Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիության 33-րդ շաբաթ. morevmankan.am

Եվ այսպես, մինչև փոքրիկի հետ երկար սպասվող հանդիպումը մնացել է մոտավորապես մեկ ամիս: Ի՞նչ է կատարվում հղիության 33-րդ շաբաթում:
Երեխան արագ աճում և քաշ է ավելացնում, բայց նրա ակտիվությունը նվազում է, քանի որ տարածությունը չի հերիքում:
Ապագա մորն այս ժամկետում, սովորաբար, անհանգստացնում է սպասվելիք ծննդաբերությունը և նա չի կարողանում կտրվել կպչուն մտքերից:
Հավատացնում ենք Ձեզ, ծննդաբերությունից առաջ վախը բնորոշ է բոլոր հղի կանանց: Սակայն միշտ կարելի է գտնել միջոց, որը կօգնի վերականգնել խաղաղությունը և դրական տրամադրվածությունը: Դա, օրինակ, ծննդաբերությանը նախապատրաստվելուն վերաբերող պարապմունքներն են, հաջողությամբ ծննդաբերած կանանց հետ շփումները կամ հղիության համար նախատեսված շնչական վարժությունները:
ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Երեխան կշտում է մոտավորապես 2 կգ, հասակը՝ գրեթե 44 սմ է: Շարունակում են զարգանալ թոքերը, լյարդում ձևավորվում են բշտերը:
Ակտիվորեն աշխատում է ենթաստամոքսային գեղձը. այժմ այն կարող է փոքրիկի օրգանիզմը ապահովել ինսուլինով, որն անհրաժեշտ է նորմալ նյութափոխանակության համար: Պրակտիկորեն ավարտված են փոքրիկի սրտի, էնդոկրին, իմուն, կենտրոնական նյարդային համակարգերի ձևավորումը:
ՄՈՐ ՎԻՃԱԿԸ
Քաշի ավելացումը կազմում է 8-12,5 կգ: Երեխայի խաղն ավելի նկատելի է դառնում, ուշադիր մայրերն արդեն 33 շաբաթում կարող են տարբերել, թե երեխան արմունկներո՞վ, թե՞ ծնկներով է հարվածում:
Հղիության ընթացքում, հատկապես երրորդ եռամսյակում, հրատապ է պլացենտայի շերտազատման վտանգը: Շերտազատման պատճառներ կարող են լինել վնասվածքները, արգանդի միոման, հեստոզը, հղիի բարձր ճնշումը, հարաբերական կարճ պորտալարը (նորմալ երկարության պորտալարը, որը երեխայի դիրքի պատճառով արգանդի ներսում վտանգավոր կերպով ձգվում է) կամ բացարձակ կարճ պորտալարը (այն ֆիզիոլոգիապես բավարար երկարություն չունի, որպեսզի փոքրիկը կարողանա արգանդում նորմալ տեղակաշարժվել): Պլացենտայի շերտազատումը ոչ միշտ է արտահայտվում արյունահոսությամբ, երբեմն նրա ախտանիշն է ուժեղ մշտական ցավը՝ տեղակայված մեկ տեղում:
Որովայնում երկարատև լոկալ ցավի ժամանակ, որն ուղեկցվում է գլխապտույտով և թուլությամբ, անհրաժեշտ է անմիջապես շտապօգնություն կանչել:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Ամուսնու կամ ընտանիքի այլ անդամի հետ անցկացնել տան տնտեսվարության հարցերի քննարկում
Ոչինչ չի փոխարինում սեփական փորձին: Դժվար թե Դուք կցանկանաք շտապ բացատրել ամուսնուն, թե որտեղ են տան մաքրման պարագաները, կամ ինչպես թեթև նախաճաշ կարելի է պատրաստել: Ավելի լավ է արդեն այժմ, հանգիստ բացատրել, թե տանն ինչը որտեղ է գտնվում:
Խանութներում փնտրել երեխայի առաջին մանկասայլակը
Կարելի է անգամ ոչ թե գնել, այլ նայել, փորձել այն խանութում, իսկ հետո պատվիրել համացանցով:


|
Կարդացեք նաև

Հղիության երրորդ եռամսյակը հղի կնոջ համար բավականին բարդ շրջան է: Երեխան չափերով արդեն մեծ է և որովայնի չափն էլ անհարմարությունների պատճառ է դառնում...



Հղիության երկրորդ եռամսյակում հակացուցումները՝ առաջին եռամսյակի հետ համեմատած, ավելի քիչ են, կամ առանձնապես խիստ չեն: Այնուամենայնիվ դրանք իմանալը և դրանց հետևելը դարձյալ կարևոր է պտղի ճիշտ...



Հղիության ընթացքում կյանքի բնույթն, իհարկե, փոխվում է:
Հղիության առաջին եռամսյակը ամենապատասխանատու շրջանն է, քանի որ այդ շրջանում են...



Ինչո՞վ է առանձնահատուկ առաջին հղիությունը:
Մայրությունը կնոջ կյանքի ամենաերջանիկ շրջանն է, ինչից, սակայն, երբեմն վախենում են երիտասարդ ապագա մայրերը...



Տոքսոպլազմոզն առաջացնում է Toxoplasma gondii մակաբույծը, որը հանդիպում է տարբեր թռչուններիև կաթնասունների մոտ, սակայն կարող է բազմանալ միայն կատուների օրգանիզմում, որոնք այդ մակաբույծների միակ տերերն են...



Հղիության սքրինինգ. ե՞րբ պետք է հղին անցնի սքրինինգային հետազոտություն: Հղիության ընթացքում կատարվող սքրինինգները ներկայացնում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան կանանց առողջության կենտրոնի ղեկավար Անահիտ Ստեփանյանը...



Միգրենը բարորակ հիվանդություն է, որը չի ազդում հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա: Բայց նաև հղիության ու միգրենի համակցումը պահանջում է պատասխանատու վերաբերմունք, հատկապես հաճախակի...



Արգանդի իջեցում. որոնք են ախտանշանները և ինչպես բուժել այն. թեմայի մասին խոսում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Մեղրյանը: Արգանդի իջեցումը հիմնականում նկատվում է կլիմակտերիկ և հետկլիմակտերիկ տարիքում...



Դաշտանային ցիկլի խանգարումը վիճակ է, որի դեպքում փոփոխվում է վերարտադրողական համակարգի օրգանների աշխատանքը: Նման խանգարումներ տեղի են ունենում գրեթե բոլոր կանանց մոտ...



Էնդոմետրիոզը հորմոնակախյալ և շատ տարածված հիվանդություն է, որի ժամանակ արգանդի խոռոչում ի հայտ են գալիս արգանդի լորձաթաղանթին (էնդոմետրիա) շատ նման հյուսվածքների օջախներ: Այս ախտաբանությունը զարգանում է...



Արտամարմնային բեղմնավորումից (ԱՄԲ) հետո բնական ճանապարհով ծննդաբերությունն այժմ արդեն իրականություն է, քանի որ վերարտադրողականության օգնող մեթոդները աստիճանաբար կատարելագործվում են, դառնում ավելի հասանելի...



Սպերմատոզոիդի ներցիտոպլազմիկ ներարկում (ՍՆՑՆ, ICSI - IntraCytoplasmic Sperm Injection, ИКСИ - интрацитоплазматическая инъекция сперматозоида) առաջին անգամ փորձարկվել է 1992 թ., և այդ ժամանակից հաջողությամբ...



Ի՞նչ է ներառում կնոջ վերականգնումը հետծննդյան շրջանում:
Սովորաբար, այն կանայք, որոնց մոտ հղիությունը նորմալ է ընթացել, և՛ նորմալ ծննդաբերությունից...










Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն