թուլություն) նման են դպրոցականների վիճակին ստուգողականներից առաջ:  Դա փոխում է իրենց վարքը դպրոցում և բերում է  սոցիալական մեկուսացման:  Նրանց ծնողները պետք է ակտիվորեն շփվեն  ուսուցիչների հետ, ապահովելով  բարենպաստ  պայմաններ սովորողների  համար, առանց նրանց բարոյապես ճնշելու:

Արդյոք  պետք է հատուկ սննդակարք  ՊՀ ժամանակ?

ՊՀ տառապող հիվանդների համար չկան սննդային սահմանափակումներ: Կոլխիցին  ընդունելու դեպքում   ցանկալի է բացառել գրեյպֆրուտի հյութը :

Կարելի՞  է զբաղվել  սպորտով:

ՊՀ  ունեցող  երեխան  կարող է կանոնավոր զբաղվել սպորտով,  բայց չափավոր, որոշակի սահմանափակումներով: Ցանկայի չէ  խիստ ֆիզիկական ակտիվությունը, որովհետև բարձր ակտիվությունը  և լարվածությունը  կարող է առաջացնել հոգնածություն,  թուլություն, մկանային ցավ: Երեխան պետք է իմանա, որ եթե նա ունի նման ախտանիշներ, ապա  պետք է դադարեցնել  զբաղվել սպորով, որը թույլ կտա կանխել    ՊՀ  նոպան:

Ինչպե՞ս  օգնել ձեր երեխային    չտարբերվել մյուսներից.

Ի տարբերություն   ավելի լուրջ հիվանդություններից (շնորհիվ բուժմանը  հնարավոր է  վարել  նորմալ կյանք), ՊՀ.

 

  • գենետիկ հիվանդություն է, որը  հնարավոր  է ժառանգել ծնողներից
  • քրոնիկ հիվանդություն է, որ պահանջում է կոլխիցինի  ամենօրյա  ընթունում,  նույնիսկ   նոպաների բացակայության դեպքում
  • անկանխատեսելի հիվանդություն  է, քանի որ հիվանդը   կարող է տարիներ շարունակ  չունենալ  նոպաներ, որոնք  կարող  են  հանկարծ նորից հայտնվել  տարիների ընթացքում:

Ուսուցիչները պետք է պատշաճ կերպով գնահատեն  ՊՀ  ունեցող  երեխայի  իրավիճակը ,  չկարևորելով  այն   համեմատած մյուս  աշակերտների:  Ինչպես ցանկացած քրոնիկ հիվանդությամբ  տառապող երեխա,  ՊՀ ունեցող երեխաները   ուզում են, որ նրանց վիճակը մնա գաղտնի, և որ ուսուցիչը  չխոսի  այս հարցի  շուրջ  մյուս ախակերտների առջև:

 

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն

 

Հասցե. փող. Աբովյան 34/3

 

Հեռախոս. +374 10 54 43 65, +374 10 54 43 67

 

 

Սկզբնաղբյուր. Գենետիկայի և առողջության պահպանման կենտրոն
Լուսանկարը. lib-kost.mogilev.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ