Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հղիության ընդհատում. morevmankan.am

Հղիության ընդհատում. morevmankan.am

Ի՞նչ է հղիության ընդհատումը կամ աբորտը

Եթե հղիությունն ընդհատվում է պտղային ձվիկի կամ պտղի հեռացմամբ, դա կոչվում է աբորտ: Երբեմն կնոջ օրգանիզմն ինքն է ինչ-ինչ պատճառներով արտամղում պտուղն արգանդից: Այդ դեպքերն անվանում են ինքնաբուխ աբորտներ, կամ, ավելի հաճախ` վիժումներ: Եթե սաղմի հեռացումն իրականանում է բժշկական միջամտությամբ, ապա դա կոչվում է արհեստական աբորտ: Մեծավ մասամբ, արհեստական ընդհատումը կատարվում է կնոջ ցանկությամբ: Այստեղ կա սահմանափակում` վաղ ժամկետը մինչև 12 շաբաթն է: Բացի այդ, կարող են լինել բժշկական ցուցումներ, և այդ դեպքում վիրահատությունը կատարվում է անկախ ժամկետից, ցանկացած եռամսյակում:

Ըստ վիճակագրության, յուրաքանչյուր երկրորդ կին ընդհատում է անցանկալի հղիությունը: Այդ պատճառով ամբողջ աշխարհում ամեն տարի իրականացվում է մոտավորապես 50 մլն աբորտ: Աբորտների թվով առաջին տեղերում են զարգացած երկրները` Արևելյան Եվրոպայի երկրները և ԱՄՆ-ը:

Հղիության ընդհատման  ժամկետները

Շատ երկրների օրենքներով յուրաքանյուր կին կարող է ազատվել անցանկալի հղիությունից մինչև 12 շաբաթը: Այնուամենայնիվ, կան մի քանի սահմանափակումներ. անկախ  կնոջ վճռից` աբորտն անհնար է հետևյալ դեպքերում.


  • փոքր կոնքի օրգանների վարակներ և բորբոքային գործընթացներ,
  • սեռական վարակներ,
  • լյարդի, երիկամների, սրտի և անոթների հիվանդությունների սրացումներ,
  • որոշ դեղերի և հորմոնալ պատրաստույների նկատմամբ ալերգիաներ,
  • արյան շրջանառության խանգարումներ,
  • արտարգանդային հղիություն:


Ցանկացած աբորտ իրականացվում է միայն մասնագետի կողմից: Մինչև այդ պետք է արյան հետազոտությամբ որոշել հեմոգլոբինի և խորիոնային գոնադոտրոպինի մակարդակները, Վասերմանի ռեակցիան, հեպատիտը և ՁԻԱՀ-ը: Գինեկոլոգը նաև պետք է հեշտոցային քսուկի հետազոտության արդունքում բորբոքային գործընթացների առկայությունը պարզի, ՈՒՁՀ նշանակի` ճշգրիտ ժամկետը որոշելու և արտարգանդային հղիությունը ժխտելու համար: Բժշկական ցուցումներով կարող են կատարվել նաև ԷՍԳ, խորիոնի բիոփսիա, լյարդի, երիկամների ՈՒՁՀ, ՄՌՏ և այլն:

Աբորտների տեսակները

Հաշվի առնելով հղիության ժամկետը, բարդությունների հնարավորությունները (ալերգիաներ` հորմոնալ պատրաստուկների նկատմամբ, ասթմա, որոշ ներքին օրգանների հիվանդություններ), գինեկոլոգը խորհուրդ է տալիս աբորտի ամենաանվնաս և այդ պահին համապատասխան տեսակը:

Մինի աբորտ

Հղիության ընդհատման արագ և պարզ վիրահատական մեթոդներից է` վակումային ասպիրացիան է: Այն կատարվում է 3-6 շաբաթան հղիության ընթացքում, քանի դեռ սաղմըն ամբողջովին չի մխրճվել էնդոմետրիայի շերտերի մեջ: Համարվում է ամենախնայող մեթոդներից մեկը, քանի որ կատարվում է արգանդի վզիկի նվազագույն լայնացմամբ: Վակումային սարքի օգնությամբ կատարվում է արգանդի պարունակության դուրսքաշում`  մի քանի րոպեի ընթացքում: Այս միջամտության ժամանակ կատարվում է տեղային անզգայացում: Արդեն 1 ժամ անց կինը կարող է տուն գնալ և ևս մեկ շաբաթից անցնել բժշկի խորհրդատվությամբ:

Վակուումային կյուրէտաժ

Ոչ միշտ է հաջողվում անմիջապես հասկանալ հղիության առկայությունը, դիմել բժշկի և հետազոտություններ կատարել ռեկորդային կարժ ժամկետներում` մինչև 6 շաբաթական հղիությունը: Այդ դեպքերում աբորտն իրականացվում է կյուրէտաժի օգնությամբ` վակումային ծծիչի ուղեկցությամբ: Այս մեթոդը համարվում է ամենատարածվածն ամբողջ աշխարհում: Սահմանափակումն է` մինչև 12 շաբաթականը, կատարվում է տեղային անզգայացում (հազվադեպ` ընդհանուր):  ՈՒՁՀ ուղեկցմամբ գինեկոլոգը մաքրում է արգանդի խոռոչը, որպեսզի վստահ լինի պարունակության ամբողջական հեռացման մեջ: Այս մեթոդների օգտագործման ժամանակ բարդություններն աննշան են: Հազվադեպ` 1-2 տոկոս դեպքերում, հարկ է լինում կրկնակի միջամտության դիմել: Չնայած այս մեթոդի անվնասությանը, այնպիսի բարդությունից, ինչպիսին անպտղությունն է, ապագայում ոչ մի կին ապահովված չէ:

Հղիության դեղորայքային ընդհատում

Մեծ պահանջարկ ունի դեղորայքի օգնությամբ իրականացվող աբորտը, որն առաջացնում է սաղմի մահ և արգանդի պարունակության դուրսմղում: Ժամկետային սահմանափակումը մինչև 5-6 շաբաթական հղիությունն է: Այս մեթոդը հուսալի ալտերնատիվ է վակումային ասպիրացիային: Դրական արդյունքը 96-98 տոկոս է: Անհաջողության դեպքում  հղիությունը պահպանվում է, կամ պտղային ձվիկը մահանում է, բայց դուրս չի մղվում: Այդպիսի իրավիճակներում հարկ է դիմել գործիքային միջամտության:

Հակացուցումներն են.

  • վերջին մենստրուացիայից անցել է 50 օրից ավելի (7 շաբաթ/),
  • տվյալ դեղից կինն ալերգիա ունի,
  • արտարգանդային հղիություն,
  • երիկամային, սրտային, լյարդային անբավարարություն:


Ավելի հաճախ կիրառվող դեղը Մեֆիպրեստոնն է: Մինչև հորմոնալ դեղի ընդունումը կատարվում է ՈՒՁՀ, որոշվում ճշգրիտ ժամկետը և ստուգվում կնոջ վիճակը: Դեղն ընդունելուց 36-48 ժամ անց կինը կրկին է դեղ ընդունում: Բացասական զգացողությունների դեպքում պետք է անպայման նորից բժշկի դիմել: Սովորաբար, դեղն ընդունելուց հետո թեթև արյունահոսություն է սկսում, որն ավելի առատ է, քան դաշտանը, երբեմն մակարդուկներ են լինում: Որպեսզի բժիշկը վստահ լինի, որ արգանդը դատարկ է, 2 օր անց կատարում է կրկնակի ՈՒՁՀ:

Այս մեթոդից հետո, քանի որ որևէ վնասում չկա, օրգանիզմն արագ վերականգնվում է:

Վիրահատական աբորտ

Վիրահատական աբորտը կատարվում է մինչև 12 շաբաթականը (երբեմն մինչև 13-16): Մյուս մեթոդներն` այս մեթոդի համեմատ, առավել անվնաս են: ԱՅ իրականացվում է ստացիոնար պայմաններում` ընդհանուր կարճատև անզգայացմամբ: Ամբղջ վիրահատությունը տևում է 20-30 րոպե: Նախքան միջամտությունը պետք է հետազոտություններ իրականացվեն` արյան, քսուքների քննություն, ՈՒՁՀ, ԷՍԳ, ֆլուորոգրաֆիա:

Այս մեթոդն իրականացվում է արգանդի վզիկի բավականին լայնացմամբ, արգանդը մաքրվում է գործիքներով, մնացորդները հեռացվում են վակումային սարքով: Վիրահատությունից հետո նշանակվում են հակաբիոտիկներ, անալգետիկներ, վիտամիններ, հակաբեղմնավորիչներ: Պետք է հետևել հիգիենայի պահանջներին:

Բարդությունները հետևյալներն են.

  • կարճատև ցավեր,
  • վարակում,
  • պտղային ձվիկի ոչ լիարժեք հեռացում,
  • արգանդի վզիկի և արգանդի պատերի վնասվածքներ,
  • դաշտանային ցիկլի և հորմոնային համակարգի խանգարումներ:


Վիրաբուժական աբորտը կատարվում է բժշկական ցուցումով` երբեմն հետևյալ խնդիրների դեպքում.

  • եթե հղիության հետագա ընթացքը դառնում է վտանգավոր կնոջ առողջության և կյանքի համար,
  • պարզվել են պտղի զարգացման արատներ, որոնք համատեղելի չեն հետագա լիարժեք կյանքի համար,
  • արտարգանդային կամ մահացած հղիություն:


Նման դեպքերում ընդհատումը կատարվում է ցանկացած ժամկետում, հիմնականում իրականացվում է 20-22 շաբաթում: Եթե ժամկետն ավելի մեծ է, արդեն խոսքը գնում է վաղաժամ ծննդաբերության մասին: Այս վիրահատությունների վճիռը կայացվում են համատեղ մասնագիտական խորհրդով և, անպայման, կնոջ համաձայնությամբ:

Վիժում տնային պայմաններում

Դեռևս շատ կանայք երբեմն փորձում են հղիությունն ընդհատել ինքնուրույն: Որոշ դեղեր, դեղաբույսեր ընդունակ են վիժում առաջացնել: Բայց նման դեպքերում կողմնակի երևույթները բավականին շատ են` արյունահոսություն, վարակում, երիկամների գործունեության խանգարում, փսխում, գիտակցության մթագնում, ջերմ, կոմա: Ծանր ինտոքսիկացիան երբեմն մահացու ավարտ է ունենում:

Դաշտանը` հղիության ընդհատումից հետո

Վակումային և դեղորայքային աբորտներից հետո ցիկլը կարգավորվում է 1 ամսից: Վիրահատական մեթոդից հետո ավելի երկար ժամանակ է պահանջվում վերականգնման համար` շաբաթներ, երբեմն` ամիսներ: Այդ պատճառով գինեկոլոգը նշանակում է հորմոնալ պատրաստուկներ: Չնայած գնալով աբորտներն առավել անվնաս են դառնում, բայց բարդությունների վտանգը դեռևս պահպանվում է: Որպես աբորտի հետևանք կարող են լինել հղիության կրելախախտը, արտարգանդային հղիությունը և, անգամ, անպտղությունը: Այդ պատճառով աբորտի պատրաստվող կինը պետք է նախապես պատրաստ լինի այդպիսի հետևանքների` ապագայում:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նախադաշտանային համախտանիշ. հարցազրույց մանկաբարձ–գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ. morevmankan.am
Նախադաշտանային համախտանիշ. հարցազրույց մանկաբարձ–գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ. morevmankan.am

Նախադաշտանային համախտանիշը հոգեբանական, հուզական, վարքային և սոմատիկ (մարմնական) ախտանշանների դրսևորումն է դաշտանային ցիկլի երկրորդ կեսում՝ ավելի հաճախ դաշտանից 2-7 օր առաջ...

Առողջ կին
Հակացուցումներ` հղիության երրորդ եռամսյակում. morevmankan.am
Հակացուցումներ` հղիության երրորդ եռամսյակում. morevmankan.am

Հղիության երրորդ եռամսյակը հղի կնոջ համար բավականին բարդ շրջան է: Երեխան չափերով արդեն մեծ է և որովայնի չափն էլ անհարմարությունների պատճառ է դառնում...

Առողջ կին
Հակացուցումներ` հղիության երկրորդ եռամսյակում. morevmankan.am
Հակացուցումներ` հղիության երկրորդ եռամսյակում. morevmankan.am

Հղիության երկրորդ եռամսյակում հակացուցումները՝ առաջին եռամսյակի հետ համեմատած, ավելի քիչ են, կամ առանձնապես խիստ չեն: Այնուամենայնիվ դրանք իմանալը և դրանց հետևելը դարձյալ կարևոր է պտղի ճիշտ...

Հղիություն, ծննդաբերություն
Հակացուցումներ` հղիության առաջին եռամսյակում. morevmankan.am
Հակացուցումներ` հղիության առաջին եռամսյակում. morevmankan.am

Հղիության ընթացքում կյանքի բնույթն, իհարկե, փոխվում է:

Հղիության առաջին եռամսյակը ամենապատասխանատու շրջանն է, քանի որ այդ շրջանում են...

Հղիություն, ծննդաբերություն
Առաջին հղիություն. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am
Առաջին հղիություն. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am

Ինչո՞վ է առանձնահատուկ առաջին հղիությունը:

Մայրությունը կնոջ կյանքի ամենաերջանիկ շրջանն է, ինչից, սակայն, երբեմն վախենում են երիտասարդ ապագա մայրերը...

Հղիություն, ծննդաբերություն
Տոքսոպլազմոզը և հղիությունը. morevmankan.am
Տոքսոպլազմոզը և հղիությունը. morevmankan.am

Տոքսոպլազմոզն առաջացնում է Toxoplasma gondii մակաբույծը, որը հանդիպում է տարբեր թռչուններիև կաթնասունների մոտ, սակայն կարող է բազմանալ միայն կատուների օրգանիզմում, որոնք այդ մակաբույծների միակ տերերն են...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության սքրինինգ. ե՞րբ պետք է հղին անցնի սքրինինգային հետազոտություն. erebunimed.com
Հղիության սքրինինգ. ե՞րբ պետք է հղին անցնի սքրինինգային հետազոտություն. erebunimed.com

Հղիության սքրինինգ. ե՞րբ պետք է հղին անցնի սքրինինգային հետազոտություն: Հղիության ընթացքում կատարվող սքրինինգները ներկայացնում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան կանանց առողջության կենտրոնի ղեկավար Անահիտ Ստեփանյանը...

Հղիություն, ծննդաբերություն
Միգրենը հղիության ժամանակ. morevmankan.am
Միգրենը հղիության ժամանակ. morevmankan.am

Միգրենը բարորակ հիվանդություն է, որը չի ազդում հղիության ընթացքի և պտղի զարգացման վրա: Բայց նաև հղիության ու միգրենի համակցումը պահանջում է պատասխանատու վերաբերմունք, հատկապես հաճախակի...

Հղիություն, ծննդաբերություն
Արգանդի իջեցում. erebunimed.com
Արգանդի իջեցում. erebunimed.com

Արգանդի իջեցում. որոնք են ախտանշանները և ինչպես բուժել այն. թեմայի մասին խոսում է «Էրեբունի» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Մեղրյանը: Արգանդի իջեցումը հիմնականում նկատվում է կլիմակտերիկ և հետկլիմակտերիկ տարիքում...

ԿԻՆ: Հիվանդություններ
Դաշտանային ցիկլի խանգարումները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am
Դաշտանային ցիկլի խանգարումները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am

Դաշտանային ցիկլի խանգարումը վիճակ է, որի դեպքում փոփոխվում է վերարտադրողական համակարգի օրգանների աշխատանքը: Նման խանգարումներ տեղի են ունենում գրեթե բոլոր կանանց մոտ...

Առողջ կին
Էնդոմետրիոզը` անպտղության պատճառ. morevmankan.am
Էնդոմետրիոզը` անպտղության պատճառ. morevmankan.am

Էնդոմետրիոզը հորմոնակախյալ և շատ տարածված հիվանդություն է, որի ժամանակ արգանդի խոռոչում ի հայտ են գալիս արգանդի լորձաթաղանթին (էնդոմետրիա) շատ նման հյուսվածքների օջախներ: Այս ախտաբանությունը զարգանում է...

ԿԻՆ: Հիվանդություններ Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Ծննդաբերություն` արտամարմնային բեղմնավորումից հետո. morevmankan.am
Ծննդաբերություն` արտամարմնային բեղմնավորումից հետո. morevmankan.am

Արտամարմնային բեղմնավորումից (ԱՄԲ) հետո բնական ճանապարհով ծննդաբերությունն այժմ արդեն իրականություն է, քանի որ վերարտադրողականության օգնող մեթոդները աստիճանաբար կատարելագործվում են, դառնում ավելի հասանելի...

Հղիություն, ծննդաբերություն
Ի՞նչ է սպերմատոզոիդի ներցիտոպլազմիկ ներարկումը. morevmankan.am
Ի՞նչ է սպերմատոզոիդի ներցիտոպլազմիկ ներարկումը. morevmankan.am

Սպերմատոզոիդի ներցիտոպլազմիկ ներարկում (ՍՆՑՆ, ICSI - IntraCytoplasmic Sperm Injection, ИКСИ - интрацитоплазматическая инъекция сперматозоида) առաջին անգամ փորձարկվել է 1992 թ., և այդ ժամանակից հաջողությամբ...

Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Կնոջ վերականգնումը ծննդաբերությունից հետո. հարցազրույց Դավիթ Ղուկասյանի հետ. morevmankan.am
Կնոջ վերականգնումը ծննդաբերությունից հետո. հարցազրույց Դավիթ Ղուկասյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է ներառում կնոջ վերականգնումը հետծննդյան շրջանում:

Սովորաբար, այն կանայք, որոնց մոտ հղիությունը նորմալ է ընթացել, և՛ նորմալ ծննդաբերությունից...

Հղիություն, ծննդաբերություն
ԱՄԲ` առանց ամուսնու. ինչպե՞ս ընտրել դոնոր. morevmankan.am
ԱՄԲ` առանց ամուսնու. ինչպե՞ս ընտրել դոնոր. morevmankan.am

Արտամարմնայի բեղմնավորում (ԱՄԲ) առանց ամուսնու իրականացվում է երեք հիմնական դեպքերում...

Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ