Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հղիների սննդակարգն ամռանը. հարցազրույց Սոֆի Մինասյանի հետ. morevmankan.am

Հղիների սննդակարգն ամռանը. հարցազրույց Սոֆի Մինասյանի հետ. morevmankan.am

Հղի կնոջ սննդակարգի անհրաժեշտ փոփոխություն՝ ամռանը

Հղիության ընթացքում ճիշտ սննդակարգն ամենակարևոր պայմաններից է պտղի ճիշտ զարգացման համար՝ հատկապես ամռանը, երբ առկա է նաև շոգի ներգործությունը: Ամռան ամիսներին ցանկալի է սնունդը և հեղուկներն ընդունել հաճախ (օրական 5-6 անգամ), փոքր չափաբաժիններով՝  մարսողական համակարգի վրա ծանրաբեռնվածությունից խուսափելու համար:

Հեղուկների ճիշտ ընդունում

Գերտաքացումը բացառելու համար օրվա ընթացքում ընդունած հեղուկների քանակն անհրաժեշտ է հասցնել 2–2,5 լիտրի, իսկ հղիության վերջին եռամսյակում՝ մոտավորապես 1,5 լիտրի:

Այդ քանակի մեջ ներառվում են ջուրը, բուսական թեյերը, նաև թարմ  քամած մրգային և բանջարեղենային հյութերը, կոմպոտները, որոնք լրացուցիչ վիտամինների աղբյուր են:

Ցածր ցարկերակային ճնշում ունեցող կանայք կարող են քիչ քանակությամբ սև թեյ և սուրճ օգտագործել: Հարկավոր է խուսափել սառը և գազավորված ըմպելիքից:

Ջուրն օրգանիզմի համար  բնական սննդանյութ է, որի շատ օգտագործումը բարդությունների չի հանգեցնում:

Ճիշտ և լիարժեք սնունդ՝ ամռան ամիսներին

Այտուցները և նյութափոխանակության խանգարումները կանխելու համար անհրաժեշտ է խիստ վերահսկել ընդունած աղի քանակը՝ այն հնարավորին հասցնելով նվազագույնի:

Հարկավոր է խուսափել ճարպոտ, կծու, տապակած սննդից, որը կարող է այտուցների և ավելորդ քաշի առաջացման պատճառ լինել: Նախընտրությունը տրվում է տան պայմաններում թարմ պատրաստված, առավելապես՝ շոգեխաշած, ճաշատեսակներին:

Ամռանը վիտամինների հարուստ աղբյուր են սեզոնային մրգերը, հատապտուղները, բանջարեղենը, կանաչեղենը, որոնք խորհուրդ է տրվում օգտագործել հոսող ջրի տակ լվանալուց  հետո, կարճատև ջերմային մշակման ենթարկված կամ հում վիճակում:

Մսամթերքից նախընտրությունը տրվում է տեղական արտադրության տավարի և հավի մսին, նաև ձկնեղենից պատրաստված ուտեստներին:

Սպիտակուցների հարուստ աղբյուր է ձուն, որը խորհուրդ է տրվում օգտագործել առնվազն 5–6 րոպե խաշելուց հետո:

Ձվածեղի օգտագործումը ցանկալի չէ, քանի որ կարող է սալմոնելյոզով վարակի պատճառ լինել՝ ձվի ոչ բավարար ջերմային մշակման հետևանքով:

Անհրաժեշտ է խիստ հետևել կաթնամթերքի պիտանելիության ժամկետներին, իսկ կաթն օգտագործելուց առաջ պետք է անպայման եռացնել:  Նպատակահարմար  է օգտագործել մածուն, կաթնաշոռ, տարատեսակ պանիրներ, ցածր յուղայնությամբ թթվասեր, յոգուրտ՝ առանց արհեստական հավելումների:

Որպես հավասարակշռված, դյուրամարս և ածխաջրատներ պարունակող սնունդ, խորհուրդ են տրվում շիլաներ, հատկապես՝ վարսակի, հնդկաձավարի, բլղուրի և այլն:

Լիարժեք սննդի համար սննդակարգում անհրաժեշտ է ներառել սերուցք, կարագ, բուսայուղ, ընդեղեն:

Եթե հղի կինը ցանկանում է ուտել շոկոլադ, թխվածք, պաղպաղակ կամ այլ քաղցրավենիք, նա կարող է դրանք  խելամիտ քանակներով օգտագործել, քանի որ հղիի դրական հույզերը պտղի զարգացման վրա բարենպաստ ազդեցություն ունեն։

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ