Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Ծննդատուն դիմելու նախանշանները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ջահանյանի հետ. morevmankan.am

Ծննդատուն դիմելու նախանշանները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ջահանյանի հետ. morevmankan.am

Հղիության տարբեր զգացողությունների մեջ ինչպե՞ս պետք է հղին տարբերի ծննդաբերության կամ նրա մոտ լինելու նշանները:

Ապագա մայրիկները երազում են իմանալ, թե երբ է ծնվելու իրենց բալիկը: Ծննդաբերության օրը մոտավոր որոշվում է հղիության ժամկետն իմանալուց հետո:

Բայց դա միայն 20-30 տոկոսով է համապատասխանում իրական ժամկետին: Ծննդաբերությունները մեծավ մասամբ տեղի են ունենում 38-42 շաբաթականում: Դրանք կոչվում են ժամկետային ծննդաբերություններ:

Կան նշաններ, որոնք ապագա մայրերին կարծես թե նախազգուշացնում են մոտալուտ ծննդաբերության մասին: Դրանք ծննդաբերության նախանշաններն են:

Որո՞նք են այդ նշանները:

Այդ նշաններից են՝ ծննդաբերությունից մեկ կամ մի քանի շաբաթ առաջ սկսվող կեղծ կծկանքները, որովայնում արգանդի հատակի մակարդակի իջեցումը, կրծքագեղձերից կաթնարտադրությունը, կնոջ քաշի նվազումը և այլն: Ծննդաբերությանն ավելի մոտ նշաններն են լորձային խցանի անջատումը, իրական կծկումներն ու ցավերը, պտղաջրերի արտահոսքը:

Հղիությունը վարելու ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգը հղիին մանրամասն բացատրում է ծննդաբերության նշանների մասին, որպեսզի դրանք ավելորդ տագնապի պատճառ չդառնան:

Ինչո՞վ են տարբերվում կեղծ կծկանքներն իրական կծկումներից:

Կեղծ կծկանքներն ավելի շատ դիտվում են 38 շաբաթից հետո: Արգանդը մի քանի վայրկյան կամ րոպե քարանում է, կծկվում, հետո` թուլանում: Այդ կծկումները կարծես թե ծննդաբերությունից առաջ մարզում են արգանդը, ինչն ավելի հաճախ լինում է առաջնածինների մոտ: Կրկնածինների մոտ ոչ միշտ են արտահայտվում, կամ, պարզապես, փորձառությունից ելնելով, հղին դրանք անտեսում է:

Կեղծ կծկանքներն անկանոն են, անցավ, երկար ընդմիջումներով, որոնք գնալով չեն կարճանում: Իրական ծննդաբերական կծկումները ցավոտ են, կանոնավոր, ընդմիջումները գնալով կարճանում են, ցավն աստիճանաբար ուժեղանում է և ավելի երկար է տևում:

Ինչի՞ շնորհիվ է տեղի ունենում արգանդի հատակի մակարդակի իջեցումը:

Ծննդաբերության նախանշաններից է 2-3 շաբաթ առաջ որովայնի իջեցումը: Այդ ժամանակ պտուղը սեղմվում է և առաջադիր մասով՝ ավելի հաճախ գլխային առաջադրությամբ, սեղմում է արգանդի ստորին մասը և ձգում նրան դեպի ներքև: Արգանդի հատակն իջնում է:

Դրա հետևանքով որոշ չափով բարելավվում է հղի կնոջ ինքնազգացողությունը, նա իրեն ավելի թեթև է զգում, հեշտանում է շնչառությունը, պակասում են ստամոքսի այրոցները: Բայց արգանդի հատակի իջեցումից թեթևությունը լինում է միայն մարմնի վերին մասում, իսկ ներքևում՝ աճուկների շրջանում կինը նախկինից ավելի շատ է զգում ծանրության զգացումը, դժվարանում է նստել, քայլել: Սեղմվում է նաև միզապարկը, և կնոջ մոտ սկսվում է հաճախամիզություն: Այն ցիստիտից տարբերվում է, քանի որ անցավ է, մեզի գույնը փոխված չէ, տհաճ հոտ չունի:

Կրկնածինների մոտ որովայնը կարող է իջնել անմիջապես ծննդաբերությունից առաջ, որովհետև նրանց մոտ արգանդի պատերի տոնուսն արդեն փոխված է:

Ի՞նչ նշանակություն ունի լորձային խցանը և ե՞րբ է այն անջատվում:

Արգանդի պարանոցում առկա գեղձերը հղիության ընթացքում դոնդողանման լորձ են արտադրում, որը պինդ կազմություն ունի և, փակելով արգանդի պարանոցը, արգելք է դառնում մանրէների ներթափանցմանն արգանդի խոռոչ:

Երբ ծննդաբերությունից անմիջապես կամ 1-2 օր առաջ էսթրոգենների ազդեցությամբ արգանդի պարանոցը փափկում է, և խողովակը փոքր ինչ բացվում է՝ խցանը դուրս է գալիս: Հղին նշում է սեռական ուղիներից գնդի նմանությամբ լորձային արտադրություն:

Խցանի գույնից (սպիտակ, դեղնավուն, շագանակագույն, կարմիր) ևս հնարավոր է պարզել, թե ե՞րբ կարող է սկսվել ծննդաբերությունը: Եթե այն սպիտակ է, ուրեմն ծննդաբերության գործընթացը կսկսի մի քանի օր անց, եթե կարմրավուն է՝ արյան հետքերով, կսկսի մոտակա ժամերի ընթացքում: Այդ նշանը խոսում է արգանդի պարանոցի բացման մասին:

Ինչո՞ւ է ծննդաբերությունից առաջ նվազում կնոջ քաշը:

Կնոջ մոտ ծննդաբերությունից մոտավորապես 2 շաբաթ առաջ քաշի անկում է նկատվում, պակասում են այտուցները. կինը նշում է, որ մատանիներն ավելի հեշտ է հանում, կոշիկները հեշտ է հագնում: Մարմնի քաշն իջնում է մոտավորապես 0.5-2 կգ, սակայն` ոչ բոլորի մոտ: Դա օրգանիզմից ավելորդ հեղուկի հեռացման հետևանք է: Եթե հղիության ժամանակ պրոգեստերոնի ազդեցությամբ հեղուկ է կուտակվում հղիի մարմնում, ապա ծննդաբերությունից առաջ՝ 37 շաբաթականից, պրոգեստերոնի (հղիության հորմոնի) ազդեցությունը պակասում է, իսկ էսթրոգեններինն` ավելանում, և դա նպաստում է հեղուկի հեռացմանը կնոջ օրգանիզմից:

Խոսենք նաև մյուս նշանների մասին…

Հղիների մեծամասնության մոտ լինում է նաև աղիների գործունեության ակտիվացում. աղիներն ավելի հաճախ են գործում, կղանքն ավելի ջրիկ է դառնում:

Բայց դա պետք է չանհանգստացնի, եթե չկա սրտխառնոց, փսխում, կղանքի գույնի, հոտի փոփոխություն: Այդ կերպ ևս օրգանիզմը պատրաստվում է ծննդաբերությանը՝ դատարկում է աղիները, որ չխանգարեն ծննդաբերական կծկումներին:

Կրծքագեղձերը ծննդաբերությունից մոտավորապես 2 շաբաթ առաջ սկսում են որոշ քանակի կաթ արտադրել: Ամբղջ հղիության ընթացքում կրծքագեղձերը լինում են այտուցված, ցավոտ, զգայուն, բայց այդ ժամանակ առավել այտուցվում են, դառնում ավելի զգայուն:

Ծննդաբերությունից առաջ փոխվում է նաև երեխայի ակտիվությունը, շարժումները դառնում են ավելի պասիվ, քանի որ մեծ է և դիրքի փոխոխման պատճառով արգանդում այլևս շատ տեղ չունի շարժվելու: Շատ քիչ դեպքերում են կանայք մինչև վերջ նշում պտղի ակտիվ խաղը: Ամեն դեպքում, պետք է ուշադիր լինել, և եթե 2 ժամից ավելի լիովին բացակայում են պտղի շարժումները, պետք է անմիջապես դիմել բժշկի, և եթե անհրաժեշտություն կա՝ հետազոտվել. դա կարող է պտղի մոտ խնդիրների առաջացման հետևանք լինել (հիպօքսիա և այլն):

Կնոջ մոտ կարող է լինել նաև տրամադրության անկում: Որքան մոտենում է ծննդաբերության ժամանակը, այնքան հղին անհամբեր է դառնում:
Հղին նաև նշում է թուլություն, հոգնածություն, ախորժակի վատացում, քնկոտություն: Դա ևս օրգանիզմի պաշտպանական ռեակցիա է, քանի որ ծննդաբերության ժամանակ կնոջից բավականին ուժ է պահանջվում, և նա այդ կերպ՝ շատ քնելով, հանգստանալով, ասես, խնայում է իր ուժերը, որ դրանք ճիշտ օգտագործվեն ծննդաբերության ժամանակ:

Ինչպե՞ս են արտահայտվում ծննդաբերությունից անմիջապես առաջ սկսվող նշանները:

Ծնդաբերությունից անմիջապես առաջ արդեն սկսվում են իրական կծկումները և ցավերը՝ կարճատև ընդմիջումներով: Կնոջ մոտ արտահոսում են պտղաջրերը, որի ժամանակ պետք է հրատապ ծննդատուն դիմել՝ վերցնելով անհրաժեշտ փաստաթղթերը, կնոջ և փոքրիկի պայուսակները՝ անհրաժեշտ պարագաներով:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com
Արգանդի վզիկի ուռուցքային հիվանդություն. ուռուցքաբան-գինեկոլոգ Ժիրայր Մալաքյան. nairimed.com

Արգանդի վզիկի քաղցկեղն ուռուցքային այն սակավաթիվ հիվանդություններից է, որի դեպքում պատճառը հայտնի է. գրեթե 80% դեպքերում դա մարդու պապիլոմավիրուսն է, որը հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով...

Ուռուցքաբանություն
Արգանդի պարանոցի հիվանդություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am
Արգանդի պարանոցի հիվանդություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am

Որո՞նք են արգանդի պարանոցի հիվանդությունների տեսակները։


Արգանդի պարանոցի հիվանդությունները բաժանվում են հետևյալ խմբերի՝ ֆոնային...

ԿԻՆ: Հիվանդություններ
Վերարտադրողական շրջանի արգանդային անոմալ արյունահոսություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am
Վերարտադրողական շրջանի արգանդային անոմալ արյունահոսություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am

Ո՞ր դեպքում է դրվում Անոմալ արգանդային արյունահոսություն ախտորոշումը։


Անոմալ արգանդային արյունահոսություն (ԱԱԱ) ախտորոշվում է այն դեպքում, երբ կնոջ մոտ առկա են երկարատև...

ԿԻՆ: Հիվանդություններ
Էկտոպիկ հղիություն. morevmankan.am
Էկտոպիկ հղիություն. morevmankan.am

Էկտոպիկ՝ արտարգանդային հղիությունը վիճակ է, երբ ձվաբջիջը բեղմնավորվում է ոչ թե արգանդի խոռոչում, այլ նրա փողերի ներսում:

Կախված բեղմնավորված ձվաբջջի ամրացման տեղակայումից...

Հղիություն, ծննդաբերություն
Էնդոմետրիոզի վիրահատական բուժումը. morevmankan.am
Էնդոմետրիոզի վիրահատական բուժումը. morevmankan.am

Էնդոմետրիոզը բնորոշվում է արգանդի լորձաթաղանթից դուրս էնդոմետրիումին նման հյուսվածքի աճով:

Հիվանդության պատճառները մինչ այժմ դեռ լիովին պարզ չեն: Շրջանառվում են տարբեր տեսություններ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Բարտոլինյան գեղձի հիվանդությունների վիրաբուժական բուժումը․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am
Բարտոլինյան գեղձի հիվանդությունների վիրաբուժական բուժումը․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am

Ո՞րն է բարտոլինյան գեղձի գործունեությունը։


Բարտոլինյան գեղձը զույգ օրգան է, որը տեղակայված է մեծ սեռական շուրթերի մեջ: Գեղձի հիմնական գործառույթը...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի վզիկի ախտաբանություն. morevmankan.am
Արգանդի վզիկի ախտաբանություն. morevmankan.am

Արգանդի վզիկն այն հատվածն է, որը արգանդը միացնում է հեշտոցին:

Տարբերում ենք արգանդի վզիկի ֆոնային /առանց չարորակացման հակումի/ հետևյալ հիվանդությունները...

ԿԻՆ: Հիվանդություններ
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am

Ո՞ր դեպքերում է կատարվում բիոպսիա գինեկոլոգիայում։


Գինեկոլոգիայում բիոպսիան իրականացվում է գինեկոլոգիական տարբեր խնդիրների ախտորոշման...

Առողջ երեխա
Կեղծ հղիություն. morevmankan.am
Կեղծ հղիություն. morevmankan.am

Կեղծ հղիությունը բժիշկների կողմից նկարագրվել է դեռևս Հիպոկրատի ժամանակներից: Լատիներեն այն անվանվում է «pseudocyesis»: Ընդ որում, այդ ժամանակ կինը զգում է հղիության բոլոր նշանները, սակայն...

Հղիություն, ծննդաբերություն
Արգանդի և հեշտոցի արտանկում (պրոլափս). morevmankan.am
Արգանդի և հեշտոցի արտանկում (պրոլափս). morevmankan.am

Կնոջ փոքր կոնքն ունի մկանային հենք, որի շնորհիվ արգանդը, հեշտոցը, միզապարկը, ուղիղ աղին և այլ օրգաններ պահվում են որովայնի խոռոչում: Երբ մկանային և շարակցական հյուսվածքները թուլանում են, տեղի է ունենում...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ներարգանդային պարույրի տեղադրումը և հեռացումը․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am
Ներարգանդային պարույրի տեղադրումը և հեռացումը․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am

Ներարգանդային պարույրի / ՆԱՊ/ առավելությունները մյուս հակաբեղմնավորիչ միջոցների նկատմամբ


ՆԱՊ-ը բեղմնականխման ամենատարածված և արդյունավետ միջոցներից մեկն է...

Առողջ կին
Արգանդի միջնապատը և հղիությունը. morevmankan.am
Արգանդի միջնապատը և հղիությունը. morevmankan.am

Արգանդի միջնապատը անատոմիական բնածին արատ է: Այն կարող է հղիության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ՝ վիժումներ, վաղաժամ ծննդաբերություն, անպտղություն: Արգանդի միջնապատը հաճախ կազմված է...

Հղիություն, ծննդաբերություն
Ֆոլաթթվի և մագնեզիումի կարևորությունը հղիության ժամանակ. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am
Ֆոլաթթվի և մագնեզիումի կարևորությունը հղիության ժամանակ. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am

Ինչո՞ւ է իր կարևորությամբ ֆոլաթթուն առանձնանում:


Հղիության ընթացքում լիարժեք սնունդը, վիտամինների և հանքանյութերի ընդունումը շատ կարևոր է...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների դիսֆունկցիա. armeniamedicalcenter.am
Ձվարանների դիսֆունկցիա. armeniamedicalcenter.am

Կնոջն անհանգաստացնող ախտորոշումներից մեկը կարող է լինել ձվարանների դիսֆունկցիան: Չնայած այս հիվանդության ամբողջ լրջությանը, չարժե խուճապի մատնվել, քանի որ ներկայում արդեն բուժման բավականին արդյունավետ...

ԿԻՆ: Հիվանդություններ

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ