Սեքսոլոգիա
Սեքսուալություն հասկացությունը. urolog.am
Այսպիսով, ի՞նչ է սեքսուալությունը: Իրականում սեքսուալությունը պարզապես մարդու բնավորության գիծ չէ, որը նրան տրված է ծնված օրվանից, այլ նրա որակների հավաքածու է, որի շնորհիվ նա գրավում է շրջապատի մարդկանց: Սեփական սեքսուալության կառավարման աստիճանը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնք թույլ են տալիս մարդու բնավորության տվյալ գիծը լիովին բացահայտել կամ քողարկել: Այդ գործոնները կարող են առաջանալ մարդու ամբողջ կյանքի ընթացքում, ընդ որում՝ ծնված օրվանից: Ծնողների բացարձակ աննկատ սխալները կարող են ոչնչացնել մարդու սեքսուալությունը դեռևս վաղ տարիքում, որից հետո վերջինս պարփակվում է իր մեջ և այլևս չի կարողանում դրսևորել բնավորության տվյալ գիծը:
Սեքսուալության տեսությունը մարդու՝ սերնդի շարունակությանը նախատրամադրված լինելն է: Բոլոր մարդիկ հակված են իրենց դրսևորել հասարակության մեջ և ցույց տալ այն առանձնահատկությունները, որոնք գրավում են շրջապատին: Սեքսուալ լինել նշանակում է ցանկություն առաջացնել հակառակ սեռի մոտ: Պարտադիր չէ գեղեցիկ հագնվել և առավելագույն խնամված լինել՝ կնոջը կամ տղամարդուն գրավելու համար: Իրականում բավարար է որոշակի վարքագիծ ունենալ և լինել ինքնավստահ: Հենց այդպիսի բնավորությամբ մարդիկ են գրավում և ձգում:
Սեքսուալության հոգեբանության հիմունքները: Սեքսուալության նորմերը, ռեֆլեքսները և դրսևորումները
Սեքսուալության հոգեբանությունն ունի տարբեր նորմեր, որոնք կարող են հանդիսանալ ինչպես նորմա, այնպես էլ` շեղումներ: Եթե սեփական սեքսուալության սովորական դրսևորումը որևէ տագնապ չի առաջացնում, ապա նրա այլասերված ձևը կարող է խնդիր դառնալ և վտանգ լինել հասարակության համար: Վարքագծի այդ ձևը մինչև հիմա լիովին ուսումնասիրված չէ գիտնականների կողմից, այդ պատճառով այն բացատրելը բավականին դժվար է: Այդ դրսևորումները պայմանավորված են մարդու ռեֆլեքսներով, որոնք յուրաքանչյուրի համար նորմա են հանդիսանում: Ընդ որում, տարբեր մարդկանց մոտ նորման տարբեր է:
Ռեֆլեքսը բնազդ չէ, քանի որ այն դրսևորվում է միայն որոշակի գրգռիչի ազդեցությամբ: Յուրաքանչյուր մարդու մոտ կյանքի ընթացքում ձևավորվում է սեքսուալության անհատական պայմանական ռեֆլեքս: Հաճախ այդ գործընթացն սկսվում է սեռական հասունացման ժամանակ: Հենց այդ ժամանակ է մարդու մոտ տեղի ունենում բարոյականության նորմերի և արժեքների վերաձևավորում: Սեռական հասունացման ժամանակ դեռահասների մոտ ձևավորվում են առաջնորդի, տիրակալի, գերիշխողի, հրապուրման և գայթակղման ռեֆլեքսները:
Մարդու համար կարևոր է գիտակցել սեփական սեռական կողմնորոշումը և պատկանելիությունը: Ամենավաղ հասակից ծնողները պետք է սովորեն իրենց երեխայի մեջ դաստիարակել որոշակի որակներ, որոնք կօգնեն ապագայում ճիշտ կողմնորոշվել հասարակության մեջ: Երեխաները պետք է հետաքրքրություն ունենան հակառակ սեռի նկատմամբ և ունենան իրենց սեռին բնորոշ վարքագծի և սովորությունների նորմեր: Դաստիարակության սխալները կարող են բերել բավականին բարդ հետևանքների: Այդ պատճառով երեխայի սեռական դաստիարակությամբ պետք է զբաղվել ճիշտ և ժամանակին:
14.05.2019 Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
03.01.2022
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
10.12.2021
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
02.11.2021
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
13.10.2021
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
08.09.2021
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
30.08.2021
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
16.06.2021
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
04.06.2021
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
24.05.2021
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
01.04.2021
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
26.03.2021
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
18.03.2021
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
18.03.2021
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
03.03.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYSMrLg3' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ