Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Չզարգացող հղիություն. morevmankan.am

Չզարգացող հղիությունը վիճակ է, որի ժամանակ դադարում է (սառեցվում է) պտղի զարգացումը: Այդպիսի հղիությունների մոտավորապես 80%-ն ի հայտ է գալիս առաջին եռամսյակում (մինչև 12 շաբաթականը): Դա հղիության անկրելիության տարբերակներից է: Բոլոր հղիությունների մոտավորապես 20%-ն ընդհատվում են կամ ինքնուրույն վիժումներով (51%), կամ չզարգացող հղիությամբ (49%):
Պտղի զարգացման կանգի ժամանակ առաջին 2 շաբաթում լինում է ինքնուրույն վիժում 61% դեպքերում: 39% դեպքերում պտղաբջիջը մնում է արգանդի խոռոչում: Արգանդի ախտաբանական իներտությունը մի քանի պատճառ ունի. ձևավորվող պլացենտայի ուժեղ ամրացումն` արգանդում, արտամղման իմուն ռեակցիաների անլիարժեքությունը, արգանդի կծկողական ֆունկցիայի նվազումը:
Հղին առաջին 12 շաբաթում զգում է սրտխառնոցի, փսխման, հիպերսալիվացիայի, կրծքագեղձերի պնդացման անհետացում: Պտղի մահից 2 շաբաթ անց կարող են լինել արյունային արտադրություններ:
Չզարգացող հղիության ախտորոշումը
Ախտորոշումն իրականացվում է անամնեզի, բժիշկ-գինեկոլոգի զննման, ուլտրաձայնային հետազոտության և լաբորատոր թեստերի (խորիոգոնիկ գոնադոտրոպինը` դինամիկայում, էստրիոլ և այլն) հիման վրա:
Սառեցված հղիության պատճառները
Պատճառները լիովին բացահայտված չեն, բայց համարվում է, որ պատճառ կարող են լինել.
- էմբրիոնի գենետիկ և քրոմոսոմային անոմալիաները,
- էնդոմետրիումի (արգանդի լորձաթաղանթի) կառուցվածքային և ֆունկցիոնալ վիճակը, նրա անլիարժեքությունը և անընդունակությունն` ապահովելու հղիության զարգացման գործընթացները՝ քրոնիկ, աուտոիմուն, էնդոմետրիտ,
- արյան մակարդելիության խանգարումը՝ բնածին թրոմբոֆիլիա և հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ, հիպերհոմոցիստեինեմիա
- սեռական օրգանների անատոմիական շեղումներ. արգանդի բնածին դեֆեկտներ, սուբմուկոզային միոմա, ներարգանդային սինեխիաներ (կպումներ), իստմիկո-ցերվիկալ անբավարարություն,
- այլ պատճառներ, որոնք պահանջում են իմունիտետի խորացված հետազոտություն:
Հետազոտությունները և անհրաժեշտ միջոցառումները
Քանի որ 40% դեպքերում չզարգացող հղիությունների ժամանակ ինքնուրույն ընդհատում չի իրականանում, անհրաժեշտ է միջամտություն: Ընդունված է համարել, որ սառեցված հղիությանը միշտ ուղեկցում է արգանդի լորձաթաղանթի քրոնիկ բորբոքմումը: Բացի այդ, մեռած, նեկրոզված հյուսվածքների երկարատև առկայությունն` արգանդում, կարող է առաջացնել արյան մակարդելիության խանգարում և արյունահոսություն:
Արգանդի խոռոչի ամենաարդյունավետ մաքրումը` մինչև 10-12 շաբաթականը, վակուումային ասպիրացիան է, որն անվտանգ է և քիչ տրավմատիկ:
Կիրառվում է նաև դեղորայքային աբորտը: Վակուումային ասպիրացիան կատարվում է ամբուլատոր պայմաններում` ներերակային ցավազրկմամբ: Դրանից հետո ստացված հյուսվածքների հետազոտությունները՝ հյուսվածաբանական, իմունահյուսվածաքիմիական, բջջագենետիկ, օգնում են հասկանալ անհաջող հղիության պատճառները:
Արգանդը մաքրելուց հետո անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.
- էնդոմետրումի անհապաղ բուժում,
- արգանդի լորձաթաղանթի (1-3 ամիս) կառուցվածքային-մետաբոլիկ խանգարումների պարտադիր վերականգնում, նաև ֆիզիոթերապևտիկ բուժման տարբեր մեթոդներ, հորմոնալ միջոցներ, իմունային խանգարման վերականգնում,
- մանրակրկիտ հետազոտություններ,
- նախապատրաստում` հաջորդ հղիությանը:


|
Կարդացեք նաև

Հղիության երրորդ եռամսյակը հղի կնոջ համար բավականին բարդ շրջան է: Երեխան չափերով արդեն մեծ է և որովայնի չափն էլ անհարմարությունների պատճառ է դառնում...



Հղիության երկրորդ եռամսյակում հակացուցումները՝ առաջին եռամսյակի հետ համեմատած, ավելի քիչ են, կամ առանձնապես խիստ չեն: Այնուամենայնիվ դրանք իմանալը և դրանց հետևելը դարձյալ կարևոր է պտղի ճիշտ...



Հղիության ընթացքում կյանքի բնույթն, իհարկե, փոխվում է:
Հղիության առաջին եռամսյակը ամենապատասխանատու շրջանն է, քանի որ այդ շրջանում են...



Ինչո՞վ է առանձնահատուկ առաջին հղիությունը:
Մայրությունը կնոջ կյանքի ամենաերջանիկ շրջանն է, ինչից, սակայն, երբեմն վախենում են երիտասարդ ապագա մայրերը...



Տոքսոպլազմոզն առաջացնում է Toxoplasma gondii մակաբույծը, որը հանդիպում է տարբեր թռչուններիև կաթնասունների մոտ, սակայն կարող է բազմանալ միայն կատուների օրգանիզմում, որոնք այդ մակաբույծների միակ տերերն են...



Հղիության սքրինինգ. ե՞րբ պետք է հղին անցնի սքրինինգային հետազոտություն: Հղիության ընթացքում կատարվող սքրինինգները ներկայացնում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան կանանց առողջության կենտրոնի ղեկավար Անահիտ Ստեփանյանը...



Միգրենը բարորակ հիվանդություն է, որը չի ազդում հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա: Բայց նաև հղիության ու միգրենի համակցումը պահանջում է պատասխանատու վերաբերմունք, հատկապես հաճախակի...



Արգանդի իջեցում. որոնք են ախտանշանները և ինչպես բուժել այն. թեմայի մասին խոսում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Մեղրյանը: Արգանդի իջեցումը հիմնականում նկատվում է կլիմակտերիկ և հետկլիմակտերիկ տարիքում...



Դաշտանային ցիկլի խանգարումը վիճակ է, որի դեպքում փոփոխվում է վերարտադրողական համակարգի օրգանների աշխատանքը: Նման խանգարումներ տեղի են ունենում գրեթե բոլոր կանանց մոտ...



Էնդոմետրիոզը հորմոնակախյալ և շատ տարածված հիվանդություն է, որի ժամանակ արգանդի խոռոչում ի հայտ են գալիս արգանդի լորձաթաղանթին (էնդոմետրիա) շատ նման հյուսվածքների օջախներ: Այս ախտաբանությունը զարգանում է...



Արտամարմնային բեղմնավորումից (ԱՄԲ) հետո բնական ճանապարհով ծննդաբերությունն այժմ արդեն իրականություն է, քանի որ վերարտադրողականության օգնող մեթոդները աստիճանաբար կատարելագործվում են, դառնում ավելի հասանելի...



Սպերմատոզոիդի ներցիտոպլազմիկ ներարկում (ՍՆՑՆ, ICSI - IntraCytoplasmic Sperm Injection, ИКСИ - интрацитоплазматическая инъекция сперматозоида) առաջին անգամ փորձարկվել է 1992 թ., և այդ ժամանակից հաջողությամբ...



Ի՞նչ է ներառում կնոջ վերականգնումը հետծննդյան շրջանում:
Սովորաբար, այն կանայք, որոնց մոտ հղիությունը նորմալ է ընթացել, և՛ նորմալ ծննդաբերությունից...










Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն