Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հղիության 30-րդ շաբաթ. morevmankan.am

Հղիության 30-րդ շաբաթ. morevmankan.am

Երրորդ եռամսյակի ընթացքում անհրաժեշտ է շատ զգույշ լինել: Ապագա մայրը օր-օրի դառնում է ավելի ծանր, շեղվում է մարմնի ծանրության կենտրոնը, ուժեղանում է հոգնածությունը, կարող է ի հայտ գալ հևոց: Հղիության 30-րդ շաբաթը դեկրետային արձակուրդի սկիզբն է:

Վերջապես կարելի է լավ քնել, ժամանակ չծախսել աշխատանքի գնալու վրա: Ծննդաբերության ժամկենտն արդեն մոտ է, և ժամանակն է մտածել, թե ինչ պետք է վերցնել ծննդատուն գնալիս: «Արտակարգ դեպքի» պայուսակը` փաստաթղթերով, հիգիենայի պարագաներով, մոր և մանկան համար անհրաժեշտ իրերով, պետք է նախապես պատրաստվի:
   
Պտղի զարգացումը

Երեխայի երկարությունը մոտավորապես 40 սմ է, քաշը` 1300 գր: Փոքրիկի շարժումներն արդեն ավելի են նմանվում նորածնի շարժումների՝ նա կարող է ուսերը կծկել, սեղմում և բացում է բռունցքները և, անգամ, ձգվում է մարմնով: Նա արդեն կարող է որոշել` գտնվում է կիսամթությա՞ն, թե` լուսավորության մեջ: Որովայնի պատը և պլացենտան պատնեշ չեն լույսի համար, և երեխայի աչքերը կարող են տարբերել լուսային բծերը: Մանկան շարժումները քաոտիկից, լողայինից փոխվում և դառնում են ավելի «գիտակցված»: Այժմ նա գրավում է արգանդի մեծ մասը և չի կարող տեղաշարժվել ցանկացած ուղղությամբ, այլ կարող է ընդամենըն ուղղել ձեռքերն ու ոտքերը, փոխել մարմնի դիրքը:

30-32 շաբաթը փոքրիկն արգանդում ընդունում է դեպի ներքև` գլխային կամ հետույքային դիրք, և այդ դիրքը մեծ մասամբ կպահպանվում է մինչև ծննդաբերությունը: Դուք ունեք հնարավորություն նպաստել նրա ամենահարմարավետ՝ գլխային դիրքին: Եթե 30-րդ շաբաթում ՈՒՁՀ տվյալներով երեխան գլխով դեպի ներքև է տեղակայված, հարկ է կրել հատուկ սեղմակապ, որը կֆիքսի որովայնի պատը և կխանգարի երեխային փոխել իր դիրքը:

Մոր վիճակը

Այս ժամկետում հղիի քաշի ավելացումը կարող է կազմել 8-10,5 կգ: Արգանդn այնքան բարձր է տեղակայված, որ դիաֆրագման ճնշում է սրտին, ընդ որում, այնքան ուժեղ, որ սիրտը կարող է անգամ փոխել իր դիրքը: Դիաֆրագմայի վրա ճնշման պատճառով կինը կարող է զգալ ոչ արտահայտված հևոց: Կարող է լինել անքնություն: Քնելու համար հարմար դիրք գտնելն ավելի ու ավելի է դժվարանում: Բժիշկները խորհուրդ են տալիս ձեռք բերել մի քանի հատուկ բարձիկներ` նախատեսված հղիների համար, որպեսզի հարմար լինի քնել կողքի թեքված:

Ի՞նչ անել

  • Աշխատավայրում ձևակերպել դեկրետային արձակուրդ: Դրա տևողությունը 140 օր է՝ 70 օր նախքան ծննդաբերությունը և 70 օր` ծննդաբերությունից հետո: Ձեզ մի զրկեք արձակուրդ գնալու հնարավորությունից. մինչև երեխայի ծնունդը քիչ է մնացել և լավ հանգիստը միայն օգուտ կբերի: Բացի այդ, մնացած 10 շաբաթը կարող եք հասցնել պատրաստել այն ամենը, ինչն անհրաժեշտ է երեխայի հետ հանդիպման համար:
  • Կանանց կոնսուլտացիայում ստանալ վկայական և փոխանակման քարտ, որտեղ նշված կլինեն բոլոր տվյալները հղիության ընթացքի վերաբերյալ, հետազոտությունները, կնոջ վիճակը: Ամբողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտության դեպքում պետք է բժշկին, հղի կինը ցանկալի է, որ պահի իր մոտ:
  • Զբաղվել ծննդատան ընտրությամբ: Ճիշտ ժամանակն է մտածել, թե որտեղ է հարմար ծննդաբերել, ամուսնո՞ւ ներկայությամբ, թե՝ ոչ, տանն ավելի՞ մոտ, թե` հեռու, բայց ավելի լավ պայմաններով: Պետք է ճշտել, անհրաժե՞շտ է, արդյոք, նախապես պայմանագիր կնքել, թե՞ շտապօգնությամբ հնարավոր է գնալ նախատեսած ծննդատուն:
  • Հատուկ մինչծննդյան սեղմակապ կրել, որը ողնաշարը կազատի ավելորդ ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև կնպաստի պտղի ծննդաբերության համար ամենահարմար՝ գլխային դիրքի պահպանմանը: Մի հակառակվեք, եթե բժիշկը սեղմակապ է նշանակում, մտածեք Ձեր ողնաշարի և ապագա երեխայի հարմարավետության մասին:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղիության 38-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 38-րդ շաբաթ. morevmankan.am

Որքան արագ է թռչում ժամանակը: Թվում է, դեռ երեկ էր, երբ Դուք տեսաք թեստի 2 գծիկը, իսկ այժմ հղիությունն արդեն մոտենում է իր ավարտին:  38-րդ շաբաթում ապագա շատ մայրերի մոտ բացվում է երկրորդ շնչառությունը, նրանք մեծ հաճույքով...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 37-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 37-րդ շաբաթ. morevmankan.am

Մնացել է շատ քիչ` երեխայի աշխարհ գալուն: Համաձայն պաշտոնական բժշկության, 37-րդ շաբաթում ծնված երեխան համարվում է հասուն: Չարժե անհանգստանալ, որ երեխան որովայնում ավելի քիչ է շարժվում: Բանն այն է, որ արգանդում տեղն արդեն շատ փոքր է...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 36-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 36-րդ շաբաթ. morevmankan.am

Դուք արդեն հղիության 9-րդ ամսում եք, ամեն բան գիտեք էպիդուրալ անեսթեզիայի մասին, հավաքել եք «տագնապի» պայուսակը, սովորել եք ճիշտ շնչել, որոշել եք, թե ինչպես հասնել ծննդատուն, և արդեն ժամանակն է կազմել գործերի ցանկը...

Հղիություն, ծննդաբերություն
Արգանդի հեռացումը միոմայի դեպքում. փրկության վիրահատություն, թե՞ չհիմնավորված վիրաբուժական միջամտություն. oncology.am
Արգանդի հեռացումը միոմայի դեպքում. փրկության վիրահատություն, թե՞ չհիմնավորված վիրաբուժական միջամտություն. oncology.am

Արգանդի միոման վերարտադրողական համակարգի ամենահաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է: Ախտորոշումից հետո հաճախ բժիշկները հիվանդներին առաջարկում են խնդրից ազատվել արմատական եղանակով՝ հեռացնելով...

Ուռուցքաբանություն
Հղիության 35-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 35-րդ շաբաթ. morevmankan.am

Դուք վերջնագծի վրա եք: Այս շաբաթից սկսած գինեկոլոգին պետք է այցելել ամեն շաբաթ: Բժիշկը կճշտի, թե ինչպիսի հետազոտություններ են անհրաժեշտ հղիության վերջում: Հղիի փոխանակման քարտը Ձեր ձեռքին է, և արդեն որոշել եք...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 34 շաբաթ. morevmankan.am
Հղիության 34 շաբաթ. morevmankan.am

Համաձայնեք, որ բավականին լուրջ ժամկետ է: Այժմ փոքրիկը պրակտիկորեն պատրաստ է ծնվելու, բայց շարունակում է աճել և զարգանալ: 34 շաբաթում ծննդաբերությունը համարվում է վաղաժամ, բայց երբեմն լինում է: Ապագա մայրը պետք է իմանա...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Արտարգանդային հղիություն. ախտանշանները, պատճառները, բուժումը
Արտարգանդային հղիություն. ախտանշանները, պատճառները, բուժումը

Արտարգանդային հղիության ժամանակ բեղմնավորված ձվաբջիջն ամրանում և իր զարգացումն սկսում է ոչ թե արգանդում, այլ արգանդից դուրս` արգանդային փողում, ձվարանում և, անգամ, որովայնի խոռոչում: Սակայն...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության 33-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 33-րդ շաբաթ. morevmankan.am

Եվ այսպես, մինչև փոքրիկի հետ երկար սպասվող հանդիպումը մնացել է մոտավորապես մեկ ամիս: Ի՞նչ է կատարվում հղիության 33-րդ շաբաթում...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 32-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 32-րդ շաբաթ. morevmankan.am

Ծննդաբերությունն ավելի մոտ է և երեխան ընդունում է այն դիրքը, որով նա պետք է շարժվի այս աշխարհին ընդառաջ: Երեխայի գլխի ճիշտ դիրքը ներքևում է, ընդ որում, այդ ժամանակ նրա հետույքը մոր կրծքի տակ է տեղակայվում...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Արգանդի տոնուսը հղիության ժամանակ. morevmankan.am
Արգանդի տոնուսը հղիության ժամանակ. morevmankan.am

Արգանդը մկանային յուրօրինակ օրգան է` հսկայական ձգվելու ունակությամբ: Կարճ ժամանակվա ընթացքում այն մի քանի անգամ մեծացնում է իր չափերը և քաշը...

Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 31-րդ շաբաթ. morevmankan.am
Հղիության 31-րդ շաբաթ. morevmankan.am

Երրորդ եռամսյակում փոքրիկն աճում է շատ արագ, նրա քաշն արդեն կազմում է մոտավորապես 1500 գր: Ապագա մայրը պետք է ուշադիր լինի իր քաշի ավելացման նկատմամբ՝ շաբաթական 300 գր-ը առավելագույնն է, պնդում են բժիշկները: Հիմնական հարցերը...

Հղիություն, ծննդաբերություն Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am

Ըստ կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների մահացության՝ արգանդի վզիկի քաղցկեղը աշխարհում երկրորդ տեղն է գրավում։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մոտավորապես 500 հազար նոր դեպք,  240 հազար կին մահանում է...

Առողջ կին Ուռուցքաբանություն
Հղիության ընդհատում. morevmankan.am
Հղիության ընդհատում. morevmankan.am

Ի՞նչ է հղիության ընդհատումը կամ աբորտը

Եթե հղիությունն ընդհատվում է պտղային ձվիկի կամ պտղի հեռացմամբ, դա կոչվում է աբորտ: Երբեմն կնոջ օրգանիզմն...

Հղիություն, ծննդաբերություն
Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am
Դոպլեր հետազոտությունը` հղիության ժամանակ. հարցազրույց Վարդուհի Հովհաննիսյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է դոպլեր հետազոտությունը:

Դոպլերոգրաֆիկ հետազոտությունը հղիության ընթացքում հետազոտության տեսակ է...

Ախտորոշում Հղիություն, ծննդաբերություն Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ