Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեքսոլոգիա

Արական եւ իգական բջիջները մշտական պաշտպանության կարիք ունեն. med.news.am

Արական եւ իգական բջիջները մշտական պաշտպանության կարիք ունեն. med.news.am

Ինչու՞ եմ ես աղջիկ, իսկ ինչու՞ ես դու՝ տղա։ Որն է մեր գենդերային դերի կենսաբանական խթանը, եւ ինչպես է այն ազդում մեր կյանքի վրա։ Մինեսոթայի համալսարանի աշխատակիցները փորձել են հասկանալ կենդանիների արու եւ էգ դառնալու մեխանիզմը, բայց դրա փոխարեն բացահայտել են մեր բոլորի ներսում առկա մշտական պայքարը։

 

Ըստ Developmental Cell ամսագրում վերջերս հրապարակված հետազոտության՝ սեռը որոշող բջիջները շարունակում են իրենց աշխատանքը մարդու ողջ կյանքի ընթացքում՝ պահպանելով նրա սեռական կողմնորոշումը եւ պաշտպանելով տվյալ մարդու սեռը այն բջիջներից, որոնք փորձում են վերածրագրավորել նրա սեռական կողմնորոշումը, հաղորդում է Medical Daily-ն։

 

«Ամորձիներում DMRT1 եւ ձվարաններում FOXL2 գեները համարվել են վերծանման հիմնական գործոններ, որոնք պատասխանատու են սեռական տարբերակման պահպանման համար։ Տվյալ հետազոտության մեջ մենք փորձել ենք ուսումնասիրել, թե ինչպես են բջիջները պահպանում սեռական տարբերակումները եւ ինչու է սեռի պահպանությունը պահաջում շարունակական պաշտպանություն»,- ասել է Մինեսոթայի համալսարանի Զարգացման կենսաբանության կենտրոնի տնօրեն, հետազոտության գլխավոր  հեղինակ Դեյվիդ Զարկովերը մամլո հաղորդագրության մեջ։

 

Սեռական կոմնորոշման հասկացողության մեջ առաջին բեկումնային առաջընթացը տեղի է ունեցել 1900 ականներին՝ սեռական քրոմոսոմների բացահայտմամբ։ Մինչ այդ կարծում էին, որ կինն է որոշում իր ժառանգի սեռը, այդ պատճառով Հենրի VIII թագավորը անհրաժեշտ է համարել ամուսնանալ վեց անգամ՝ իրեն արու զավակ պարգեւող կին գտնելու համար։

 

Կանանց մոտ երկու X քրոմոսոմ է, իսկ տղամարդկանց մոտ՝  X եւ Y։ Y քրոմոսի առկայությունը կամ բացակայությունն է որոշում երեխայի սեռը։

 

Կարծիք կար, որ գենդերային պայքարը դադարում է ձվարանում բեղմնավորումից հետո, բայց մկների վրա փորձարկումից հետո, հետազոտողները պարզել են, որ ձվարաններն ու ամորձիները մշտական պաշտպանության կարիք ունեն. դրանով էլ բացատրվում են գենդերային վերափոխումները։

 

Մկների վրա DMRT1-ի վերծանումը լավ ուսումնասիրելուց հետո հետազոտողների խումբը համարել է այն «օգնական» տղամարդու Sox9 գենի համար, որը որոշում է սեռը ծնունդից հետո։ Այս աշխատանաքի մյուս հատվածում գիտնականները փորձարկման համար «խլացրել» են այս գեները՝ պտղի ձեւավորման գործընթացը արականից  տեղափոխելով իգական տեսակի։ Իրենց այս բացահայտմամբ գիտնականները ցույց են տվել, որ արգանդում ներդրված սեռի հատկանիշների պահպանման գործընթացը  մշտական պաշտպանության կարիք ունի ողջ կյանքի ընթացքում։

 

Հետազոտության մյուս կարեւոր բացահայտումը DMRT1՝ ռետինային թթվի (ՌԿ) ազդանշանային համակարգի արգելակման ունակությունն է, որով այն կանխում է կանանց սեռական օրգանների զարգացման գործում ներգրավված գեների ակտիվացումը։

 

«Բջիջների միջեւ ՌԿ ազդանշանների փոխանցումը միանգամայն անհրաժեշտ է սերմի արտադրության եւ տղամարդկանց պտղաբերության համար։ Միեւնույն ժամանակ մենք բացահայտել ենք, որ  DMRT1-ի բացակայության դեպքում ՌԿ կարող է ակտիվացնել այնպիսի գեները, որոնք կարող են հանգեցնել արականից իգական տեսակի փոխակերպմանը»,-եզրափակել է Զարկովերը։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. 900igr.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ