Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հակացուցումներ` հղիության երկրորդ եռամսյակում. morevmankan.am

Հակացուցումներ` հղիության երկրորդ եռամսյակում. morevmankan.am

Հղիության երկրորդ եռամսյակում հակացուցումները՝ առաջին եռամսյակի հետ համեմատած, ավելի քիչ են, կամ առանձնապես խիստ չեն: Այնուամենայնիվ դրանք իմանալը և դրանց հետևելը դարձյալ կարևոր է պտղի ճիշտ զարգացման համար:

Սնունդը

Առաջին եռամսյակի տոքսիկոզն այլևս չի դրսևորվում և հղին կարող է վերադառնալ սննդի իր նախկին ռեժիմին: Այնուամենայնիվ, կան որոշ սահմանափակումներ: Առաջին հերթին, պետք է հրաժարվել ճարպոտ սննդից: Անհրաժեշտ է սննդից բացառել ալերգիա առաջացնող մթերքը՝ ընկույզ, սննդային հավելումներ, կոնսերվանտներ և այլն: Մթերք գնելիս անհրաժեշտ է ուշադիր ուսումնասիրել նրա կազմը:

Ցանկալի է սահմանափակել աղը և ապխտած սնունդը: Աղը կարող է նպաստել այտուցների առաջացմանը, բարձր ճնշմանը, ազդել երիկամների վրա:

Հակացուցվում է հում ձուկ (սուշի) կամ կիսաեփ միս օգտագործելը, որը կարող է ճիճվակրության պատճառ դառնալ:

Առողջ սնունդը ներառում է ձավարեղենը, կաթնամթերքը, միրգը, բանջարեղենը: Կիսաֆաբրիկատներից հարկ է հրաժարվել:

Վիամիններ և հանքային աղեր

Վերջին շրջանում մասնագետները համարում են, որ սինթետիկ վիտամինները և միկրոէլեմենտներն օրգանիզմի կողմից չեն յուրացվում: Ցանկալի է վիտամիններն ընդունել բնական սննդի միջոցով՝ միրգ, բանջարեղեն, կաթնամթերք:

Այս շրջանում նույնպես անհրաժեշտ է զբոսնել մաքուր օդում, շատ հանգստանալ, մազերը ներկել բնական ներկերով, հրաժարվել վնասակար սովորություններից:

Թույլատրելի դեղերի քանակն այս եռամսյակում ավելի շատ են, քան` առաջինում: Ամեն դեպքում, որևէ դեղ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Մրսածության ժամանակ իմունիտետը բարձրացնելու համար ցանկալի է օգտագործել ժողովրդական միջոցներ՝ կիտրոնով մեղր, ազնվամորու մուրաբա, չիչխան և այլն:

Երկրորդ եռամսյակում, նորմալ հղիության ընթացքի դեպքում, սեքսը հակացուցված չէ: Սակայն պետք է հաշվի առնել հղիի անհատական վերաբերմունքը. կան հղիներ, որոնք սկսում են խուսափել սեքսից:

Սպորտ և ֆիթնես

Չափավոր ֆիզիկական մարզումներն օգտակար են: Հակացուցվում են միայն ծանր ուժային ծանրաբեռնվածությունը և սպորտի էքստրեմալ ձևերը: Դրական են ազդում լողը, յոգան, բուժական ֆիզկուլտուրան:

Ճամփորդություն

Երկրորդ եռամսյակն ամենահարմար ժամանակն է ճամփորդության համար, պարզապես պետք է հետևել բժշկի հրահանգներին: Ինքնաթիռով ճամփորդելը հակացուցված չէ, բայց պետք է հակավարիկոզային գուլպաներ կրել, ազատ զգեստ հագնել, թռիչքի ժամանակ շատ հեղուկ օգտագործել և անվտանգության գոտին կապել որովայնից ներքև:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ