Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am

Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am

Ինչի՞ հաշվին է ավելանում կնոջ քաշը հղիության ընթացքում։

Բոլորին հայտնի է, որ հղիությունն ուղեկցվում է կնոջ քաշի ավելացմամբ: Բացի պտղի քաշից, կնոջ քաշի ավելացման հիմնական «մեղավորներն» են արգանդի և կրծքագեղձերի մեծացումը, ընկերքի և ամնիոտիկ հեղուկի առաջացումը, կնոջ շրջանառվող արյան ծավալի, արտաբջջային հեղուկի քանակի, պահեստային ճարպային հյուսվածքի ավելացումը:

Ձեռքբերված առողջ կիլոգրամները մեծավ մասամբ կախված են մինչև հղիությունը կնոջ քաշից և պտուղների քանակից:

Որքա՞ն է հղի կնոջ քաշի խորհուրդ տրվող ավելացումը։

Խորհուրդ տրվող քաշի ավելացումն այժմ հարաբերակցվում է մարմնի զանգվածի ինդեքսի հետ (ՄԶԻ-ն հավասար է քաշ /կգ, հասակ քառակուսի /մ քառակուսի):

Ինչպե՞ս է հաշվարկվում քաշի ընդունելի ավելացումը։

Կարող եք հենց այս պահին հաշվել ՄԶԻ-ն: Եթե ՄԶԻ-ն փոքր է 18, 5 կգ/մ քառակուսուց, ապա ընդունելի քաշի ավելացումը կազմում է 13-18 կգ:

  • ՄԶԻ 18,5-24,9 կգ/մ քառակուսու դեպքում՝ 11-16 կգ:
  • ՄԶԻ-ի 25-29,9 կգ/մ քառակուսու դեպքում՝ 7-11 կգ:
  • ՄԶԻ-ն 30 կգ/մ քառակասուց մեծ լինելու դեպքում՝ 5-9 կգ:


Նորմալ ՄԶԻ-ի դեպքում (18,5-24,9 կգ/մ քառակուսի) ինչպիսի՞ն է քաշի ավելացումը՝ ըստ եռամսյակների.

  • Առաջին եռամսյակում՝ 450-2000 գ
  • Երկրորդ եռամսյակում՝ 450-900 գ/շաբաթ,
  • Երրորդ եռամսյակում՝ 450-900 գ/շաբաթ:


Իհարկե, ներկայացված են միջին վիճակագրական տվյալներ, որոնց դեպքում հաշվի չեն առնվել մոր և պտղի անհատական առանձնահատկությունները:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ