Սեքսոլոգիա
Որո՞նք են վաղ սեռական կյանքի վտանգները (The risks of early sexual activity). urolog.am
Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է:
Սեռական կյանքի վաղ սկիզբ:
Սեռական կյանք սկսելու լավագույն տարիքը բժիշկները համարում են 18 տարեկանը: Մինչև այդ պահը վերարտադրողական օրգանների ձևավորումը դեռևս ավարտված չէ: Վաղ տարիքում սեռական կապերը դադարեցնում են այդ գործընթացները, արգելակում են աղջիկների և պատանիների ոչ միայն ֆիզիկական, այլ նաև մտավոր զարգացումը: Ընդ որում, մասնագետները նշում են հենց սեռական օրգանների աճի կանգ վաղ սեռական կյանք սկսողների մոտ: Աղջիկների մոտ մեծ է չհասունացած հեշտոցի պատերի միկրովնասվածքների առաջացման հավանականությունը:
Վաղ սեքսը բերում է արգանդի վզիկի էրոզիաների առաջացման: Օրինակ՝ պապիլոմա վիրուսի դեպքում էրոզիան աստիճանաբար կարող է վերածվել արգանդի վզիկի քաղցկեղի: Վաղ սեռական հարաբերություններ սկսող պատանիներն ու աղջիկները հաճախ նույնիսկ տեղյակ էլ չեն լինում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին:
Նշանակություն ունեն նաև 18 տարեկանից վաղ հասակում տեղի ունեցած սեռական հարաբերությունների ժամանակ առաջացած հոգեբանական վնասվածքները: Դա վերաբերվում է ոչ միայն աղջիկներին, այլ նաև պատանիներին: Աղջկա չհասունացած օրգանիզմը չի կարող ունենալ սեռական ակտից սպասվելիք զգացողությունները: Պրոցեսը կարող է հիշվել միայն ցավով և տհաճությամբ: Այս զգացողությունն ամրանում է գիտակցության մեջ և կարող է կնոջն ուղեկցել ողջ կյանքում: Հաճախ դա բերում է ֆրիգիդության (սեռական հակման բացակայություն) և վագինիզմի: Վերջինս նշանակում է սեռական ակտի ժամանակ հեշտոցի մկանների ախտաբանական ուժեղ սպազմ: Սեռական կյանքին ֆիզիոլոգիապես չնախապատրաստված պատանիները չեն կարող վերահսկել սերմնաժայթքումը: Վաղ սերմնաժայթքման ժամանակ պատանին կարող է ամոթ զգալ, խայտառակություն, նորմալ սեռական կյանքի անկարողություն: Այս հոգեբանական վնասվածքը կարող է երկար ուղեկցել հասունացող տղամարդուն:
Որքան էլ պարզ հնչի, առանց պաշտպանվելու սեքսի արդյունքը երեխայի բեղմնավորումն է: ՁԻԱՀ-ի տարածվածության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեռահասները ինչ-որ պատճառով չեն ցանկանում պաշտպանվել: Հղիությունը չպաշտպանված սեքսի ամենահաճախ հանդիպող հետևանքն է: Լավագույն դեպքում երիտասարդ ծնողներն ընտրում են երեխային կյանք տալը: Թեև վաղ հղիությունը կարող է ոչ այնքան էլ լավ անդրադառնալ երեխայի օրգանիզմի և հենց երիտասարդ մոր վրա, ծննդաբերելու որոշումը տվյալ իրավիճակում լավագույնն է: Վատագույն դեպքում իրականացվում է հղիության արհեստական ընդհատում, ինչը բերում է մոր առողջության ավելի լուրջ ֆիզիոլոգիական և հոգեբանական հետևանքների:
Սեռական հարաբերություններ տարբեր զուգընկերների հետ:
Յուրաքանչյուր մարդ ունի վերարտադրողական օրգանների իր միկրոֆլորան: Նորմայում այդ նորմալ և նույնիսկ օգտակար միկրոօրգանիզմների հավաքածուն պահպանում է մեր առողջությունը: Մեծ քանակությամբ սեռական զուգընկերների առկայությունը բերում է սեռական օրգանների նորմալ միկրոֆլորայի հավասարակշռության խանգարման: Վերարտադրողական համակարգի այսպիսի վիճակը բերում է անպտղության: Ընդ որում տվյալ դեպքում խոսքը վեներական հիվանդությունների մասին չէ:
Սակայն սեռական ցոփության ժամանակակից աշխարհում մենք հանդիպում ենք վարակիչ հիվանդություններ, որոնք ախտահարում են ինչպես սեռական օրգանները, այնպես էլ ողջ օրգանիզմը: Դրանցից մի քանիսով մարդը կարող է վարակվել նույնիսկ կենցաղային ճանապարհով: Մի քանի զուգընկերների հետ սեռական հարաբերությունների ժամանակ մեծանում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններով հիվանդանալու ռիսկը:
Հիմնականում տարածված են հետևյալ հիվանդությունները.
- ՄԻԱՎ,
- տրիխոմոնազ,
- միկոպլազմոզ,
- խլամիդիոզ,
- գոնորեա,
- ուրեապլազմոզ,
- սեռական հերպես,
- սիֆիլիս,
- մոնոնուկլեոզ:
ՄԻԱՎ (ՁԻԱՀ)՝ հիվանդությունը փոխանցվում է սեռական ճանապարհով, վարակված արյան փոխներարկման ժամանակ արյան միջոցով, մորից պտղին կամ կրծքի երեխային: Վարակվելուց հետո իմունային անբավարարության հետևանքով հիվանդի օրգանիզմում առաջանում են անդարձելի փոփոխություններ:
Գոնորեան շատ տարածված վարակ է, որը մեծահասակների մոտ փոխանցվում է սեռական ճանապարհով, իսկ երեխաները կարող են վարակվել կենցաղային շփման ճանապարհով: Տղամարդկանց մոտ հիվանդության դեպքում առաջանում են ուրետրիտի ախտանիշներ՝ միզատար խողովակից թարախային, լորձային արտադրություն, աճուկային ավշային հանգույցների մեծացում, միզարձակման դժվարացում: Կանանց մոտ հեշտոցից լորձային արտադրություն է լինում: Գոնորեան կարող է բերել անպտղության, կարող է ախտահարել հոդերը, սիրտը, աչքերը, ուղիղ աղին, բերանը, ըմպանը, մաշկը, ուղեղի թաղանթները:
Սեռական հերպեսը վարակ է, որը փոխանցվում է սեռական ճանապարհով, սակայն հնարավոր են բացառություններ: Կանանց հիվանդացությունը բարձր է: Դրսևորվում է սեռական շրթերի շրջանում այրող ցավերով: . Կանանց սպառնում է լուրջ գինեկոլոգիական հիվանդությունների առաջացմամբ: Տղամարդկանց մոտ տեղի է ունենում առնանդամի և միզատար խողովակի լորձաթաղանթի բորբոքում: Տղամարդը կարող է լինել վիրուսակիր, իսկ ախտանիշները հստակ չարտահայտվեն:
Սիֆիլիսը հիվանդություն է, որը կարող է երկար տարիներ չդրսևորվել: Հիվանդությունը շատ վտանգավոր է, քանի որ ախտահարում է բոլոր օրգաններն ու համակարգերը: Վաղ շրջանում առաջանում է կարծր շանկր՝ հստակ եզրերով անցավ խոցոտում: Հաջորդ շրջանը բնութագրվում է հանգույցների առաջացմամբ, տենդով, գլխացավով և հոդացավերով: Հաջորդող շրջանները բնութագրվում են օրգանիզմի շատ լուրջ ախտահարմամբ:.
Մարդու պապիլոմա վիրուսային վարակը լայն տարածում ունեցող հիվանդություն է, որով հիվանդացողները հաճախ «ակտիվ» սեռական կյանք են վարում: Պապիլոմա վիրուսային վարակը ժամանակին չբուժելու դեպքում բերում է արգանդի վզիկի, ինչպես նաև կոկորդի քաղցկեղի առաջացման:
Խլամիդիոզը, միկոպլազմոզը, ուրեապլազմոզը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ են: Այս վարակների ժամանակ ախտանիշները կարող են բացակայել: Նշված հիվանդությունները կարող են բերել անպտղության, արտահայտված բորբոքումների, հղիության ընթացքի բարդությունների առաջացման, երեխաների մոտ բնածին ախտաբանությունների առաջացման:
Հեպատիտ С-ն փոխանցվում է արյան միջոցով, ինչպես նաև սեռական հարաբերության ժամանակ: Վարակը բերում է լյարդի ցիռոզի առաջացման:
Մոնոնուկլեոզը հիմա շատ տարածված է: Այն հերպես վիրուսի ընտանիքների տարատեսակներից մեկն է:
Անբնական սեռական հարաբերությունը վտանգավոր է առողջության համար:
Գիտանականներն ապացուցել են, որ օրալ սեքսը վտանգավոր է առողջության համար: Բերանի խոռոչի և սեռական օրգանների միկրոֆլորան տարբեր են: Բերանի խոռոչի մեջ բազմաթիվ ախտածին (հիվանդածին) և պայմանական-ախտածին միկրոօրգանիզմներ են ընկնում: Սակայն բերանում գոյություն ունի պաշտպանական պատնեշ, որը կազմում են քմային օղի նշիկները՝պաշտպանելով մեր օրգանիզմը այդ մանրէների վնասակար ազդեցությունից: Օրալ սեքսի ժամանակ ախտածին միկրոօրգանիզմների ողջ հավաքածուն ընկնում է սեռական օրգանների վրա՝ բերելով վերջիններիս բորբոքման: Բացի այդ, եթե կինը հիվանդ է հերպեսի վիրուսով կամ ստրեպո-ստաֆիլոկոկային վարակով (օրինակ անգինայով), նրա սեռական զուգընկերոջ մոտ օրալ սեքսի ժամանակ կարող է ուրեթրիտ, պիելոնեֆրիտ, պրոստատիտ զարգանալ: Եթե տղամարդը մարդու պապիլոմա վիրուսի կրող է, ապա այդ վիրուսով կարող է վարակվել կինը օրալ սեքսի ժամանակ: Վարակումը կնոջ մոտ բերում է կոկորդի քաղցկեղի առաջացման: Ըստ բժիշկների վերջին ժամանակներում կոկորդի քաղցկեղի հիվանդացությունն աճել է երիտասարդ կանանց շրջանում: Անալ (հետանցքային) սեքսի ժամանակ սեռական ճանապարհով փոխանցվող վարակով վարակվելու ռիսկն ավելի մեծ է, քան հեշտոցային սեքսի ժամանակ: Ուղիղ աղին վարակի ներթափանցումից պաշտպանված չէ: Արյան մեջ վարակի արագ ներթափանցմանը նպաստում են նաև ուղիղ աղու կառուցվածքը, լորձաթաղանթի միկրովնասվածքները:
Այս ամենը ի վերջո կարող է բերել ուղիղ աղու քաղցկեղի առաջացման:
Բժիշկների կարծիքը կանանց և տղամարդկանց սեռական ժուժկալության վերաբերյալ:
Բժիշկները տարբեր աշխատանքներում գրում են կանանց և տղամարդկանց սեռական ժուժկալության անվտանգության մասին: Ժուժկալության անվտանգության հարցի հետ կապված կուտակված գիտելիքի բազայի և բժիշկների փորձի մասին կարելի է դիտարկումներ անել՝ հետևելով ժամանակակից բժիշկների՝ ուռոլոգների, սեքսոլոգների, վեներոլոգների, հոգեբույժների խորհրդատվություններին:
Կա կարծիք, որ մարդը կարող է որքան հարկավոր է ապրել առանց սեռական հարաբերությունների և այն բացարձակապես անվնաս է առողջության համար: Երկարատև ժուժկալության դեպքում սեռական էներգիան սուբլիմացվում է արվեստի, սպորտի կամ աշխատանքի մեջ:
Որոշ բժիշկներ պնդում են, որ որևէ փաստարկ չկա, որը կապացուցի ժուժկալության վնասը մարդու առողջության վրա: Ընդ որում, խոսքը ոչ միայն ժամանակավոր սեռական ժուժկալության մասին է, այլ նաև երկարատև:
Սեքսոլոգների կարծիքով 60 տարեկանից հետո տղամարդկանց ժուժկալությունը կարող է բերել պոտենցիայի լրիվ մարման, որը նույնպես ունի իր կենսաբանական և հոգևոր նշանակությունը:
Բ.գ.թ.,սեքսոլոգ, հոգեթերապևտ, հոգեբան Դիլյա Ենիկեևա .«Սխալ կարծիք կա, իբր նորմալ սեռական կյանքի բացակայությունը բերում է սպերմայի կանգի: Իրականում հարկադրված ժուժկալությունը առավելապես ազդում է տղամարդու հոգեկան քան ֆիզիկական վիճակի վրա: Բնությունը իմաստուն է գտնվել՝ տղամարդու օրգանիզմում ստեղծելով շատ արդյունավետ մեխանիզմ, որը նրան հնարավորություն է տալիս հարմարվել սեռական ժուժկալությանը: Հարկադրական ժուժկալության դեպքում կուտակվող սպերման, ելք փնտրելով, ուժեղացնում է սեռական գրգռվածությունը, և չնայած մեծ ցանկությանը, անհնարինության դեպքում օրգանիզմը սերմնահեղուկից ազատվում է գիշերային սերմնաժայքման միջոցով:
Հասուն տղամարդու մոտ՝ սեռական ժուժկալության դեպքում ամորձիների (գեղձերի) տոնուսը ընկճվում է, իսկ բարձր սեռական ակտիվության դեպքում նրանց գործունեությունն ուժեղանում է:
Եթե տղամարդու մոտ սովորական սեռական ակտիվությունը կտրուկ փոխվում է և հարկադրական ժուժկալություն է լինում , ապա սկզբում կուտակված սպերման ճնշում է սերմնաբշտերի պատերին և արտատար ծորաններին՝ուժեղացնելով սեռական գրգռվածությունը, ապա տեղի է ունենում գիշերային սերմնաժայթքում կամ սերմնահոսություն: Հետևաբար, սերմնահեղուկը հեռանում է, ռեզերվուարի պատերի վրա ճնշվածությունը նվազում է, և որոշ ժամանակ սեռական ժուժկալության հետևանքով առաջացած ճնշող զգացողությունները նվազում են : Ապա սպերման նորից կուտակվում է և ամեն ինչ նորից կրկնվում է: Այս փուլին հաջորդում է ամորձիների .գործունեության ընկճումը, որի արդյունքում սպերման այլևս ուժեղ չի ճնշում սերմնաբշտերի պատերին, և տեղի է ունենում բնական հարմարեցում: Սեռական երևակայությունները, սպոնտան էրեկցիան և գիշերային սերմնաժայթքումներն ավելի հազվադեպ են դառնում:
Երկարատև «սեռական աբստինենցիայի» շրջանից հետո (անհնարինության կամ ինչ-որ պատճառով հրաժարվելու դեպքում) տղամարդը չի կարող միանգամից վերականգնել իր սեռական կյանքի սովորական ռիթմը, քանի որ սեռական գեղձերն աշխատում են ընկճված ռեժիմով: Իսկ երբ նորից կանոնավոր սեռական կյանք վարելու հնարավորություն է ստեղծվում, ամորձիներն սկսում են գործել ողջ ծանրաբեռնվածությամբ և տղամարդու սեռական ունակությունները լրիվ չափով վերականգնվում են:
09.01.2019 Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
03.01.2022
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
10.12.2021
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
02.11.2021
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
13.10.2021
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
08.09.2021
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
30.08.2021
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
16.06.2021
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
04.06.2021
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
24.05.2021
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
01.04.2021
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
26.03.2021
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
18.03.2021
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
18.03.2021
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
03.03.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ