Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Միոմաներ. հարցազրույց Արմեն Գասպարյանի հետ. morevmankan.am

Միոման բարորակ հարթ մկանային ուռուցք է, որի առաջացման իրական պատճառները առայսօր հայտնի չեն: Հավանական պատճառ են համարում կանանց հորմոնալ ֆոնի (էստրոգենը, պրոգեստերոն) խանգարումները:
Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում հիվանդությունը:
Միոմայի ախտանշանները տարբեր են: Առաջին հերթին, դրանք անոմալ արգանդային արյունահոսություններն են, որոնց հետևանքով կարող է զարգանալ երկաթդեֆիցիտային սակավարյունություն: Հաջորդ ախտանշանը ցավն է, որի հիմնական պատճառը միոմայի արյան հոսքի խանգարումն է, նաև` ծանրության զգացումը, կապված միոմայի չափերի հետ: Մյուս ախտանշանը միոմայի կոմպրեսիոն ազդեցությունն է՝ չափերից և տեղակայումից ելնելով, այն ճնշում է հարակից օրգանները՝ միզապարկը, աղիները և այլն:
Ինչպե՞ս ախտորոշել միոման:
Ախտորոշելիս հաշվի են առնում անամնեզի տվյալները և առկա գանգատները, իսկ ոսկե չափանիշը ուլտրաձայնային հետազոտությունն է:
Միոմաների ի՞նչ տեսակներ են հայտնի:
Ըստ տեղակայման միոմաները լինում են մի քանի տեսակի՝ ինտրամուրալ, սուբսերոզ, սուբմուկոզ և պեդունկուլյար: Ինտրամուրալ միոմաներն ամենահաճախ հանդիպողներից են, որոնց ժամանակ գոյացությունն աճում է արգանդի պատի մկանային շերտի մեջ:
Սուբսերոզ միոմաներն աճում են արգանդի պատից դուրս՝ արգանդի լորձաթաղանթի տակ, որը հաճախ արյունահոսությունների պատճառ է դառնում:
Սուբմուկոզ միոմաներն աճում են արգանդի խոռոչի մեջ:
Պեդունկուլյար միոմաները լինում են ոտիկի վրա: Դրանք կարող են լինել և՛ սուբմուկոզ, և՛ սուբսերոզ, այսինքն, ոտիկով միոմա արգանդի խոռոչում է կամ արգանդից դուրս: Կան բազմահանգույց միոմաներ՝ միաժամանակ մի քանի տեղակայմամբ:
Միոմաների ո՞ր տեսակն է իր ընթացքով ավելի բարեհաջող:
Սուբսերոզ միոման ամենաբարեհաջող ընթացքն ունի և մեծ մասամբ անցնում է առանց ախտանշանների: Հիվանդը կարող է գանգատ չունենալ, կամ գանգատներն ի հայտ գան միայն շատ մեծ չափերի դեպքում, երբ գոյացությունն իր կոմպրեսիոն ազդեցությամբ սեղմում է հարակից օրգաններին:
Ինչպե՞ս է կազմակերպվում վիրահատական բուժումը՝ կախված չափերից, տեղակայումից և գանգատներից:
Սուբմուկոզ միոմաները կարող են փոքրից մինչև մեծ չափերի հասնել, անգամ փակել արգանդի ամբողջ խոռոչը: Նման դեպքերում բուժումը, միանշանակ, վիրահատական է: Ժամանակակից բժշկության մեջ այն իրականացվում է հիստերոսկոպիկ եղանակով: Վիրահատական միջամտությամբ միոման ամբողջովին հեռացվում է:
Եթե միոման արգանդի խոռոչում մեծ չափերի է հասնում, վրահատական մեթոդով բուժում նախընտրելիս առաջանում է տարածության խնդիր: Նման դեպքերում ժամանակակից բժշկությունն առաջարկում է դեղորայքով փոքրացնել միոմայի չափերը և դրանից հետո միայն վիրահատել, որպեսզի հնարավոր լինի իրականացնել օրգանապահպան վիրահատություն:
Միոմայի չափերը փոքրացնելու համար, որպես նախավիրահատական պատրաստություն, 3 ամիս նշանակվում է պրոգեստերոնային ռեցեպտորների սելեկտիվ մոդուլյատոր: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ժամանակահատվածում միոմայի չափերը մոտավորապես 50 տոկոսով փոքրանում են:
Դրանից հետո անվնաս վիրահատություն կատարելն առավել դյուրին է:
Մնացած բոլոր դեպքերում կատարվում է միոմէկտոմիա՝ միոմայի հեռացում, ինչը գերադասելի է կատարել լապարոսկոպիկ եղանակով, թեև դա նույնպես կապված է միոմայի չափի, տեղակայման և այլ գործոնների հետ:
Վիրահատական մյուս տարբերակը բաց միոմէկտոմիան է՝ միոմայի հեռացումը որովայնահատմամբ: Դա կիրառվում է շատ մեծ ուռուցքների դեպքում:
Իմ պրակտիկայում հանդիպել է 35 շաբաթական հղիության չափի ուռուցք, որը, բնականաբար, հեռացվել է որովայնահատնան եղանակով:
Ի՞նչ է արգանդային զարկերակի էմբոլիզացիան:
Արգանդային զարկերակի էմբոլիզացիան նոր մեթոդ է, որի ժամանակ փակվում է միոմատոզ հանգույցը սնող անոթը: Այս մեթոդին դիմում են այն դեպքերում, երբ հնարավոր չէ վիրահատական միջամտություն իրականացնել: Այն հիմնականում կիրառվում է արագ մեծացող միոմաների՝ մինչև 20 շաբաթական հղիության չափի միոմայի ժամանակ: Էմբոլիզացիա կատարվում է նաև այն կանանց մոտ, որոնք ունեն տարբեր պատճառականության ինտենսիվ, բուժման չենթարկվող արյունահոսություն:
Երբեմն միոմէկտոմիա չի կատարվում՝ հաշվի առնելով կնոջ տարիքը, ընտանեկան վիճակը, վերարտադրողականության հարցը: Նման դեպքերում հեռացվում է ամբողջ արգանդը: Երիտասարդ` վերարտադրողական տարիքի կանանց մոտ, անգամ բազմակի՝ մինչև 10-15 հանգույցների դեպքում, վերջիններս հեռացվում են:
Կա՞ կապ միոմաների և անպտղության միջև:
Առայսօր այս հարցը հստակ սահմանված չէ: Իհարկե, միոմաները` կախված տեղակայումից, որոշ դեպքերում կարող են անպտղության պատճառ դառնալ: Ներկայում հայտնի տվյալներով դա կազմում է 27-35 տոկոս:
Ի՞նչ մոտեցում է ցուցաբերվում երբ կնոջ մոտ միոմա հայտնաբերվում է հղիության ժամանակ:
Եթե կինը միոմայի առկայության մասին տեղեկացել է հղիանալուց հետո, և այն ցանկալի հղիությունը է, չեն ընդհատում, և վերահսկվում է առավել ուշադիր` որպես բարձր ռիսկային հղիություն: Հաճախ միոման հղիության ընթացքում մեծանում է, բայց ծննդաբերությունից հետո շատ դեպքերում վերադառնում է հին չափերին:
Միոմայի բուժման հարցերով պետք է զբաղվել ծննդալուծումից հետո:


|
Կարդացեք նաև

Հղիության երրորդ եռամսյակը հղի կնոջ համար բավականին բարդ շրջան է: Երեխան չափերով արդեն մեծ է և որովայնի չափն էլ անհարմարությունների պատճառ է դառնում...



Հղիության երկրորդ եռամսյակում հակացուցումները՝ առաջին եռամսյակի հետ համեմատած, ավելի քիչ են, կամ առանձնապես խիստ չեն: Այնուամենայնիվ դրանք իմանալը և դրանց հետևելը դարձյալ կարևոր է պտղի ճիշտ...



Հղիության ընթացքում կյանքի բնույթն, իհարկե, փոխվում է:
Հղիության առաջին եռամսյակը ամենապատասխանատու շրջանն է, քանի որ այդ շրջանում են...



Ինչո՞վ է առանձնահատուկ առաջին հղիությունը:
Մայրությունը կնոջ կյանքի ամենաերջանիկ շրջանն է, ինչից, սակայն, երբեմն վախենում են երիտասարդ ապագա մայրերը...



Տոքսոպլազմոզն առաջացնում է Toxoplasma gondii մակաբույծը, որը հանդիպում է տարբեր թռչուններիև կաթնասունների մոտ, սակայն կարող է բազմանալ միայն կատուների օրգանիզմում, որոնք այդ մակաբույծների միակ տերերն են...



Հղիության սքրինինգ. ե՞րբ պետք է հղին անցնի սքրինինգային հետազոտություն: Հղիության ընթացքում կատարվող սքրինինգները ներկայացնում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան կանանց առողջության կենտրոնի ղեկավար Անահիտ Ստեփանյանը...



Միգրենը բարորակ հիվանդություն է, որը չի ազդում հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա: Բայց նաև հղիության ու միգրենի համակցումը պահանջում է պատասխանատու վերաբերմունք, հատկապես հաճախակի...



Արգանդի իջեցում. որոնք են ախտանշանները և ինչպես բուժել այն. թեմայի մասին խոսում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Մեղրյանը: Արգանդի իջեցումը հիմնականում նկատվում է կլիմակտերիկ և հետկլիմակտերիկ տարիքում...



Դաշտանային ցիկլի խանգարումը վիճակ է, որի դեպքում փոփոխվում է վերարտադրողական համակարգի օրգանների աշխատանքը: Նման խանգարումներ տեղի են ունենում գրեթե բոլոր կանանց մոտ...



Էնդոմետրիոզը հորմոնակախյալ և շատ տարածված հիվանդություն է, որի ժամանակ արգանդի խոռոչում ի հայտ են գալիս արգանդի լորձաթաղանթին (էնդոմետրիա) շատ նման հյուսվածքների օջախներ: Այս ախտաբանությունը զարգանում է...



Արտամարմնային բեղմնավորումից (ԱՄԲ) հետո բնական ճանապարհով ծննդաբերությունն այժմ արդեն իրականություն է, քանի որ վերարտադրողականության օգնող մեթոդները աստիճանաբար կատարելագործվում են, դառնում ավելի հասանելի...



Սպերմատոզոիդի ներցիտոպլազմիկ ներարկում (ՍՆՑՆ, ICSI - IntraCytoplasmic Sperm Injection, ИКСИ - интрацитоплазматическая инъекция сперматозоида) առաջին անգամ փորձարկվել է 1992 թ., և այդ ժամանակից հաջողությամբ...



Ի՞նչ է ներառում կնոջ վերականգնումը հետծննդյան շրջանում:
Սովորաբար, այն կանայք, որոնց մոտ հղիությունը նորմալ է ընթացել, և՛ նորմալ ծննդաբերությունից...










Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն