Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են զգալի ֆիզիկական և հորմոնալ փոփոխությունների։

Աղջիկների սեռական հասունության գործընթացը սկսվում է առաջին դաշտանից առնվազն երեք տարի շուտ, երբ բարձրանում է սեռական հորմոնների մակարդակը՝ օրգանիզմում առաջացնելով մի շարք փոփոխություններ, որոնք արտահայտվում են երկրորդային սեռական հատկանիշների ի հայտ գալով։  

Մոտավորապես 9-10 տարեկանից՝ սեռական հասունացման առաջին փուլում, սկսում են նկատվել կաթնագեղձերի զարգացման և աճի նշաններ, նաև  նկատվում է թևատակերում, ցայլքի շրջանում՝ մազերի աճ, մոտավորապես 12 տարեկանում սկվսում է առաջին դաշտանը (մենարխե)։

14-16 տարեկանում՝ սեռական հասունացման երկրորդ փուլում, վերջնականապես ձևավորվում են կաթնագեղձերը, ձևավորվում է կանացի տիպի մազածածկույթը, և կարգավորվում են ձվազատմամբ ընթացող դաշտանաին ցիկլերը։

Ի՞նչ է դաշտանային ցիկլը։

Դաշտանային ցիկլը կնոջ օրգանիզմում հորմոնալ և ցիկլիկ փոփոխությունների ամբողջությունն է, որը նախապատրաստում է օրգանիզմը հղիության համար։

Եթե հղիություն տեղի չի ունենում, օրգանիզմը վերադառնում է իր սկզբնական վիճակին, և սկսում է նոր դաշտանային ցիկլ։ Դաշտանային ցիկլը կարգավորվում է հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարաններ համակարգի փոխկապակցված աշխատանքով։

Դաշտանը (menstruation) դաշտանային ցիկլի մի մասն է, արգանդի լորձաթաղանթի՝ էնդոմետրիումի, ֆունկցիոնալ շերտի շերտազատումը։

Որքա՞ն է դաշտանի նորմալ տևողությունն այդ տարիքում։

Դաշտանային ցիկլի տևողությունը չափվում է դաշտանի առաջին օրվանից մինչև հաջորդ դաշտանի սկիզբը, և տևում է միջինը մոտավորապես 28 օր։ Նորմալ են համարվում նաև դաշտանային ցիկլի տատանումները՝ 21-35 օր։ Դաշտանի միջին տևողությունը 3-7 օր է, արյան կորստի ծավալը՝ 40-80 մլ։

Ինչպիսի՞ շեղումներ կարող են դիտվել։
 
Դեռահասների առաջին դաշտանից հետո երկու տարվա ընթացքում դաշտանային ցիկլերը կարող են լինել անկանոն։ Դա պայմանավորված է հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարաններ համակարգի դեռևս լիովին չհաստատված փոխկապակցությամբ և դրանով պայմանավորված հորմոնալ տատանումներով։

Խանգարումները կարող են լինել ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով, սթրեսի կամ կլիմայի փոփոխության պատճառով և արտահայտվել տարբեր կերպ. դաշտանի բացակայություն՝ վեց ամսից ավելի (ամենորեա), դաշտանային ցիկլի կարճ տևողություն՝ 21 օրից պակաս, կամ հակառակը՝ այն տևում է 45 օրից ավելի, դաշտանը՝ առատ, 7 օրից ավելի։ Միաժամանակ, կարող է լինել ընդհանուր թուլություն, գլխապտույտ, կամ սակավ դաշտան (արյան քանակը քիչ է), դաշտանն ուղեկցվում է ցավով, սրտխառնոցով, փսխումով:

Նման խնդիրների դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի։

Դեռահասների գրագետ սեռական կրթությունը, առողջ, ակտիվ ապրելակերպի և հանգստի միջև հավասարակշռություն հաստատելը, ճիշտ հիգիենայի պահպանումը, շատ կարևոր է դեռահասի բարեկեցության համար։

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ