Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է զարգանում, և ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոնի:  Հասունացման շրջանում ձվաբջիջներն ավելի քիչ են՝ 350-400 հազար, իսկ 37 տարեկանում՝ 25,000-ից ավելի պակաս: Ձվաբջիջների քանակի նվազմանը զուգահեռ՝ իջնում է նաև նրանց որակը, շատանում են անեուպլոիդ բջիջները, որոնց քրոմոսոմային կազմը փոփոխված է, և ընդունակ չէ ձևավորելու կենսունակ էմբրիոններ:


ԱՄԲ հաջողությունը որոշվում է ոչ թե ծրագրին մասնակցող բուժառուի տարիքով, այլ ձվաբջիջների դոնորի տարիքով:


Ձվաբջիջների քանակի և որակի նվազումից զատ, տարիքի հետ, նաև առաջանում են այլ խնդիրներ՝ զարգացող և պրոգրեսիվող գինեկոլոգիական հիվանդություններ (էնդոմետրիոզ, արգանդի միոմա և այլն), ինչպես նաև ակտիվանում են քրոնիկ հիվանդությունները: Դրանք խանգարում են ոչ միայն բեղմնավորմանը, այլ նաև հղիության պահպանմանը, բարձրացնում են մոր և պտղի բարդությունների զարգացման հավանականությունը:


Ներկայում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները թույլ են տալիս լուծել ուշ մայրության խնդիրը, և օգնում կնոջն ունենալ առողջ երեխա` իր կողմից պլանավորած տարիքում:


Այս մեթոդի ժամանակ երիտասարդ տարիքում կնոջից վերցվում է առողջ կենսանյութ, այն կրիոկոնսերվացվում է և պահպանվում կրիոբանկում: Ձվաբջիջներն այդպես կարող են պահպանվել երկար ժամանակ՝ չկորցնելով իրենց սկզբնական հատկությունները (սառեցումից հետո օգտագործելիս ձվաբջիջների կենսունակությունը 95 տոկոս է կազմում): Կենսաբանական տարիքը համապատասխանում է ձվաբջիջները վերցնելու ժամանակ տարիքին:

Քանի որ ձվարանային պաշարը ավեի ինտենսիվ սկսում է նվազել 35-37 տարեկանում, ուստի հետագա վերարտադրողական պլանները հաջողությամբ իրականացնելու համար առավել նպատակահարմար է դիմել ձվաբջիջների սառցապահպանմանը մինչև 35 տարեկանը։


Իսկ թե ինչպես է դա կատարվում և ինչից սկսել, մանրամասն կներկայացվի տեսահոլովակի միջոցով։

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ