Հոգեկան և վարքի խանգարումներ
Շիզոֆրենիան երբեմն դրսևորվում է սեքսուալ գանգատներով. սեքսապաթոլոգ
«Երբեմն որոշ հոգեկան հիվանդություններ, որոնք ունեն գաղտնի ընթացք, անհատի մոտ արտահայտվում են սեքսուալ խանգարումներով :
Առաջին հայացքից հիվանդը գանգատվում է այս կամ այն սեքսուալ խնդրից, բայց որոշակի ժամանակահատված հետո հիվանդի մոտ սկսում են ի հայտ գալ հոգեկան շեղման նշաններ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:
Նրա խոսքերով՝ երբ հիվանդները դիմում են սեքսուալ այս կամ այն խնդրով, առաջինը պետք է հասկանալ, թե այդ հիվանդության տակ թաքնված չէ՞ հոգեկան խանգարում: Մասնագետն ասաց նաև, որ այդպիսի հիվանդների մոտ խնդիրները դրսևորվում են մինչև 30-35 տարեկան հասակը.
«Ամենահաճախ հանդիպող հոգեկան հիվանդությունը՝ շիզոֆրենիան, երբեմն անհատի մոտ դրսևորվում է սեքսուալ գանգատներով: Հիվանդը սկսում է գանգատվել էրեկտիվ դիսֆունկցիայից: Որոշակի ժամանակահատված հետո սկսում են դրսևորվել սեքսուալ մի շարք խանգարումներ»:
Մասնագետի մեկնաբանությամբ՝ հաճախ այդպիսի հիվանդները տառապում են տարիներով, ժամանակի ընթացքում դա խորանում է, քանի որ բժիշկները չգիտեն հիվանդության արմատները: Հիվանդների մոտ սկսում են դրսևորվել սեներթոպատիկ համախտանիշներ՝ սեռական օրգաններում դիսկոմֆորտի զգացողություններ, որոնք որոշակի ժամանակահատված հետո արդեն անատոմիական շեղումների հիմք կարող են լինել.«Սկսում է զարգանալ պատրանքների, տեսողական կամ լսողական զառանցանքների փուլը, այն կարող է արտահայտվել անհիմն խանդի տեսարաններով, և դա կամաց-կամաց կարող է կրել պրոգրեսիվ բնույթ՝ կապված հիվանդության զարգացման հետ»:
Սևադա Հակոբյանն ասաց նաև, որ մեր իրականության մեջ հաճախ բարեկամները կամ մտերիմները չեն ուզում ընդունել, որ իրենց հարազատը հոգեկան հիվանդություն ունի, որը սկզբնական շրջանում դրսևորվում է սեքսուալ խանգարմամբ: Եթե բժիշկը փորձում է նրանց բացատրել կամ ուղղորդել ավելի լայնածավալ հոգեբուժական օգնության տրամադրմամբ, հիվանդը դա չի ընդունում: Հետագայում նա հրաժարվում է նաև ընկերների, հարազատների հետ շփումից: Մինչդեռ հիվանդության ժամանակին հայտնաբերման դեպքում հնարավոր է այն հեշտությամբ բուժել. «Նման դեպքերում անհրաժեշտ է հոգեբանի և սեքսապաթոլոգի համատեղ աշխատանք: Սկզբնական շրջանում դժվար է ախտորոշումը, սակայն կա մի բան՝ նման մարդիկ շատ ավելի խոցելի են սեփական սեռական օրգանների և սեռական ֆունկցիայի նկատմամբ: Այդ է պատճառը, որ հոգեկան խանգարումների սկզբնական նախանշանները սկսում են դրսևորվել սեռական խանգարումների միջոցով»:
07.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ