Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան և վարքի խանգարումներ

Պատրանքներ

Պատրանքներ

Պատրանքները բավականին հաճախ հանդիպող հոգեախտաբանական երևույթներից են։ Դրանք, մի կողմից, հաճախ հանդիպում են հոգեպես առողջ մարդկանց շրջանում, իսկ մյուս կողմից` սահմանակցում են, թերևս, ամենալուրջ հոգեախտաբանական խանգարումներին՝ ցնորքներին։


Պատրանքներն իրական առարկաների ու երևույթների սխալ ընկալումներն են, որոնց ժամանակ իրականը միախառնվում է հիվանդագինին։ Իրականում գոյություն ունեցող օբյեկտի (առարկայի) պարտադիր առկայությունը ցնորքների հետ տարբերակիչ չափանիշներից է։ Որպես նպաստող, նախատրամադրող գործոններ կարող են դիտվել աֆեկտիվ լարվածությունը, գիտակցության աֆեկտիվ նեղացումը և աֆեկտիվ դիրքորոշումը։ Կարևոր նշանակություն ունեն ենթագիտակցական սպասումները, մտավախությունները։


Հոգեկան պատրանքները դասակարգվում են երեք հիմնական ձևի՝

  1. Աֆեկտիվ պատրանքներ,

  2. Վերբալ պատրանքների,

  3. Պարեյդոլիկ պատրանքներ։

 

Պատրանքները բավականին հեշտ է շփոթել ցնորքների և մետամորֆոփսիաների հետ։ Հարկ է հիշել, որ մորֆոփսիաների ժամանակ աղավաղվում է իրական առարկաների ճանաչումը, և ոչ թե ընկալվում են գոյություն չունեցող առարկաներ (ինչը բնորոշ է ցնորքներին)։ Սրանով մորֆոփսիաները տարբերվում են նաև պատրանքներից, որոնց ժամանակ տեղի է ունենում ոչ թե աղավաղում (աղճատում), այլ ընկալման խաբկանք, սխալ, կեղծ ընկալում։

 

Հոգեպես առողջ մարդիկ աֆեկտիվ լարվածության, հյուծվածության և մի շարք այլ պայմաններում կարող են վերապրել տեսողական, լսողական և այլ պատրանքներ։ Սակայն, այդ երևույթները կարճատև են, անցողիկ և քննադատորեն գնահատվում են անհատի կողմից։ Քննադատության առկայությունը հիմնական տարբերակիչ չափանիշ է հիվանդների և առողջների միջև։

 

Ըստ զգայարանի, որի դաշտում առաջանում են պատրանքներ, դրանք լինում են տեսողական, լսողական, համի, հոտի և այլն։

Հեղինակ. Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Սկզբնաղբյուր. Հոգեբուժություն
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. joyreactor.cc
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պարանոյա
Պարանոյա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ