Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Այրոց` հղիության ժամանակ. tsnndatun.am

Այրոցի նման տհաճ զգացողություններ ունենում են գրեթե բոլորը։ Հղիության ընթացքում կանանց մեծ մասի մոտ այս տհաճ երևույթը մի քանի ամիս դառնում է մշտական ուղեկից։
Տատիկները վստահեցնում էին, որ հղիության ժամանակ այրոցի պատճառը պտղի «չափազանց» մազոտությունն է։ Այս դիտարկումները գիտական հիմնավորում չստացան, թեև կանայք զուգահեռներ էին տանում առաջացած այրոցի և գանգրահեր նորածնի միջև։ Բժիշկները գտնում են, որ հղիության ժամանակ այրոցն առաջանում է սովորական ֆիզիոլոգիական գործընթացների հետևանքով։
Այրոցի պատճառները
Այրոցն արտահայտվում է հետկրծոսկրային շրջանում, ստամոքսի վերին հատվածի և կերակրափողի շրջանում` ուղեկցվելով ցավով։ Երբեմն բերանում թթվահամություն է առաջանում։ Այդպիսի զգացողություններն առաջանում են կերակրափողի նուրբ լորձաթաղանթի վրա ստամոքսի թթու պարունակության անցման հետևանքով։
Ինչու՞ ստամոքսի պարունակությունը չի մնում ստամոքսի ներսում:
- Գլխավոր «մեղավորը» համարվում է հղիության հորմոն պրոգեստերոնը, որի խնդիրը արգանդային մկանների լարվածությունը բացառելն է, վերջիններս թուլացած վիճակում պահելն է։ Սակայն, զուգահեռաբար, այն թուլացնում է նաև մեր մյուս օրգանների հարթ մկանները, այդ թվում` դեպի ստամոքս մուտքը փակող, ինքնատիպ փական սեղմանը։ Հենց այդ պատճառով է ստամոքսի թթու միջավայրն անցնում կերակրափող և գրգռում վերջինիս ստորին հատվածը։
- Աճող արգանդի կողմից ճնշվում և տեղաշարժվում են բոլոր ներքին օրգանները։ Եթե սննդի քանակն ավելցուկային է, և ստամոքսը լցված է, սնունդը կարող է չմնալ ստամոքսի ներսում և հետ տեղաշարժվել կերակրափող։
- Քաշի ավելացումը բերում է ներորովայնային ճնշման բարձրացման, որն էլ նպաստում է այրոցի առաջացմանը։
Բացի հղիության հետ կապված պատճառներից, այրոցը հաճախ կարող է վկայել աղեստամոքսային հիվանդությունների առկայության մասին։ Եթե կնոջ մոտ մինչև հղիությունը եղել են մարսողական բնույթի խնդիրներ, ապա հղիության ընթացքում դրանք կարող են սրվել և ուժգնանալ։
Այրոցը` հղիության վաղ ժամկետում
Հիմնականում այրոցի նոպաները կանանց մոտ սկսում են անհանգստացնել 20 շաբաթականից հետո, երբ քաշը և արգանդի ծավալը նկատելիորեն ավելանում են։ Սակայն, երբեմն, այրոցն առաջանում է բեղմնավորումից գրեթե մեկ շաբաթ անց։ Նոպաներն առաջանում են ուտելուց անմիջապես հետո և որոշ ժամանակ հետո անցնում են։ Այրոցը հաճախ առաջանում է հանգստի ժամանակ, երբ կինը պառկած է։ Բժիշկները վստահեցնում են, որ առաջին եռամսյակում նման երևույթների առաջացման հիմնական պատճառը աղեստամոքսային համակարգի հիվանդություններն են։ Պատճառներից մեկն է համարվում նաև վաղ տոքսիկոզը։ Պարբերաբար առաջացած փսխումները գրգռում են կերակրափողի պատերը և բերում այրոցների նոպաների առաջացման, հատկապես, եթե հղի կնոջ սննդակարգի մեջ առկա է կծու և ճարպոտ սնունդ։ Այս դեպքում կարելի է խորհուրդ տալ շտկել սնուցումը և բացառել մթերքները, որոնք «դուր չեն գալիս» օրգանիզմին։
Հղիության երրորդ եռամսյակում առաջացած այրոց
Հղիության երկրորդ եռամսյակից սկսած, և նախածննդյան շաբաթներով վերջացրած, այրոցը սկսում է տանջել կանանց մեծամասնությանը։ Ամեն դեպքում, այն դրսևորվում է տարբեր ձևերով։ Որոշների մոտ այն անցնում է սննդի ընդունումից հետո, մյուսների մոտ այն տևում է ամբողջ օրը և սրանում է քնի ժամանակ։ Կանանց մի մասը կարողանում է նոպայից դուրս գալ տնային միջոցներով, մյուս մասին դեղեր են պահանջվում։ Կա կարծիք, որ երրորդ եռամսյակում արտահայտված այրոցի պատճառներից կարող են լինել խոշոր պտուղը կամ կոնքային առաջադրությունը, որի ժամանակ երեխայի գլուխը մշտապես ճնշում է գործադրում մոր ստամոքսի վրա։
Ամեն դեպքում, այրոցը համարվում է խնդիր, որը պետք է վերացնել։ Ուղղակիորեն պտղի վրա այն բացասաբար չի ազդում, սակայն էականորեն բարդացնում է կնոջ կյանքը։ Արդյունքում ապագա մայրիկը կարող է հրաժարվել անհրաժեշտ մթերքներից, ուժեղ նոպաների վախից քիչ ուտել, վատ քնել։ Հոգնածությունը և ընկճված տրամադրությունը կարող են անուղղակի անդրադառնալ պտղի զարգացման վրա։
Հղիության ընթացքում դեղորայքի ընդունման վախը պետք է լինի կշռադատված և հիմնավորված։ Երկարատև այրոցն` առանց բուժման, կարող է բարդությունների առաջացնել։ Սկզբում ախտահարվում է կերակրափողի լորձաթաղանթը, վերջինիս վերին շերտերը։ Ապա բորբոքումը տարածվում է ավելի խորը և բերում է կերակրափողի պեպտիկ խոցերի առաջացման։ Այդ պատճառով հղին հաճախ ո՛չ միայն գինեկոլոգի, այլ նաև գաստրոէնտերոլոգի խորհրդատվության կարիք է ունենում, հատկապես, եթե մարսողական խնդիրները դիտվել են մինչև հղիությունը, և շարունակում են անհանգստացնել ծննդաբերությունից հետո։
Ինչպե՞ս ազատվել այրոցից տնային պայմաններում
Այրոցը կարելի է վերացնել մի քանի եղանակով։ Ցանկալի է դրանք կիրառել ամբողջությամբ և դեղերի կարիք չի լինի։ Դրա համար պետք է իմանալ.
Ինչպե՞ս ճիշտ սնվել
- ավելորդ չուտել, վերահսկել քաշը,
- անցնել կոտորակային սնուցման, ուտել քիչ-քիչ և հաճախակի,
- լավ ծամել սնունդը,
- սննդի ընդունման միջակայքերում ջուր խմել,
- ընթրել քնելուց 2-3 ժամ առաջ։
Ի՞նչ է կարելի և ի՞նչ է պետք ուտել
- Հիմնային ռեակցիայով մթերքներ (կաթնամթերք, օմլետ, ձուկ, խաշած միս, սպիտակ հաց)։ Բանջարեղենը պետք է եփել, խորովել, աղալ։
- Նվազեցնել կամ բացառել տապակած, կծու ճաշատեսակները, մարինադները և սոուսները, թթու մրգերը և հյութերը, գազավորված ըմպելիքները։ Թեյը և սուրճը պետք է լինեն սահմանափակ քանակությամբ։ Դժվարամարս սնունդը հասցվում է նվազագույնի (խոզի միս, ապխտած ձուկ և երշիկեղեն, սնկեր, որոշ կենդանական ճարպեր)։
- Սննդակարգի մեջ ներառել բազուկ, դդում, սալորաչիր՝ փորկապությունների կանխարգելման համար։
Ուտելուց հետո ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի
Քչերը կմտածեն, որ այրոցի առաջացմանը կարող են նպաստել սովորական ֆիզիկական գործողությունները։ Այրոցների առաջացումը կանխելու համար բավական է իմանալ, թե ինչ չի կարելի անել և ինչ է խորհուրդ տրվում անել:
- Ուտելուց անմիջապես հետո չպառկել քնելու կամ հանգստանալու։
- Եթե նշանակված է անկողնային ռեժիմ, սնունդն ընդունել նստած վիճակում։
- Թեքումները, կքանստումը մեծացնում են ստամոքսի ճնշումը մեծացող արգանդի կողմից։
- Բացառել ավելորդ կորացումները, երբ արգանդի կողմից ճնշված ներքին օրգանները ավելի մեծ ճնշման են ենթարկվում։
- Չքնել մեջքի վրա։ Հղիության ժամանակ քնելու լավագույն դիրքը ձախ կողքի վրա պառկած քնելն է։ Ապացուցված է, որ այս դիրքում նվազում է դեպի կերակրափող թթվի տեղաշարժվելու հավանականությունը, լավանում է ընկերքի և երիկամների արյունամատակարարումը։
- Հնարավորության դեպքում քնել իրանի վերին հատվածը և գլուխը բարձր։
Եթե այրոցն արդեն սկսվել է, կարելի է փորձել այն պաշարել մթերքներով, որոնք կգտնվեն յուրաքանչյուրի տանը։
- Ուտել մի կտոր հում կարտոֆիլ։
- Թրջել մի գդալ հնդկաձավար, սիսեռ, եգիպտացորենի փաթիլներ, որոնց ուռչելուց հետո լավ ծամել։
- Անանուխի կոնֆետները կամ հաբերը կարճ ժամանակով վերացնում են այրոցը։
- Խմել մեկ բաժակ կաթ, ցանկալի է տաք վիճակում։
- Գազարի հյութը կամ մանրացված գազարը նույնպես վերացնում են այրոցը։
- Հում ընկույզը, դդմի և արևածաղկի սերմերը ունեն ստամոքսի լորձաթաղանթը պատող ազդեցություն։
- Հանքային ջուրը, հիմնային՝ առանց գազի, նույնպես օգտակար է։
Շատերի կողմից սիրված սոդան ունի արագ և արդյունավետ ազդեցություն։ Սակայն այն կարելի է ընդունել մեկ անգամ, քանի որ վերջինս նպաստում է աղաթթվի նոր բաժինների արտադրմանը և կրկին այրոցի առաջացմանը։
Այրոցի բուժման նպատակով կիրառվող դեղորայք
Այրոցների թեթևացման նպատակով կիրառվող բոլոր պատրաստուկներն, իրականում, չեն բուժում, այլ միայն պաշարում են ախտանիշները։ Թույլատրելի են միայն այն դեղորայքը, որոնք արյան մեջ չեն ներծծվում, այլ ունեն միայն տեղային ազդեցություն, հետևաբար, անվնաս են երեխայի համար։ Դրանց թվին են պատկանում Ալմագելը,Մաալոքսը, Ռենին, Գեվիսկոնը։ Նշվածներն ունեն մեկ ընդհանուր անվանում՝ չներծծվող անտացիդներ, որոնց նշանակությունը աղաթթուն չեզոքացնելն է։ Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել մագնեզիումի պարունակությամբ պատրաստուկներ, որոնք, միաժամանակ, ունեն լուծողական ազդեցություն։


|
Կարդացեք նաև

Հղիության երրորդ եռամսյակը հղի կնոջ համար բավականին բարդ շրջան է: Երեխան չափերով արդեն մեծ է և որովայնի չափն էլ անհարմարությունների պատճառ է դառնում...



Հղիության երկրորդ եռամսյակում հակացուցումները՝ առաջին եռամսյակի հետ համեմատած, ավելի քիչ են, կամ առանձնապես խիստ չեն: Այնուամենայնիվ դրանք իմանալը և դրանց հետևելը դարձյալ կարևոր է պտղի ճիշտ...



Հղիության ընթացքում կյանքի բնույթն, իհարկե, փոխվում է:
Հղիության առաջին եռամսյակը ամենապատասխանատու շրջանն է, քանի որ այդ շրջանում են...



Ինչո՞վ է առանձնահատուկ առաջին հղիությունը:
Մայրությունը կնոջ կյանքի ամենաերջանիկ շրջանն է, ինչից, սակայն, երբեմն վախենում են երիտասարդ ապագա մայրերը...



Տոքսոպլազմոզն առաջացնում է Toxoplasma gondii մակաբույծը, որը հանդիպում է տարբեր թռչուններիև կաթնասունների մոտ, սակայն կարող է բազմանալ միայն կատուների օրգանիզմում, որոնք այդ մակաբույծների միակ տերերն են...



Հղիության սքրինինգ. ե՞րբ պետք է հղին անցնի սքրինինգային հետազոտություն: Հղիության ընթացքում կատարվող սքրինինգները ներկայացնում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան կանանց առողջության կենտրոնի ղեկավար Անահիտ Ստեփանյանը...



Միգրենը բարորակ հիվանդություն է, որը չի ազդում հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա: Բայց նաև հղիության ու միգրենի համակցումը պահանջում է պատասխանատու վերաբերմունք, հատկապես հաճախակի...



Արգանդի իջեցում. որոնք են ախտանշանները և ինչպես բուժել այն. թեմայի մասին խոսում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Մեղրյանը: Արգանդի իջեցումը հիմնականում նկատվում է կլիմակտերիկ և հետկլիմակտերիկ տարիքում...



Դաշտանային ցիկլի խանգարումը վիճակ է, որի դեպքում փոփոխվում է վերարտադրողական համակարգի օրգանների աշխատանքը: Նման խանգարումներ տեղի են ունենում գրեթե բոլոր կանանց մոտ...



Էնդոմետրիոզը հորմոնակախյալ և շատ տարածված հիվանդություն է, որի ժամանակ արգանդի խոռոչում ի հայտ են գալիս արգանդի լորձաթաղանթին (էնդոմետրիա) շատ նման հյուսվածքների օջախներ: Այս ախտաբանությունը զարգանում է...



Արտամարմնային բեղմնավորումից (ԱՄԲ) հետո բնական ճանապարհով ծննդաբերությունն այժմ արդեն իրականություն է, քանի որ վերարտադրողականության օգնող մեթոդները աստիճանաբար կատարելագործվում են, դառնում ավելի հասանելի...



Սպերմատոզոիդի ներցիտոպլազմիկ ներարկում (ՍՆՑՆ, ICSI - IntraCytoplasmic Sperm Injection, ИКСИ - интрацитоплазматическая инъекция сперматозоида) առաջին անգամ փորձարկվել է 1992 թ., և այդ ժամանակից հաջողությամբ...



Ի՞նչ է ներառում կնոջ վերականգնումը հետծննդյան շրջանում:
Սովորաբար, այն կանայք, որոնց մոտ հղիությունը նորմալ է ընթացել, և՛ նորմալ ծննդաբերությունից...










Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն