Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Տոքսոպլազմոզը և հղիությունը. morevmankan.am

Տոքսոպլազմոզը և հղիությունը. morevmankan.am

Տոքսոպլազմոզն առաջացնում է Toxoplasma gondii մակաբույծը, որը հանդիպում է տարբեր թռչուններիև կաթնասունների մոտ, սակայն կարող է բազմանալ միայն կատուների օրգանիզմում, որոնք այդ մակաբույծների միակ տերերն են:

Բարեբախտաբար, բարձր իմունիտետով մարդկանց մոտ դիտվում են միայն թեթև ախտանշաններ: Բայց հղիության ընթացքում տոքսոպլազմոզը կարող է առաջացնել վիժում, մահացած պտղի ծնունդ կամ այլ լուրջ խնդիրներ:

Միայն այն դեպքում, երբ նախկինում արդեն եղել է այդ մակաբույծով վարակում, հղիության ընթացքում խնդիրներ չեն առաջանում:

Հարկ է մինչև հղիանալը պոլիկլինակայում բացառել տոքսիկոպլազմայի կամ հակամարմինների առկայությունը:

Կատուները հիմնականում վարակվում են մկներից և առնետներից: Արդեն կատվի օրգանիզմում T.gondii-ն արտադրում է միլիոնավոր ձվաբջիջներ, որոնք կղանքի հետ դուրս գալով արտաքին միջավայր՝ 18 ամիս կարող են պահպանվել հողում և ջրում՝ դառնալով վարակի աղբյուր խոզերի, կովերի և այլ կենդանիների համար: Իսկ մարդը վարակվում է հիմնականում հում կամ կիսաեփ մսի, չլվացված միրգ-բանջարեղենի, աղտոտված ջրի օգտագործման հետևանքով կամ վարակված հողի հետ շփման պատճառով:

Վարակից խուսափելու կանոնները:
 
Եթե տանը կատուներ եք պահում, նրանց խնամքը որոշ ժամանակ պետք է տան մյուս անդամներն իրենց վրա վերցնեն, կամ էլ կատվի արտաթորանքը հավաքեք ձեռնոցներով: Թույլ մի տվեք կատվին միայնակ դուրս գալ փողոց:

Միսը օգտագործելուց առաջ մի քանի օր պահեք սառցարանում: Միրգն ու բանջարեղենը օգտագործեք լավ լվացած վիճակում։

Այգում աշխատելու ժամանակ օգտագործեք ձեռնոցներ, իսկ հետո լավ լվացեք ձեռքերը։

Կատուների մոտ հիվանդությունն ընթանում է սուր և քրոնիկ: Քրոնիկի ժամանակ այն ընթանում է առանց ախտանշանների: Եթե տանը կատուներ կան, անպայման պետք է ժամանակին նրանց մոտ հայտնաբերել հիվանդությունը և դիմել համապատասխան բժշկի՝ ապահովելու համար ընտանիքի անդամների անվտանգությունը:

Սուր տոքսոպլազմոզի ախտանշաններն են.

  • մկանային թուլություն,
  • տենդ,
  • դիարեա (փորլուծություն),
  • տրեմոր (դող),
  • կոորդինացիայի խանգարում,
  • քաշի անկում,
  • դեղնուկ,
  • դեպրեսիա (ընկճախտ),
  • կաթված,
  • ախորժակի անկում,
  • նշիկների բորբոքում,
  • լեթարգիա,
  • հևոց,
  • փսխում
  • աչքի ցանցաթաղանթի, ծիածանաթաղանթի և եղջերաթաղանթի բորբոքում:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ