Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am
Ե՞րբ է սովորաբար զգացվում պտղի խաղը
Առաջին հղիության ժամանակ ապագա մայրիկը պտղի խաղը զգում է հղիության 20 շաբաթական ժամկետում, իսկ կրկնակի հղիությունների ժամանակ ՝ 18-րդ շաբաթից։ Պտղի շարժողական ակտիվությունն աստիճանաբար ավելանում է, գագաթնակետին հասնում է 24-32-շաբաթական ժամկետում, իսկ երբ մոտենում է ծննդաբերությունը, պակասում է։
Ինչպիսի՞ն է պտղի խաղի նորման
Պտուղը մայրիկի որովայնում շարժվում է անընդհատ։ 20 շաբաթական ժամկետում պտուղն օրը մինչև 200 շարժում է կատարում, իսկ 28-32 շաբաթում շարժումների քանակը հասնում է մինչև 600-ի։ Բնականաբար, մայրիկը զգում է դրանց փոքրիկ մասը միայն։
Օրինակ, քսանութ շաբաթ և ավելի ժամկետում հղին մեկ ժամում 4-8 անգամ է զգում խաղը։ Երրորդ եռամսյակում մայրիկը տարբերում է պտղի ակտիվության և հանգստի ռիթմերը։ Պտուղն առավել ակտիվ լինում է երեկոյան 7-ից մինչև առավոտյան 4-ը, իսկ հանգիստը՝ առավոտյան 4-ից մինչև 9-ը։
Բնականաբար, մայրիկի տրամադրությունն ազդում է խաղի վրա։ Օրինակ, երբ հղին հուզվում է կամ ուրախանում, պտուղն ավելի է ակտիվանում և՝ հակառակը։ Երբ հղին ֆիզիկապես ակտիվ է, պտուղը հանգիստ է լինում։ Պտղի խաղը փոխվում է նաև՝ պայմանավորված հղիի սնվելով, հատկապես, երբ հղին քաղցր է օգտագործում։ Պտղի խաղն ապագա բալիկի «զրույցն» է մայրիկի հետ, որը կարող է խոսել պտղի ներարգանդային վիճակի և ոչ բարենպաստ ընթացքի մասին: Հետևաբար, պետք է հետևել այդ «զրույցին» և ուշադիր լինել։
Պտղի բավարար խաղի գնահատման մեթոդները
Ամենապարզ տարբերակը հենց հղիի կողմից շարժումները հաշվելն է։ Քսանութ շաբաթից հետո հղին տասներկու ժամվա ընթացքում հաշվում է շարժումները։ Մինչև 12 ժամը 10 խաղ զգալուց հետո հաշվելը դադարեցվում է։ Եթե այդ ժամանակահատվածում 10 խաղից պակաս է լինում, պետք է դիմել բժշկի։
Պտղի խաղի գնահատման մեթոդներից է Սադովկսու մեթոդը. երեկոյան ժամը 19-ից մինչև 23-ը հղին պառկում է ձախ կողքին ու հաշվում պտղի շարժումների քանակը։ Եթե մեկ ժամում զգում է տասը և ավելի շարժում, ուրեմն պտուղն ակտիվ է, դրանից պակասը գնահատվում է որպես ակտիվության խանգարում, և պետք է դիմել բժիշկի։
Մանկաբարձ-գինեկոլոգների համար հավասարապես անհանգստացնող են ինչպես պասիվ, այնպես էլ չափազանց ակտիվ, բուռն խաղը։ Տվյալ իրավիճակները խոսում են պտղի անբարենպաստ վիճակի մասին։
Պտղի ակտիվության փոփոխությունները
Արտաքին պայմանները ևս կարող են ազդել պտղի ակտիվության վրա։ Օրինակ, երբ կինը պառկում է մեջքի վրա, ստորին սիներակի ճնշման հետևանքով թթվածնի քաղց է առաջանում պտղի մոտ, և նա սկսում է ակտիվ խաղալ։ Կամ, երբ հղին փորը սեղմող, ոտքը ոտքին գցած, առաջ թեքված դիրքում է, պտուղն իր ակտիվությամբ ստիպում է մայրիկին դիրքը փոխել։ Նմանատիպ իրավիճակ է առաջանում, երբ պտուղը սեղմում կամ ճզմում է պորտալարի գալարները՝ սահմանափակելով արյան հոսքն ու թթվածնի մուտքը, սկսում է ակտիվ շարժվել, փոխել դիրքը՝ պորտալարով արյան հոսքը վերականգնելով։
Եթե 28 շաբաթից հետո երեք ժամվա ընթացքում խաղը բացակայում է, հղին կարող է քաղցր ուտել, պառկել ձախ կողքի, կես ժամ հետևել։ Եթե խաղը դեռ բացակայում է, պետք է դիմել բժշկի՝ հետազոտվելու նպատակով։
Թույլ կամ եզակի խաղը պտղի անբարենպաստ վիճակի մասին է խոսում, ուստի այդ դեպքում ևս ճիշտ է բժշկին դիմելը։
Ի՞նչ հետազոտություններ են պետք պտղի խաղի գնահատման համար
Պտղի վիճակի գնահատման համար լսում են պտղի սրտի զարկերը, կատարում պտղի գերձայնային հետազոտություն, դոպլերոմետրիա, կարդիոտոկոգրաֆիա։
Պտղի խաղը կարևոր է ո՛չ միայն նրա վիճակի գնահատման համար, այլ նաև ապագա ծնողների հետ հուզական կապ է։ Մայրիկի որովայնում փոքրիկի խաղն անմոռանալի, աննման զգացողություն է, որը կինը կարողանում է զգալ իր կյանքի միայն այդ կարճ, բայց հաճելի ժամանակահատվածում։
|
Կարդացեք նաև
Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...
Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:
Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...
Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը
Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...
Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:
Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...
Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...
Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...
Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...
Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...
Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...
Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...
Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...
Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն