Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեքսոլոգիա

Ինչպե՞ս կանխել հոմոսեքսուալության տարածումը

Ինչպե՞ս կանխել հոմոսեքսուալության տարածումը

Հոմոսեքսուալությունը՝ դա (հուն. հոմո ὁμός -նույն, և լատ. sexsus-սեռ) սեփական սեռի ներկայացուցիչների նախընտրությունն է որպես օբեկտ սիրային փոխհարաբերությունների, էրոտիկ մղման և/կամ սեքսուալ զուգընկերային հարաբերությունների: Որոշ մասնագետներ տարբերում են բնածին հոմոսեքսուալություն՝ այսպես կոչված կորիզային ձև, երբ առաջացման մեջ դերակատարություն ունեն սեքսուալ վարքը կարգավորող գլխուղեղային կենտրոնների առանձնահատուկ տիպի գործունեությունը,  տրանզիտոր և փոխարինող հոմոսեքսուալություն՝ որն ունի անցողիկ բնույթ և պայմանավորված է հակառակ սեռի ներկայացուցիչների բացակայությամբ և նևրոտիկ հոմոսեքսուալություն՝ երբ հետերոսեքսուալ սեռական մղման ռեալիզացիան արգելակվում է հոգեբանական պատճառներով:

 

Վերջին 3 տեսակների դեպքում անհատը, նույնիսկ   ունենալով միասեռ հարաբերություններ, գրեթէ միշտ ունենում է հետերոսեքսուալ ֆանտազիաներ: Արտասահմանյան գրականության մեջ կիրառվում է իրավիճակային հոմոսեքսուալությունը տերմինը (situational homosexsuality) , այն կապված չէ սեռական օրիենտացիայի հետ, այլ դրսևորվում է որոշ մարդկանց մոտ ,որոնք երկար ժամանակ գտնվում են միասեռ կոլեկտիվներում, որտեղ բացակայում են հակառակ սեռի ներկայացուցիչները (բանակ, ազատազրկման գաղութներ,տևական նավարկություններ ): Բացի այդ այդպիսի իրավիճակային միասեռ հարաբերություններ կարող են դիտվել դեռահասային տարիքում (դեռահասային հոմոսեքսուալություն), երբ արդեն ձևավորվում է սեռական պահանջմունք՝ սակայն դեռ չկա հակառակ սեռի հետ փոխհարաբերությունների փորձ:

 

Ինչպե՞ս է մարդը դառնում հոմոսեքսուալ.

 

Գոյություն ունեն հետևյալ տեսակետները

 

  1. այն անհատին տրված է ի սկզբանե (բնության կողմից)՝ ինչպես ճակատագրի անբաժանելի մաս, ինդիվիդուալ զարգացման ընթացքում միայն ի հայտ է գալիս և ռեալիզացվում. 
  2. հոմոսեքսուալությունը ձևավորվում է միջավայրով և դաստիարակությամբ՝ մանկության տարիքում տարած ապրումների, ընտանեկան պայմանների ազդեցությամբ, դեռահասին՝ հասակակիցների կամ մեծերի կողմից գայթակղման ճանապարհով, 
  3. հոմոսեքսուալությունը հանդիսանում է անհատի ինքնազարգացման ընթացքում գիտակցված ընտրության արդյունք:

 

Դեռահասի հոմոսեքսուալ օրիենտացիայի ձևավորումը ընթանում է 3 փուլով. առաջին փուլում գիտակցում է (կարծում է), որ ունի նույն սեռին ուղղված էրոտիկ հետաքրքրություն – առաջին անգամ կասկածում է իր հոմոսեքսուալության վերաբերյալ – ունենում է հոմոսեքսուալ կոնտակտ և ձևավորվում է համոզմունք սեփական կողմնորոշման մասին: Ահա այս մեխանիզմների և փուլերի իմացությունը կարող է մեզ  հնարավորություն տալ կանխելու այն դեռահասների հոմոսեքսուալ կողմնորոշման ձևավորումը, որոնք դեռևս գտնվում են ներքին հակասության մեջ, որոնք ունենում են հոմոսեքսուալ մտքեր և ֆանտազիաներ, սակայն չեն իրականացրել դրանք (քանի որ նույնիսկ մեկ անգամը կարող է ճակատագրական լինել):

 

Պետք է ուշադրության կենտրոնում պահել (ծնողների, մանկավարժների և հասարակության այլ ներկայացուցիչների կողմից) խոցելի տարիքային խմբում (12-16) գտնվող դեռահասներին՝ հոմոսեքսուալ կողմնորոշում ունեցող հասակակիցների կամ մեծահասակների կողմից սեռական գայթակղության չենթարկվելու առումով, արգելափակել հոմոսեքսուալություն քարոզող կամ խրախուսող տեղեկատվությունը, երևույթի հրապարակայնացումը (վերոհիշյալ տեսակետն են հայտնում նաև անվանի արևմտյան սեքսոլոգները), քանի որ դեռևս  սեռական կողմնորոշման հստակեցման, ձևավորման փուլում գտնվող անհատների համար այն կարող է որոշիչ լինել:

Հեղինակ. Սևադա Հակոբյան
Սկզբնաղբյուր. Sexology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Սեռական կյանք Ուռուցքաբանություն
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am

Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
Սեքսուալություն հասկացությունը. urolog.am
Սեքսուալություն հասկացությունը. urolog.am

Այսպիսով, ի՞նչ է սեքսուալությունը: Իրականում սեքսուալությունը պարզապես մարդու բնավորության գիծ չէ, որը նրան տրված է ծնված օրվանից, այլ նրա որակների հավաքածու է, որի շնորհիվ նա գրավում է շրջապատի մարդկանց: Սեփական սեքսուալության...

Սեռական հոգեբանություն (ակնարկ). urolog.am
Սեռական հոգեբանություն (ակնարկ). urolog.am

Սեռական բժշկությունը հատուկ ուղղություն չէ, հոգեբանության մաս է կազմում, սակայն կարևոր է թե՛ մարմնական և թե՛ հոգեբանական բժշկության ցանկացած ոլորտում բուժական և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ժամանակ...

Ուրո-անդրոլոգիա
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am

Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...

Ուրո-անդրոլոգիա ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Որո՞նք են վաղ սեռական կյանքի վտանգները (The risks of early sexual activity). urolog.am
Որո՞նք են վաղ սեռական կյանքի վտանգները (The risks of early sexual activity). urolog.am

Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am

Սեքսը կարող է բացակայել կնոջ կյանքում տարբեր պատճառներով: Որոշներն այն ընդունում են որպես փաստ, որի հետ պետք է հաշտվել և սպասել «մինչև լավ ժամանակներ», մյուսները տագնապում են: Կան նաև այնպիսիները, ովքեր սեքսից...

Սեռական կյանք
ԱՄՆ-ում հավանություն են տվել «կանացի վիագրայի» արտադրությանը. 1in.am
ԱՄՆ-ում հավանություն են տվել «կանացի վիագրայի» արտադրությանը. 1in.am

ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության հարցերով վարչությունը տվել է ֆլիբանսերին դեղի արտադրության թույլտվություն, որն ունի կանացի աֆրոդիզիակի հատկություններ։ Այս մասին հայտնում է BBC-ն...

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ Լրահոս կանանց համար
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am

Դիսպարեունիան ցավով ուղեկցվող սեռական ակտ է, որով տառապում են բազմաթիվ կանայք, ովքեր, սակայն, չեն կիսվում իրենց խնդիրներով՝ չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի բուժումը շատ պարզ է եւ...

ԿԻՆ: Ինտիմ
Ամենատարօրինակ սեռական շեղումներ. 1in.am
Ամենատարօրինակ սեռական շեղումներ. 1in.am

Սեռական նախասիրությունների և սեռական կյանքի այլ ինտիմ մանրամասների մասին ընդունված չէ խոսել պարկեշտ հասարակությունում, սակայն արգելված պտուղը քաղցր է, և մարդիկ...

Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)
Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)

Տղամարդու պոտենցիայի (էրեկցիայի) հետ կապված դժվարությունները բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեռական ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն...

Սեռական կյանք Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Արական եւ իգական բջիջները մշտական պաշտպանության կարիք ունեն. med.news.am
Արական եւ իգական բջիջները մշտական պաշտպանության կարիք ունեն. med.news.am

Ինչու՞ եմ ես աղջիկ, իսկ ինչու՞ ես դու՝ տղա։ Որն է մեր գենդերային դերի կենսաբանական խթանը, եւ ինչպես է այն ազդում մեր կյանքի վրա։ Մինեսոթայի համալսարանի աշխատակիցները փորձել են հասկանալ կենդանիների...

Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում. սեռական կարողության խանգարման պատճառները. ankakh.com
Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում. սեռական կարողության խանգարման պատճառները. ankakh.com

Սեռական կարողության խանգարումը` իմպոտենցիան, ժամանակակից բժշկությունն անվանում է էրեկտիլ դիսֆունկցիա, այսինքն՝ գրգռվածության խանգարում...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ