Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեքսոլոգիա

Ինչպե՞ս հասնել օրգազմի

Ինչպե՞ս հասնել օրգազմի

Կար ժամանակ, երբ սեքսի մասին նույնիսկ ակնարկը համարվում էր անվայել, ուշադրությանը ոչ արժանի հիմարություն: Էլ չասենք կնոջ օրգազմի մասին… Այն պարզապես չկար, ինչպես եւ սեքսը: Այդ պատճառով տղամարդկանց եւ կանանց մեծամասնությունը չէր մտորում, թե ինչ կարելի է անել, որպեսզի նաեւ կինը հաճույք ստանա:

 

Հիմա գիտնականները շատ են խոսում կնոջ առողջության վրա օրգազմի բարերար ազդեցության մասին: Եթե կինը պարբերաբար օրգազմ է ապրում (զուգընկերոջ հետ կամ առանց), դառնում է ավելի ուրախ, խաղաղասեր, հանգիստ, մանրուքներից շատ չի բարկանում, բարձրանում է նրա դիմադրողականությունը, հազվադեպ են կանացի հիվանդություններ առաջանում, եւ, վերջապես, կյանքը վայելելու ավելի շատ առիթներ են ստեղծվում: Ցավոք, ոչ բոլոր կանայք են կարող օրգազմ ապրել կամ ոչ բավարար վառ կերպով են այն զգում: Իսկ ի՞նչ միջոցներ են հարկավոր կնոջը՝ օրգազմ ապրելու համար:

 

Հիմնականում առանձնացնում են կնոջ օրգազմի երկու տեսակ. ծլիկի եւ հեշտոցի: Զուգընկերոջ հետ միաձուլումից լիարժեք հաճույք ստանալու համար կնոջը հարկավոր է ճանաչել սեփական մարմինը: Ով ճանաչում է իր մարմինը, հաճելի եւ տհաճ շոյանքները, ավելի հեշտ է բացվում զուգընկերոջ առջեւ:

 

1. Փորձեք զուգընկերոջ հետ հասնել հեշտոցային օրգազմի

 

Սեքսի ժամանակ զուգընկերոջն անհրաժեշտ է շոյել ծլիկը, իսկ երբ հեշտոցը խոնավանա, կարելի է անցնել գործողության: Զույգը պետք է այնպիսի դիրքեր ընտրի, որոնք անմիջականորեն ուղղված են G կետի գրգռմանը:

 

2. Սեքսում Տանտրայի տարրեր մտցրեք

 

Հայտնի է, որ յուրաքանչյուր սեքսը էներգիայի փոխանակում է, եւ սեքսից առավելագույն հաճույք ստանալու համար հարկավոր է մեծացնել այդ էներգիայի հոսքը: Տանտրա-յոգայում գոյություն ունի «էներգիայի տատանում» եզրույթը: Փորձեք սեքսի ժամանակ որովայնի մկանները լարել: Հիշեք՝ ինչպես են իրենց դրսեւորում այդ մկանները, երբ ուզում եք պառկած դիրքից նստել: Զգացեք այդ թրթռոցը:

 

3. Փորձեք խթանիչներ

 

Կանգ առնենք ամենից պարզ եւ մատչելի միջոցների վրա: Հիլով սուրճը խթանիչ պատրաստելու ամենից հայտնի եւ պարզ տարբերակն է: Սուրճն առույգացնում է, իսկ հիլի սերմերն ու պտուղները նվազեցնում են կոֆեինի ազդեցությունը եւ խթանում սեռական ակտիվությունը: Մեկ թեյի գդալ սուրճը խառնեք նույնքան հիլի հետ եւ եփեք, ինչպես սովորական սուրճը: Շաքարավազն ու կաթը՝ ըստ ճաշակի:

 

Լավ խթանիչ է ժենշենի թեյը՝ իմբիրով: Ժենշենը բարերար ազդեցություն է ունենում սեռական առողջության վրա, իսկ իմբիրում պարունակվող եթերային յուղերը բարելավում են սեռական օրգանների արյան շրջանառությունը: Այս ըմպելիքն օգտակար է նաեւ տղամարդկանց համար. բարելավում է կարողականությունը (պոտենցիան):

 

4. Հիշեք ձեր մասին

 

Ինտիմ հարաբերությունների ժամանակ փորձեք մտածել ձեր մասին, այն մասին, թե ինչ եք զգում: Շատ կանայք սիրում են հաճույք պատճառել՝ մոռանալով իրենց մասին: Դա գովելի է, բայց ոչ միշտ է ճիշտ: Տղամարդիկ սիրում են հետեւել կնոջ արձագանքին, այն հաճույքին, որ նրան պատճառում են: Այդպիսով, տղամարդկանց մոտ բարձրանում է ինքնագնահատականը եւ ուժգնանում սեփական հաճույքը:

 

5. Աշխատեք լիարժեք թուլանալ

 

Պետք չէ սեքսով զբաղվել, եթե անհանգստացած եք ինչ-որ խնդիրների պատճառով եւ այդ պահին զբաղված եք դրանց լուծման ուղիները փնտրելով: Համաձայն ենք, որ երբեմն դժվար է շեղվել, սակայն օրգազմ կարելի է ապրել միայն լիարժեք թուլանալու դեպքում, երբ ձեր ուղեղը գոնե ժամանակավորապես ազատ է խնդիրներից եւ ավելորդ մտքերից:

 

Մի մտածեք այն մասին՝ ինչպիսի տեսք ունեք, ինչ կմտածի ձեր մասին զուգընկերը, արդյոք բարձր չեք տնքում: Իրապես թուլացեք եւ վայելեք:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

27.01.2015

Հարգելի armen,դժվար է պատկերացում կազմել խնդրի մասին,ներկայացված ինֆորմացիան բավականին  քիչ է: Եթե ապրում եք սեռական կյանքով և չպաշտպանված սեռական հարաբերություններ եք ունեցել,ապա հնարավոր է առկա է սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիա: Հնարավոր է դրանք պապիլոմաներ են:Հարկավոր է դիմել վարակաբանի համալիր հետազոտություն անցնելու համար:

Մեդ-Պրակտիկ

27.01.2015

Հարգելի nare,չբերության դեպքում հարկավոր է,որ Ձեր ամուսինը նույնպես հետազոտվի:Պրակտիկայում հաճախ է հանդիպում,երբ զույգը առողջական խնդիրներ չունի,սակայն հղիություն չկա: Հղիանալու մեծ ցանկությունը,լարվածությունը միայն խոչընդոտում են: Աշխատեք չմտածել այդ մասին,զբաղվեք Ձեր առօրյայով և ժամանակի ընթացում առանց որևէ միջոց կիրառելու ամեն ինչ կստացվի:Ի վերջո կան բազմաթիվ մեթոդներ չբերությունը բուժելու համար:

armen

12.01.2015

Barev cez bjishk jan es 22 tarekanem arnandamis vra haytnvelen gndikner inchic karoxe linel ev vonc bujem ,shnorhakalutyun naxapes

nare

11.01.2015

barev bjishk,es arden 1 tari e amusnacacem,bay chem hxianum,im mot amen inch normal e,inch xorhurd ktayiq?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ