Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Անեսթեզիան` հղիության ժամանակ և հղիությունը` անեսթեզիայից հետո. հարցազրույց Կարեն Չիլինգարյանի հետ. morevmankan.am

Հղիության ժամանակ ո՞ր դեպքերում է անհրաժեշտ դիմել անզգայացման:
Հղիության ժամանակ անհետաձգելի վիրահատության պատճառներ կարող են լինել կույր աղու սուր բորբոքումը, լեղապարկի բորբոքումը, ընդհանրապես, վիրաբուժական շտապ միջամտություն պահանջող բոլոր սուր, անհետաձգելի վիճակները:
Ինչպիսի՞ անզգայացում է նպատակահարմար և ցուցված հղիության ժամանակ:
Հղիության ժամանակ որևէ վիրահատության դեպքում անզգայացման տեսակը կախված է հղիության ժամկետից: Իհարկե, ցավոք, օգտագործվող անզգայացման դեղորայքն ունենում է իր ազդեցությունը պտղի վրա, բայց հղիության տարբեր շրջաններում այդ ազդեցությունը տարբեր է: Եթե, այնուամենայնիվ, հղիության ժամանակ անզգայացման կարիք կա, ցանկալի է կատարել սպինալ` էպիդուրալ ցավազրկում, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում՝ ընդհանուր ցավազրկում:
Ինչպիսի՞ հակացավային դեղեր են թույլատրելի հղիներին:
Կան ցավազրկող ժամանակակից դեղեր, որոնցից հիմնականում կիրառում ենք պուպիվակային և գիրոկային:
Ցանկացած դեղ ոնի ազդեցություն և՛ կնոջ, և՛ պտղի վրա: Աշխատում ենք օգտագործել նվազագույն դեղաչափեր, որ բացառենք խիստ բացասական ազդեցությունը զարգացող պտղի վրա:
Համեմատաբար անվտանգ է անզգայացումը հղիության 29 շաբաթականից հետո, երբ պտուղն արդեն բավականին հասուն է, զարգացած և օգտագործած դեղորայքի ազդեցությունը նվազագույն է: Ավելի վաղ շրջանում պտուղն առավել խոցելի է:
Ի՞նչ ազդեցություն կարող է թողնել անզգայացումը պտղի և կնոջ վրա:
Պտղի մոտ կարող են դիտվել զարգացման տարբեր արատներ՝ սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային համակարգի, որոնք տեսականորեն կարելի է կապել անզգայացնող պատրաստուկների հետ: Կնոջ վրա ազդեցությունը չի տարբերվում սովորական վիրահատությունների ժամակ կիրառվող անզգայացման բարդություններից:
Հղիների մոտ ատամների բուժման ժամանակ կիրառվո՞ւմ է անեսթզիա:
Ատամների բուժման համար այսօր աշխարհում կիրառվում են ստոմատոլոգիական պրակտիկայում կիրառվող նոր դեղեր, որոնք պատրաստված են հատուկ հղիների մոտ անզգայացման համար, և բացառում են բացասական ազդեցությունը պտղի վրա: Դա թույլ է տալիս հղիության ցանկացած շրջանում ատամների վրա համեմատաբար անվնաս միջամտություններ կատարել:
Մոր և մանկական առողջության պահպանման կենտրոնի անէսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարեն Չիլինգարյան


|
Կարդացեք նաև

Ցավոտ դաշտանը կոչվում է ալգոդիսմենորեա: Այն լինում է առաջնային, որը կոչվում է ֆունկցիոնալ՝ առանց պատճառի, և երկրորդային, որն արտահայտվում է որևէ հիվանդության հետևանքով. արգանդի զարգացման արատներ, արգանդի...



Ո՞ր դեպքերում են նշանակվում ներքին լվացումներ:
Կնոջ օրգանիզմում հեշտոցային խողովակը ստերիլ օրգան չէ: Գոյություն ունի հեշտոցային բիոցենոզ...



Ինչպե՞ս է պտուղը ստանում իրեն անհրաժեշտ միներալները և վիտամինները:
Մոր օրգանիզմում զարգացող պտուղն իրեն անհրաժեշտ սպիտակուցները, միներալները և այլ անհրաժեշտ...



COVID-19-ի լայն տարածման ժամանակ հղիների անվտանգությունը մեծ ուշադրություն է պահանջում: Հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ է բժշկին այցելել 4 անգամ, ևս 3 անգամ` անցկացնել հեռախոսային խորհրդատվություն...



Ավելորդ քաշի, ճարպակալման խնդիրը խիստ արդիական է և վերջին տարիներին դարձել է լուրջ բժշկա-սոցիալական, համաշխարհային առողջապահական խնդիր: Ըստ Առողջապահության համաշխարհայի...



Ի՞նչ է իրենից ներկայացնում
Կեսարյան հատումը վիրահատություն է, որի ժամանակ երեխան ծնվում է ոչ թե բնական ծննդաբերական ուղիներով...



Անգամ նորմալ ընթացող հղիությունն, իսկական, սթրես է կնոջ օրգանիզմի համար: Այդ ֆոնի վրա բոլոր քրոնիկական հիվանդությունները հիշեցնում են իրենց մասին: Հղիության ժամանակ երիկամային քարերը դրա ցայտուն ապացույցն են...



Դեղորայքային, ոչ դեղորայքային և ինհալացիոն անզգայացում
Դեղորայքային, ինհալացիոն ցավազրկման մեթոդներն իրենց դարն արդեն ապրել են: Ամբողջ աշխարհում...



Ապագա մոր որովայնում երեխայի զարգացումն ավարտված է: Մոտակա ծննդաբերության նշաններն են՝ քիչ քանակի արյունային արտադրություն, որովայնի իջեցում և լորձային խցանի հեռացում: Այդ նախանշանների բացակայության...



Ի՞նչ է հղիության տոքսիկոզը:
Հղիության տոքսիկոզը հղիությամբ պայմանավորված ախտաբանական վիճակ է, որը դադարում է հղիության ավարտի հետ...



Ի՞նչ է վագինալ կանդիդոզը։
Վուլվո-վագինալ կանդիդոզը վուլվայի և հեշտոցի լորձաթաղանթի ինֆեկցիոն բորբոքում է...



Ի՞նչ է ռեզուս գործոնը:
Ռեզուս գործոնն անմիջական կապ ունի մարդու արյան մաս կազմող էրիթրոցիտների՝ արյան կարմիր գնդիկների հետ...



Հղիների կեսից ավելին տառապում է առավոտյան սրտխառնոցից: Շատ մասնագետների կարծիքով դա կապված է օրգանիզմի հորմոնալ վերակարգավորման հետ...



Ի՞նչ է կլիմաքսը
Կլիմաքս հունարենից բառացի թարգմանվում է սանդուղքի աստիճան, տարիքային շրջադարձ: Կլիմակտերիկ շրջանը կնոջ անցումային շրջանն է...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը